Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ Սուրիկովի անվան, ՍՍՀՄ բարձրագույն գեղարվեստական կրթության կենտրոններից մեկը, հաստոցային արվեստի բուհ։ 19-րդ դարի 1930-1940-ական թվականներից գործել է որպես Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան։ 1937-ից բուհը կոչվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, 1948-ից՝ Սուրիկովի անվան։ 1930-1940-ական թվականները Մոսկվայի գեղարվեստական ինստիտուի ռեալիստական արվեստի բուհ դառնալուն մեծապես նըպաստել են առաջին ռեկտորներ Գրաբարը և Գերասիմովը։ Ինստիտուտի պրոֆեսորներ են եղել սովետական նշանավոր նկարիչներ Իստոմինը, Մոորը, Ռյաժսկին, Իոգանսոնը, Օսմյորկինը, Դեյնեկան և ուրիշներ։ Ինստուտն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության ֆակուլտետներ, հաստոցային, բեմարվեստի և մոնումենտալ գեղանկարչության անհատական արվեստանոցներ, գրքի, պլակատի և հաստոցային գրաֆիկայի արվեստանոցներ։ Ինստուտին կից գործում․է գեղարվեստական միջնակարգ գիշերօթիկ դպրոց։ Ինստուտի դասատուներից են՝ սովետական արվեստի վարպետներ Տոմսկին, Կիբրիկը, Ռինդինը, Կերբելը և ուրիշներ։ Մոսկվայի գեղարվեստական ինստիտուն են ավարտել հայերից՝ Նիկողոսյանը, Աղասյանը, Բաժբեուկ-Մելիքյանը։ Ինստուտը պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |