Jump to content

Հայ-ղազախական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:28, 30 Օգոստոսի 2016 տարբերակ, O'micron (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայ-ղազախական հարաբերություններ
Հայաստան և Ղազախստան

Հայաստան

Ղազախստան

Հայ-ղազախական հարաբերություններ (ղազ.՝ Армян-қазақ қарым-қатынасы), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին: Հայաստանը և Ղազախստանը Անկախ Պետությունների համագործակցության ակտիվ անդամներ են, ինչպես նաև անդամակցում են այնպիսի միջազգային կառույցների ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Միավորված Ազգերի կազմակերպությունը:

Պատմություն

Ղազախստանը մասնակցել է 1991-1992 թվականների Արցախյան ազատամարտի կարգավորմանը: 1993 թվականից Երևանում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, իսկ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ղազախստանում գործում է սկսած 2007 թվականի մարտից:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այց է կատարել Ղազախստան. առաջին անգամ 1999 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին:

2013 թվականից Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը:

2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտովը:

Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար: