Jump to content

Սարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:27, 29 Մայիսի 2014 տարբերակ, Puchur chipi (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սարով, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Միր Բաշիրի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք․։ Սարով է անցնում Մարտակերտ-Կիրովաբադ ավտոխճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բամբակի, հացահատիկային, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, շերամապահությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Սարովում կա Ս․ Աստվածածին եկեղեցի (17 դար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։