Jump to content

Ալեխանդրո Ջամատեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:32, 13 Մարտի 2023 տարբերակ, Մարիամ11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ալեքսանդրո Էդուարդո Ջամատեի Ֆալյա (իսպ.՝ Alejandro Eduardo Giammattei Falla, ), գվատեմալացի քաղաքական գործիչ, Գվատեմալայի նախագահ (2020 թվականից)։ Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն (2006-2008), «Առաջ» կուսակցության գլխավոր քարտուղար։

Աշխարհագրություն

Ալեքսանդրո Ջամատեին ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին Գվատեմալայի մայրաքաղաքում։ Սովորել է Գվատեմալայի մասնավոր ճեմարանում[1]։ 1980 թվականից բժշկություն է սովորել Սան Կառլոսի համալսարանում։

1982-1986 թվականներին աշխատել է որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխկապակցված ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Համաամերիկյան առողջապահական կազմակերպության խորհրդատու: 1986-1990 թվականներին ծառայել է Գվատեմալայի մունիցիպալ հրշեջ ծառայությունում, ինչպես նաև եղել Է Գվատեմալայի մունիցիպալիտետի քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության տնօրենը: 1990 թվականից հետո նշանակվել է քաղաքային ջրամատակարարման ընկերության գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեություն

Նա սկսեց իր քաղաքական կյանքը՝ մասնակցելով 1985, 1988 և 1990 թվականների ընտրությունների ընտրական գործունեությանը՝ որպես ընտրական գործընթացների գլխավոր համակարգող՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Ճանաչում է ստացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ նախկին փոխնախագահ Արտուրո Էրբրյուգերի շնորհիվ։ 2000 թվականից աշխատել է որպես մի քանի ընկերությունների և մասնավոր ծառայությունների խորհրդատու, երբ նաև դարձել է մի քանի ձեռնարկությունների սեփականատեր[2]։

2006 թվականին նշանակվել է Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն, որտեղ ծառայել է մինչև 2008 թվականը։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ունեցել է մի քանի կոնֆլիկտներ և մեղադրանքներ, որոնց արդյունքո��մ կարճ ժամանակով հայտնվել է բանտում[3]։

Չորս անգամ առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ 2007, 2011, 2015 և 2019 թվականներին[4][5]։ 2007 թվականի ընտրություններում նա Ազգային մեծ դաշինքի (GANA) թեկնածու էր, երբ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ ստանալով ձայների 17,23%-ը։ 2011 թվականի հաջորդ ընտրություններում նա Սոցիալական գործողությունների կենտրոն կուսակցության թեկնածուն էր, բայց մի շարք խնդիրների պատճառով ջախջախիչ պարտություն կրեց՝ հավաքելով ձայների ընդամենը 1,04%-ը, մինչդեռ կուսակցությունը կորցրեց իր բոլոր խորհրդարանական տեղերը: 2015թվականի ընտրություններին մասնակցել է «Ուժ» կուսակցությունից և ստացել ձայների 6,53%-ը՝ ավարտելով 14 թեկնածուներից 4-ը։

2017 թվականին հիմնադրել է «Առաջ» կուսակցությունը, որից առաջադրվել է 2019 թվականի նախագահական ընտրություններում[6][7][8]։ Առաջին փուլից հետո ստացել է ձայների 13,95%-ը և դուրս եկել ընտրությունների 2-րդ փուլ։

2019 թվականի օգոստոսի 11-ին նա հաղթեց երկրորդ փուլում՝ 57,9% արդյունքով, նրա մրցակից Սոցիալ-դեմոկրատ Սանդրա Տորեսը ընդունեց պարտությունը[9]։

Անձնական կյանք

Ալեքսանդրո Ջամատեին ամուսնացել է Ռոզանա Կասերեսի հետ 1989 թվականի փետրվարի 11-ին, և նրանք ունեն երեք երեխա՝ Մարսելա, Էստեֆանո և Ալեքսանդրո Ջամատեիները[10]։ Ալեքսանդրոն և Ռոզաննան ամուսնալուծվել էին այն ժամանակ, երբ Ալեքսանդրոն սկսեց իր նախագահական քարոզարշավը 2019 թվականին[11]։Ամուսնալուծության արդյունքում Մարսելան դարձել Է Գվատեմալայի առաջին տիկինը[12]։

Ալեքսանդրո Ջամատին մեջբերում է Մահաթմա Գանդիին՝ որպես աշխարհի իր ամենասիրված մարդը[13]։

Ջամատին տառապում է բազմակի սկլերոզով և հենակներ է օգտագործում քայլելու համար։

  1. https://web.archive.org/web/20120206210020/http://www.giammatteipresidente.com/home/?page_id=6 Habla sobre la juventuda a comparación de la de él
  2. «Alejandro Giammattei». web.archive.org. 2 January 2012.
  3. https://www.cubaencuentro.com, Cubaencuentro com & Manuel Desdin. «Álvaro Colom gana la presidencia». www.cubaencuentro.com. Արխիվացված է օրիգինալից 2019-06-26-ին. Վերցված է 2019-06-26-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Elecciones Guatemala 2011». web.archive.org. 3 March 2014.
  5. «Biografía « Alejandro Giammattei | Presidente 2012 – 2016». web.archive.org. 30 January 2012.
  6. «Reaparece Alejandro Giammattei con el partido político «Vamos»». Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2019-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Reaparece Giammattei». Արխիվացված է օրիգինալից 2018-09-01-ին. Վերցված է 2019-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «El regreso de Alejandro Giammattei con el partido Vamos». Արխիվացված է օրիգինալից 2020-03-09-ին. Վերցված է 2019-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Election présidentielle au Guatemala : victoire du conservateur Giammattei». lemonde.fr (ֆրանսերեն). 2019-08-12. Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին. Վերցված է 2019-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Alejandro Giammattei». web.archive.org. 2012-01-02. Վերցված է 2020-10-07-ին.
  11. elPeriodico de Guatemela. «Giammattei, el médico derechista que gobernará Guatemala». elPeriodico. Արխիվացված է օրիգինալից 2020-08-17-ին. Վերցված է 2020-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Hija de Giammattei acompañará a su padre en la toma de posesión | Soy502». www.soy502.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-13-ին. Վերցված է 2020-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Guatemalans elect Alejandro Giammattei in a lacklustre presidential vote // The Economist. — ISSN 0013-0613. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2020.