Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնաբաղեղ բաղեղանման |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Բույսեր
|
Բաժին
|
Ծածկասերմեր
|
Ընտանիք
|
Խուլեղինջազգիներ
|
Տեսակ
|
Գետնաբաղեղ բաղեղանման
|
|
Լատիներեն անվանում |
Glechoma hederacea
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Գետնաբաղեղ բաղեղանման (լատին․՝ Glechoma hederacea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
20-50 սմ բարձրությամբ, սողացող, քառանիստ, ճյուղավոր ցողունով, խաչաձև-հակադիր դասավորված երկարակոթ տերևներով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Լայն, երիկամաձև տերևաթիթեղները աղեղնաեզր են։ Տերևանութներում զույգերով աճում են հնգանդամ, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ ծաղիկները։ Պսակն ունի երկար, վերին մասում լայնացող խողովակ, վերին շուրթը կտրվածքով է, իսկ խոշոր միջին բլթակով ստորինը՝ եռաբլթակ։ Չորս միասերմ ընկուզիկներից կազմված պտուղը չոր է։
Տարածվածություն
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառաեզրերին, խոնավ մարգագետիններում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի և Լոռու մարզերում։
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղկման շրջանում։ Ցողուններն ու տերևները պարունակում են A, C վիտամիններ, դաբաղանյութեր, խեժ, խոլին, եթերայուղ, միկրոտարրեր և այլն։ Եփուկն օգտագործում են թարախային վերքերի և ֆուրունկուլների բուժման համար[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.