Jump to content

ՀՀ ճմակարբոնատային հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:53, 18 Հոկտեմբերի 2015 տարբերակ, Nar Petrosyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ՀՀ ճմակարբոնատային հողեր, կազմում են ՀՀ տարածքի 0,6 %-ը (15 հազար հա), փոքր զանգվածներով հանդիպում են Տավուշի, Սյունիքի մարզերում:

Ձևավորվել են անտառային գորշ և դարչնագույն հողերի փոխանցման գոտում՝ կարբոնատներով հարուստ նստվածքների, հողմահարված նյութերի վրա: Զբաղեցնում են անտառային հողատիպերի տարածքի միայն 2,1 %-ը: Տվյալ հողատիպի սահմաններում առանձնանում են կրազուրկ և կարբոնատային ենթատիպերը:

Օգտագործում

Ճմակարբոնատային հողերի տափաստանացված տեսակներն օգտագործվում են որպես խոտհարք, արոտավայր, մասամբ՝նաև վարելահող:

Նկարագրություն

  • Հումուսի պարունակությունը 7,5-11% է
  • վերին շերտում ունեն չեզոք (pH=7,0-7,4)
  • ստորինում՝ հիմնային (pH=7,8-8,5) ռեակցիա
  • հողալկալի հիմքերով հագեցած
  • միջին և միջինից բարձր կլանունակություն (37-56 մգ/էկվ)
  • կավային և կավավազային մեխանիկական կազմ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։