Մոսիլեներ
Արտաքին տեսք
Մոսիլեներ (Մուսիլեներ կամ Մոսիլեներ) հայկական նշանավոր տոհմ Բյուզանդիայում։ Տոհմի անվան հունական օրինակը առաջացել է հայկական Մուշել (Մուշեղ) անունից։ 8-10-րդ դարերում Մոսիլեների տոհմից սերել են հայտնի զորավարներ և ծովայիններ։ 10-րդ դարում բյուզանդական կայսր Վասիլի 2-րդն իր նորավեպերից մեկում նշել է, որ իր ժամանակահատվածում Մոսիլեների տոհմը խիստ աղքատացել է[1]։ Բարեկամական կապեր են ունեցել մեկ այլ հայկական տոհմի՝ Կրինիտների հետ[2]։
Հայտնի ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Մոսիլե (en:Alexios Mosele (general)) բյուզանդական բանակի գեներալ՝ բյուզանդական կայսր Կոստանտին VI Կույրի կառավարման տարիներին։
- Ալեքսեյ Մոսիլե (կայսր) (en:Alexios Mosele (Caesar)) բյուզանդական բանակի գեներալ, որը բյուզանդական կայսր Ֆեոֆիլի կամքով դարձել է գահի ժառանգորդ։
- Ալեքսեյ Մոսիլե (ծովակալ) Բյուզանդիայի ծովակալ՝ Ռոմանոս I Լեկափենոս կայսեր օրոք։