Մասնակից:Jeltyj/Ավազարկղ2
Ստեֆանի Լուիս Փիքոք (անգլ.՝ Stephanie Louise Peacock, ), բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ, որը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եղել է «Barnsley South» (նախկինում «Barnsley East») կուսակցության պատգամավոր: 2024 թվականի հուլիսից զբաղեցրել է սպորտի, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը[1]։
Վաղ կյանք և կրթություն
Ծնվել է 1986 թվականին Բիրմինգհեմում[2]։ Պատմության գիտական կոչում է ստացել Լոնդոնի Քուին Մերի համալսարանից և մագիստրոսի կոչում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի կողմից[3]։
Վաղ կարիերա
Համալսարանն ավարտելուց հետո Փիքոքն աշխատել է որպես ուսուցիչ՝ Նախքան Յորքշիրում Usdaw խանութների աշխատողների միության համար մեծահասակների ուսուցման աշխատանքի անցնելը[4]։
2007-ից մինչև 2011 թվականներին աշխատել է որպես Երիտասարդության ներկայացուցիչ Լեյբորիստական կուսակցության ազգային գործադիր կոմիտեում[5]։ 2007 թվականին ներկայացրել է Գորդոն Բրաունին Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում առաջադրվելու իր քարոզարշավի մեկնարկին։ [6][7]։
2013-ից մինչև 2017 թվականներին աշխատել է որպես GMB միության քաղաքական պատասխանատու[8][9]։
Պատգամավորական կարիերա
2015 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ Փիքոքը հանդես է եկել որպես Լեյբորիստական կուսակցության թեկնածու Հալեսոուենում և Ռոուլի Ռեգիսում և զբաղեցրել երկրորդ տեղը՝ ձայների 36,2%-ով զիջելով գործող պահպանողական պատգամավոր Ջեյմս Մորիսին[10]։
Առաջին շրջան (2017-2019)
2017 թվականի արտահերթ համընդհանուր ընտրություններում խորհրդարանում ընտրվել է որպես «Barnsley East»-ի պատգամավոր՝ ստանալով մեծամասնության ձայները՝ 59,5%-ը (13,283)[11]։
Նրա առաջին ելույթը տեղի է ունեցել Գրենֆել Թաուերի բանավեճի ժամանակ, որի ընթացքում Փիքոքը բարձրաձայնել է Օրգրիվի տեղական խնդիրը[12]։
2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի մարտ ամիսը Փիքոքը հանդես է եկել՝ որպես ընդդիմության առաջնորդ[13]։ Դեմ քվեարկելով այն փոփոխությանը, որը կոչ է անում երկրորդ հանրաքվե անցկացնել «Brexit»-ի շուրջ և այդպիսով իշխանություններին մարտահրավեր նետելուց հետո՝ 2019 թվականի մարտի 14-ին, հրաժարական է տվել[14]։
2018-ի նոյեմբերին Փիքոքը, ինչպես նաև նրա Կանանց խորհրդարանական ֆուտբոլային թիմի գործընկերներ Ալիսոն Մաքգովերնը, Թրեյսի Քրաուչը, Լուիզա Հեյը և Հաննա Բարդելը նկատողություն են ստացել Համայնքների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բերքոուի կողմից՝ խորհրդարանական գործերից հետո Համայնքների պալատում «խնջույք» կազմակերպելու համար: Բերքոուն հայտարարել է, որ «Պատմական պալատը չպետք է օգտագործվի նման գործունեության համար»[15]: Թիմը պետք է անցկացներ իր առաջին հանդիպումը, սակայն խաղը չեղյալ է հայտարարվել, քանի որ նրանք պետք է մասնակցեին խորհրդարանի քվեարկությանը:
- ↑ «Ministerial Appointments: July 2024». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2024-07-11-ին.
- ↑ «Stephanie Peacock MP – Who is she?». Politics.co.uk. Վերցված է 2023-05-20-ին.
- ↑ «About Stephanie». Personal website. Արխիվացված օրիգինալից 21 November 2018-ին. Վերցված է 20 November 2018-ին.
- ↑ «USDAW – Lifelong Learning Campaign». www.usdaw.org.uk. Արխիվացված օրիգինալից 26 January 2019-ին. Վերցված է 25 January 2019-ին.
- ↑ «About Stephanie». Personal website. Արխիվացված օրիգինալից 21 November 2018-ին. Վերցված է 20 November 2018-ին.
- ↑ White, Michael (11 May 2007). «First impressions». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 22 October 2019-ին. Վերցված է 21 October 2019-ին.
- ↑ Hoggart, Simon (18 May 2007). «Simon Hoggart's sketch». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 22 October 2019-ին. Վերցված է 21 October 2019-ին.
- ↑ Bean, Emma (26 April 2017). «Councillor and GMB officer chosen for two Labour strongholds in Yorkshire». LabourList. Արխիվացված օրիգինալից 4 May 2017-ին. Վերցված է 8 June 2017-ին.
- ↑ Langston, Kate (27 April 2017). «Labour select candidate for Barnsley East General Election seat». The Star. Արխիվացված օրիգինալից 4 June 2017-ին. Վերցված է 8 June 2017-ին.
- ↑ «Election Data 2015». Electoral Calculus. Արխիվացված է օրիգինալից 17 October 2015-ին. Վերցված է 17 October 2015-ին.
- ↑ «Election 2017: Barnsley East». BBC News. Արխիվացված օրիգինալից 7 June 2017-ին. Վերցված է 9 June 2017-ին.
- ↑ «Maiden Speech». Stephanie Peacock for Barnsley East. 19 July 2017. Արխիվացված օրիգինալից 24 May 2018-ին. Վերցված է 23 May 2018-ին.
- ↑ «Stephanie Peacock MP». GOV.UK. Արխիվացված օրիգինալից 21 November 2018-ին. Վերցված է 20 November 2018-ին.
- ↑ Rawlinson, Kevin (14 March 2019). «Brexit: MPs vote by 413 to 202 to extend article 50 until 30 June – Politics live». The Guardian. Արխիվացված օրիգինալից 15 March 2019-ին. Վերցված է 14 March 2019-ին.
- ↑ Nicholls, Sallyann (21 November 2018). «Female MPs shown red card after playing football in UK parliament». euronews. Վերցված է 17 February 2020-ին.