Jump to content

Սահք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:02, 1 հուլիսի 2014 տարբերակ, Puchur chipi (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սահք

Սահք

1․ նյութերի դիմադրությունում, առաձգական մարմնի դեֆոհմւսցիայի տեսակ, որը բնութագրվում է կրրառված ուժերի ազդեցությամբ մարմնի զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժով՝ առանց դրանց հեռավորությունների փոփոխման։ Սահքի դեֆորմացիաների ուսումնասիրության համար մարմնից

առանձնացնում են զուգահեռանիստի տեսքով անվերջ փոքր տարր։ Ընդհանուր դեպքում այդ տարրին կիրառված են լինում ուղղահայաց և շոշափող չարումներ։ Ս-ի դեֆթրմացիաները և շոշափող լարումները Гт) պայմանավորված են մեկը մյուսով ուստի այդ դեֆորմացիաներն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել միայն շոշափող լարումների ազդեցությունը (մաքուր սահք)։ Մաքուր սահքի դեպքում զուգահեռանիստը ծռվում է առանց նիստերի չափսերի փոփոխության (նկ․)։ Տարրի մեկ նիստի AS գծային շեղումը մյուսի նկատմամբ կոչվում է բացարձակ Ա․, ծըռման у անկյունը՝ հարաբերական Ա․ կամ Ա-ի անկյուն (փոքր դեֆորմացիաների դեպքում Y^tg7)‘ սահքի դեֆորմացիայի և լարման շոշափողների միջև կապն արտահայտվում է գծային օրենքով (Հուկի օրենք)՝ x=Gy, որտեղ G-ն Ս-ի դեպքում առաձգականության մոդուլն է։

  • 2․Շինարարական մեխանիկայում, կառուցվածքների կայունության խախտում, որը բնութագրվում է կառույցների որոշ տարրերի տեղաշարժով մյուս տարրերի նկատմամբ։ Սահք տեղի է ունենում այն դեպքում, երբ տեղաշարժող ուժերը գերազանցում են շփման և գրունտի հարակցման ուժերին։ Որպես կանոն

Սահքի հետևանքով տեղի է ունենում կառույցի քայքայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։