Jump to content

Մասնակից:Diana Khachatryan/Վլադիմիր Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:42, 20 Հունիսի 2020 տարբերակ, Armenmir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վլադիմիր Ալեքսեյի Բալայան
14 փետրվարի, 1958 - 9 հունիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մոխրաթաղ Մարտակերտի շրջան
Մա��վան վայրԼՂՀ Չայլու
Հրամանատարն էր«Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի
Պաշտոնջոկատի հրամանատար
Պարգևներ

Վլադիմիր Բալայան (14 փետրվարի, 1958, Մոխրաթաղ, Մարտակերտի շրջան - 9 հունիսի, 1992, Չայլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում,ապա Մարտակերտի թիվ 2 ութամյա դպրոցում: Միջնակարգ կրթություն ստացել է ՝ Ներքին Հոռաթաղում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում որպես գյուղատնտես։ 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։ Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։ Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։ Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Հուշարձան է կանգնեցվել նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Աղաբեկալինջի գերեզմանատանը[1]։

«Ազատագրական բանակի» կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիրը կանխագուշակում է, որ իրենց գյուղի վրա հարձակվում են։ Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները՝ խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել։ Վաճառեց ավտոմեքենան, զենք գնեց և ջոկատ կազմավորեց, որ պատրաստ էր դիմակայել թշնամուն։ 1991 թ. ձմռանը Շահումյանում հանդիպման եկան Վլադիմիր Բալայանը և Լեոնիդ Ազգալդյանը։ Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար։ Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը և Վլադիմիրը, 1990-1991 թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ։ Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ, թե՛ խիստ կարգապահություն։ Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ։ Նրանք տիրապետում էին արևելյան մարտարվեստներին և անընդմեջ կոփում իրենց մարմինը։ Նույնիսկ ծանր մարտերից հետո կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները։ Սակայն ամենից կարևորն ու հատկանշականը երկու հրամանատարների՝ միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը։ Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը։ Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը, տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից։ Սակայն Վլադիմիրը անկոտրում էր։ «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»։ Եվ նա մինչև վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում։ Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում։ Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան և տալով ընդամենը 4 զոհ։ Դժբախտաբար, 5-րդը և 6-րդը եղան հենց իրենք՝ երկու հրամանատարները։ Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]