Պանելային քննարկում
Պանելային քննարկում (նաև՝ պանելային բանավեճ կամ պարզապես՝ պանել), որոշակի թեմայի քննարկում մի խումբ մարդկանցով լսարանի առջև, որպես կանոն, գիտական, գործարար կամ ակադեմիական կոնֆերանսների, երկրպագուների համաժողովների կամ հեռուստատեսային շոուների ժամանակ: Սովորաբար քննարկումը վարում է մոդերատորը, որը ղեկավարում է քննարկումը, երբեմն հարցեր է տալիս լսարանին և փորձում է քննարկումը դարձնել տեղեկունակ և հետաքրքիր[1][2]։
Ձևաչափ
Պանելային բանավեճի տիպիկ ձևաչափը մոդերատորի ելույթն է լսարանի առջև[3]։
Պանելային քննարկումների ձևաչափն օգտագործում են այնպիսի հեռուստատեսային շոուներ, ինչպիսիք են Real Time with Bill Maher-ը, Loose Women-ը, The Nightly Show with Larry Wilmore-ը, այն մասամբ օգտագործում է նաև Meet the Press-ը[4]։ Այս ձևաչափը հանդիպում է նաև հեռուստատեսային վիկտորինաներում, օրինակ՝ QI-ում և Never Mind the Buzzcocks-ում․ այս դեպքում երբեմն օգտագործվում է «պանելային խաղեր» եզրույթը։
Երկրպագուների կոնվենցիաներ
Պանելային քննարկումները սկսել են ժողովրդականություն վայելել գիտաֆանտաստիկ ժանրի երկրպագուների կոնվենցիաներում, ինչպիսիք են, օրինակ, San Diego Comic-Con-ը և New York Comic-Con-ը, որոնց մասնակցելու համար մարդիկ հերթ են կանգնում[5]։ Նման միջոցառումների ժամանակ երբեմն կարելի է դիտել դեռ չթողարկված ֆիլմերի կամ համակարգչային խաղերի հատվածներ[6]։ Պարզվել է, որ նման նախնական ցուցադրությունները մեծացնում են բլոկբաստերների ժողովրդականությունը հետագա տարիներին[7]։
Կինոարդյունաբերությունում առաջին նման քննարկումներից մեկը տեղի է ունեցել 1976 թվականին San Diego Comic-Con-ում, երբ հրապարակախոս Չառլզ Լիփինքոթը «փոքր-ինչ թերահավատ տրամադրված» հանդիսատեսին ներկայացրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սլայդ-շոուն։ Հինգ տարի անց San Diego Comic-Con 1981-ում, երբ այս պրակտիկան դեռ տարածված չէր, «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի քննարկման ժամանակ ցուցադրվել է կարճ ֆիլմ-անոնս։ 2000 թվականին «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի նախադիտումը սկիզբ է դրել բարձր ժողովրդականություն վայելող պանելային ներկայացումների դարաշրջանին[8]։
��ես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Panel Discussions». Nature Education. Արխիվացված է օրիգինալից 2017-03-01-ին. Վերցված է 2015-04-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Kirsner, Scott (2013-05-30). «How To Moderate a Panel Like a Pro». Harvard Business Review. Արխիվացված է օրիգինալից 2019-05-27-ին. Վերցված է 2015-04-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Inside Our Schools: Teen-Age Congress». Billboard. 1952-04-12. Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2015-04-17-ին.
- ↑ Hruby, Patrick (2012-03-28). «Bill Maher's 'Real Time': The survival manual for conservative panelists». Washington Times. Արխիվացված է օրիգինալից 2012-06-15-ին. Վերցված է 2015-10-31-ին.
- ↑ Sacks, Ethan (2014-09-27). «New York Comic Con will start with 10-day 'Super Week' as convention grows in size and popularity». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2015-04-18-ին. Վերցված է 2015-04-16-ին.
- ↑ Lamar, Cyriaque (2013-07-17). «4 Miserable Experiences You Can't Avoid at Comic-Con». Cracked. Արխիվացված է օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-16-ին.
- ↑ Burke, Liam The Comic Book Film Adaptation: Exploring Modern Hollywood’s Leading Genre. — Univ. Press of Mississippi, 2015. — С. 125.
- ↑ «The 10 Most Memorable Panels In Comic-Con History». Film.com. 2013-07-16. Արխիվացված է օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-16-ին.