Jump to content

Պետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:32, 24 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պետա (հունարեն՝ πέντε - «պենտե»՝ հինգ) (հայերեն նշանակումը՝ Պ, միջազգային նշանակումը՝ P), տասնորդական նախածանց, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 1015(1 000 000 000 000 000) անգամ։

Օրինակ՝

1 պետաջոուլ = 1015 ջոուլ

կամ կրճատ գրելաձևով՝

1 ՊՋ = 1015 Ջ

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում պետաբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1015 բայթ, այլ՝ 250 (10245)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ պեբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 250-ով և ոչ թէ 1015-ով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ 1 պետաբայթ=250 բայթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]