Jump to content

CROTRAM (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:45, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
CROTRAM
Տեսակբիզնես ձեռնարկություն
ՎայրԶագրեբ, Խորվաթիա
 Crotram Վիքիպահեստում

Crotram, երկու ընկերությունների խորվաթական կոնսորցիում է, որն արտադրում է Խորվաթական մեկ հարկանոց տրամվայներ (TMK 2100 և TMK 2200): Նրա կազմի մեջ են մտնում Končar Elektroindustrija d.d. և TŽV Gredelj d.o.o. ընկերությունները, երկուսն էլ Զագրեբից։ Թեև տեսականորեն երկու ընկերությունները կոնսորցիումում նույն կարևորությունն ունեն, Gredelj-ը արտադրում է տրամվայի արժեքի միայն 13%-ը, արտադրելով միայն մեքենայի կմախքը, իսկ Končar-ը պատրաստում էր տրամվայի, էլեկտրական մեքենայի, էլեկտրոնիկայի և վերջնական հավաքման համար գլխավոր նախագծեր։ Սկզբում «Đuro Đaković» գործարանը նույնպես կոնսորցիումի մասն էր կազմում, բայց նրանք, ի վերջո, լքեցին այն նախագծի մեկնարկից անմիջապես հետո, իսկ հիդրավլիկ և կցորդային մեխանիկայի մշակումը և արտադրությունը փոխանցվեց գերմանական SAMES Hydro-Systemtechnik GmbH & Co. KG[1] և Henschel Antriebstechnik GmbH ընկերություններին[2]։

TMK 2100-ը խորվաթական Končar և TŽV Gredelj ընկերությունների կողմից 1994-2003 թվականներին արտադրված տրամվայ փոխադրամիջոց է, որն օգտագործում է TMK 201-ի ավտոմասեր։ Նրա նախատիպը պատրաստվել է 1994 թվականին, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1997 թվականին։ 16 տրամվայներեր պատվիրվել և առաքվել են Զագրեբ քաղաք։

TMK 2200 2006 թվականին

TMK 2200-ը (նաև հայտնի է որպես NT 2200) մեկ հարկանի է, որը գործում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ ZET ընկերությունը (Zagreb Electric Tramways, քաղաքային տրանսպորտային ընկերություն), 2003 թվականին պատվիրել է 70 տրանսպորտային միջոցներ, այն բանից հետո, երբ Crotram կոնսորցիումը շահեց տենդերը ավելի ցածր գներ ներկայացնելու հիմքով, մրցույթում հաղթելով Siemens AG (Combino) և AnsaldoBreda, S.P.A. (Sirio) ընկերություններին։

TMK 2200-K Զագրեբում

TMK 2200-K-ը TMK 2200-ի ավելի կարճ տարբերակն է։ Երկուսն էլ ներկայացվել են, նրանցից ավելի քան 60 պատվիրված ZET ընկերության նախագծմամբ։ TMK 2200-K-ը ZET գրանցամատյանում գրանցված է որպես TMK 2300:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sames
  2. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսինկիի քաղաքային տրանսպորտ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]