Սերգեյ Գարանին
Արտաքին տեսք
Սերգեյ Գարանին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | պլազմայի ֆիզիկա |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Սերգեյ Գրիգորի Գարանին (ծնվել է 1958 թվականի փետրվարի 11-ին), ռուս գիտնական, ֆիզիկոս, Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, Ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Գարանինը Ռուսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (2016) էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի և «Էներգետիկա» մասնագիտացման ղեկավարման գործընթացների բաժանմունքում (մայիսի 25, 2006)[1]։ Պլազմայի ֆիզիկայի, ջերմամիջուկային ռեակցիայի, լազերային ֆիզիկայի և լազերային հատուկ համակարգերի ստեղծման ինժեներային խնդիրների բնագավառների մասնագետ է։
Կենսագրական փուլեր
- 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը «Փորձարարական միջուկային ֆիզիկա» մասնագիտացմամբ։
- 1991 թվականին Կոչեմասովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտում։
- 2003 թվականին նույն տեղում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը (գիտական խորհրդատու՝ Գ․Ա․Կիրիլով)[2]։
Պարգևներ
- Ռուսաստանի Պատվո շքանշան (2006)
- ՌԴ կառավարության մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (2006)