Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1983) |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծնողներ | հայր՝ Սերգեյ Մելքումյան |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Միքայել Մելքումյան ապրիլի 1, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ կուսակցական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր, Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցության անդամ[1]: 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ է[2]:
Կենսագրություն
Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։
Կրթություն
1983 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնեսագետի որակավորում: 1987 թվականին նույն համալսարանում ստացել է ասպիրանտի որակավորում: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է:
Աշխատանքային գործունեություն
1987-1990 թվականներին որպես դասախոս աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնում: 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2000 թվականից ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003 թվականներին եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ:
Քաղաքական գործունեություն
2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման, 2017 թվականի ապրիլի 2-ին՝ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Ծանոթագրություններ
- ↑ «National Assembly of the Republic of Armenia».
{{cite web}}
: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն) - ↑ «Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ». 17.05.2017.