Jump to content

Լորենս Շարկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարկի (Sharkey) Լորենս Լուիս (1898-1967), ավստրալական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Պատանի հասակից մասնակցել է արհմիութենական շարժմանը։ Եղել է մի շարք գործադուլների կազմակերպիչ ու ղեկավար։ 1924-ից Ավստրալիայի կոմկուսի (ԱԿԿ), 1928-ից՝ ԱԿԿ ԿԿ-Ի, 1930-ից՝ ԱԿԿ ԿԿ-ի քաղկոմիտեի (քաղբյուրո) անդամ։ 1930-1948-ին՝ ԱԿԿ ԿԿ-ի նախագահ, 1948-1965-ին՝ գլխավոր քարտուղար, 1965-1967-ին՝ ԱԿԿ ԿԿ-ի նախագահի տեղակալ։ 1930-ական թվականներին խմբագրել է ԱԿԿ տպագիր օրգանները։ Մասնակցել է Կոմինտերնի 17-րդ կոնգրեսին (1935), ընտըրվել է Կոմինտերնի ԳԿ-ի անդամության թեկնածու։ Հեղափոխական գործունեության համար հալածվել և բանտարկվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։