Jump to content

Ախուրյանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
00:20, 13 մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ախուրյանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԱխուրյան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)39 500
Խտություն68,5
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք576
(2 %)
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Ախուրյանի շրջան (մինչև 1945 թվականը՝ Դուզքենդի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Թուրքիային։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 576 քառ. կմ էր, բնակչությունը՝ 39 500 մարդ (1987), խտությունը՝ 68,5 մարդ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնն էր Ախուրյան գյուղը։ Ուներ 3 ավանային, 19 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Տարածքում էր ՀԽՍՀ երկրորդ խոշոր քաղաքը՝ Լենինականը։

Ախուրյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ախուրյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ախուրյանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Ադբաբայի գավառամասը։

Շրջանի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ (Ցողամարգ) և 3000-ամյա բնակավայրի հետքեր (Լեռնագյուղ)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1937 թվականին։ 1987 թվականին կար 105 սկգբնական կուսակցական, 127 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Շիրակ» շրջանային թերթը։

Պատմական հուշարձաններից նշանավոր են Վահրամաբերդի ուրարտական ամրոցը, Կառնուտի բազիլիկ եկեղեցին (4-5-րդ դարեր), Ջրառատի եկեղեցին (7-րդ դար), Մարմաշենի վանքը (10-13-րդ դարեր)։

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյանի շրջանը գտնվում է Շիրակի դաշտի կենտրոնական մասում, հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի լեռնաշղթան է։ Բարձրությունը 1500-2256 մ է (Եզնասար լ․)։ Մակերևույթը հարթ է, անտառազուրկ։ Գերակշռում է լեռնատափաստանային լանդշաֆտը։ Հարուստ է հանքային շինանյութերով, կա նաև գորշ ածուխ։

Կլիման բարեխառն է, հունվարի միշին ջերմաստիճանը՝ -8 °C-ից մինչև 10 °C, հուլիսինը՝ 12-20 °C, տարեկան տեղումները՝ 450-550 մմ, վեգետացիայի շրջանը՝ 140-170 օր։ Արևմուտքով հոսում է սահմանային Ախուրյան գետը։ Գործում են Ախուրյանի աջափնյա, Շիրակի, Կապսի ջրանցքները, Կառնուտի և Զաջուռի ջրամբարները։ Ախուրյան գետի վրա գործում են Լենինականի հէկը, ջրհան կայաններ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև, շինանյութերի և սննդի արդյունաբերությունը, դաշտավարությունն ու անասնապահությունը։ Կային 11 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Ախուրյանի կարի ֆաբրիկան, կաթի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Զաջուռի կրի, Մուսայելյանի յուղի-պանրի գործարանները, Լենինականում գտնվող շինարարական կոմբինատը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են՝ հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակումը և տավարաբուծությունը։ Կային 17 կոլեկտիվ, 1 խորհրդային տնտեսություն։ Երկաթուղիների երկարությունը 55 կմ է, ավտոխճուղիներինը՝ 202 կմ։ Գործում է 1 կապի հանգույց՝ 20 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կային 21 միջնակարգ, 3 ութամյա, 2 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 39 մասնաճյուղով, 22 մշակույթի տուն, 13 ակումբ, 2 կինոթատրոն, 1 պիոներ տուն, 1 հիվանդանոց, 6 բուժկայան, 5 ամբուլատորիա։ Ջաջուռում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 205
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։