Jump to content

Յանինա Դեգուտիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:32, 22 Ապրիլի 2015 տարբերակ, Voskanyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Յանինա Դեգուտիտե (լիտ.՝ Janina Degutytė, 6 հուլիսի, 1928, Կաունաս8 փետրվարի, 1990, Վիլնյուս), լիտվացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկական բանաստեծությունների հեղինակ:

Կենսագրություն

Յանինա Դոգուտիտեն ծնվել է 1928 թվականի հուլիսի 6-ին Լիտվայի Կաունաս քաղաքում: Ծնողների հետ միասին մի քանի տարի ապրել է Կեդայնյայում ու Տելյայում: Մանկությունից ունեցել է թույլ առողջություն:

1948 թվականին ավարտել է Կաունասի գիմնազիայի յոթերորդ դասարանը: 1955 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է լիտերեն ու լիտվական գրականություն: Տաուրագեի մանկական գրադարանում աշխատել է որպես գրադարանավար: Ռուսերեն է դասավանդել երեկոյան դպրոցում: Որպես ուսուցիչ աշխատել է Նեմենչնեում: Առողջության վատացման պատճառով աշխատանքի է ընդունվել առողջարանային մանկատանը:

1958 թվականին բնակություն է հաստատել Վիլնյուսում, որտեղ որպես խմբագիր աշխատել է Գեղարվեստական գրականության հանրապետական հրատարակչությունում (1958—1961): Բուժվել է Մոսկվայում, Յալթայում: 1958 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է:

1961 թվականից ապրել է գրական աշխատանքով[1]:

Ապրել է Անտակալնիսում: Մահացել է 1990 թվականի փետրվարի 8-ին Վիլնյուսում: Թաղվել է Անտակալնիսի գերեզմանատանը:

2005 թվականին Կաունասում՝ Յանինա Դեգուտիտեի տանը, տեղադրվել է հուշատախտակ առ այն, որ այդտեղ ապրել է բանաստեղծուհի Յանինա Դեգուտիտեն (ճարտարապետ՝ Ալգիմանտաս Շլապիկաս):

Գրական գործունեություն

Յանինա Դեգուտիտեն սկսել է բանաստեղծություններ գրել 10 տարեկան հասակում: Նրա ստեղագործություններն առաջին անգամ տպագրվել են 1957 թվականին: Լիտվայի գրողների միության անդամ է դարձել դեռ առաջին գրքի հրատարակությունից առաջ: Յանինա Դեգուտիտեի ստեղծագործությանը հատուկ է ռոմանտիկ աշխարհընկալումը: Արդեն առաջին ժողովածուն՝ «Կրակի կաթիլներ» (լիտ.՝ „Ugnies lašai“, 1959) ուշադրության արժանացավ իր էմոցիոնալ լեզվի շնորհիվ[2]: Նրա քնարերգության հիմնական մոտիվներն են ներքին անհանգստությունը, ատելությունը գորշության նկատմամբ, անսահման սերը դեպի կյանքը: Ստեղծել է Լիտվայի քնարական բնապատկերների շարքեր: Էդուարդաս Մեժելայտիսի հետ միասին լիտվական քնարերգության մեջ նոր ծնունդ է տվել բնապատկերային մանրանկարներին[3]:

Բանաստեղծությունների «Լիալուսին» (լիտ.՝ „Pilnatis“, 1967) ժողովածուի համար 1968 թվականին արժանացել է Հանրապետական մրցանակի: 1974 թվականին ստացել է Լիտվայի կոմերիտմիության մրցանակ լիտ.՝ „Saulėtos dainelės“ (1972) բանաստեղծական ժողովածուի համար:

Յանինա Դեգուտիտեն լիտվերեն է թարգմանել Ագնիա Բարտոյի, Վալերի Բրյուսովի, Էմիլ Վերհառնի բանաստեղծությունները: Յանիան Դեգուտիտեի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, բելառուսերեն, բուլղարերեն, իսպաներեն, լատվիերեն, մոլդովերեն, լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն և այլ լեզուներով[4]:

Գրքեր

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • Ugnies lašai: eilėraščiai. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1959. 142 p.
  • Dienos – dovanos: eilėraščiai. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1960. 190 p.
  • Saulė ir dainelė: eilėraščiai vaikams. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1961. 22 p.
  • Rugelis dainuoja: eilėraščiai vaikams. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1963. 24 p. (երկրորդ հրատարակություն՝ Vilnius: Vaga, 1967)
  • Ant žemės delno: eilėraščiai. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1963. 98 p.
  • Sniego lelija: eilėraščiai vaikams. Vilnius: Vaga, 1964. 24 p.
  • Mano diena: eilėraščiai vaikams. Vilnius: Vaga, 1965. 20 p.
  • Žalia ugnelė: eilėraščiai vaikams. Vilnius: Vaga, 1966. 44 p.
  • Šiaurės vasaros: eilėraščiai. Vilnius: Vaga, 1966. 107 p.
  • Pilnatis: eilėraščiai. Vilnius: Vaga, 1967. 119 p.
  • Mėlynos deltos: rinktinė. Vilnius: Vaga, 1968. 243 p.
  • Pelėdžiuko sapnas: pasakos. Vilnius: Vaga, 1969. 63 p.
  • Debesų pilis: eilėraščiai vaikams. Vilnius: Vaga, 1970. 24 p.
  • Šviečia sniegas: eilėraščiai. Vilnius: Vaga, 1970. 71 p.
  • Saulėtos dainelės: eilėraščiai vaikams. Vilnius: Vaga, 1972. 71 p. (երկրորդ հրատարակություն՝ Vilnius: Vaga, 1979)
  • Prieblandų sodai: eilėraščiai. Vilnius: Vaga, 1974.
  • Kregždės lopšinė: jaunesniam mokykliniam amžiui. - Vilnius, 1976.
  • Tylos valandos: lyrikos rinktinė. Vilnius: Vaga, 1978. 35 p.
  • Tarp saulės ir netekties: eilėraščiai. Vilnius: Vaga, 1980. 95 p.
  • Piemenaitė karalaitė: eilėraščiai. Vilnius: Vaga, 1982.
  • Juokias duonelė. Vilnius: Vaga, 1982.
  • Klevų viršūnės: eilėraščiai. Vilnius: Vaga, 1983. 267 p.
  • Baltas gulbių sostas. Vilnius: Vaga, 1984. 95 p.
  • Purpuru atsivėrusi: eilėraščiai. Vilnius: Vaga, 1984. 71 p.
  • Neužpūsk pienės pūko: eilėraščiai. Vilnius: Vaga, 1985. 106 p.
  • Nepalik manęs: pasakojimai apie gyvulėlius. Vilnius: Vyturys, 1986. 56 p.
  • Naujieji metai: žaislinė knygelė. Vilnius: Vyturys, 1986.
  • Šaltinėlis. Vilnius: Vyturys, 1988
  • Rinktiniai raštai. T. 1. Vilnius: Vaga, 1988
  • Rinktiniai raštai. T. 2. Vilnius: Vaga, 1988
  • Miško šokis. Vilnius: Vaga, 1988
  • Artumas: eilėraščiai. Kaunas: Spindulys, 1995
  • Poezija. Poems. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2003
  • Į saulėtekį ir dainą. Vilnius: Gimtasis žodis, 2003

Թարգմանություններ

  • A. L. Barto. Po mūsų sparnu. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1961.
  • V. Briusovas. Poezija. Vilnius, 1961.
  • E. Verharnas. Poezija. Vilnius, 1961.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Dagytė, Emilija; Straukaitė, Danutė. Degutytė Janina // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas. — Vilnius: Vaga, 1975. — С. 41—42. — 190 с. — 30 000 экз.
  • В. Галинис, В. Кубилюс, Й. Ланкутис, Р. Пакальнишкис. Janina Degutytė // История литовской литературы / Й. Ланкутис, ред.. — Вильнюс: Vaga, 1977. — С. 725—820. — 959 с. — 5000 экз.
  • Janina Degutytė // Lietuvių rašytojai. Biobliografinis žodynas. — Vilnius: Vaga, 1979. — Т. A—J. — С. 431—437. — 774 с. — 30 000 экз.

Արտաքին հղումներ