Լոնդոն-Կալկաթա ավտոբուսի երթուղի
Լոնդոն-Կալկաթա ավտոբուսի երթուղի, աշխարհում ավտոբուսի ամենաերկար երթուղին[1][2][3]։ Երթուղին սկսել է գործել 1957 թվականին՝ ավտոբուսը Լոնդոնից ուղևորվել է Հնդկաստան Բելգիայի, Հարավսլավիայի և Հյուսիսարևմտյան Հնդկաստանի տարածքով։ Երթուղին հայտնի է նաև որպես Հիպիների երթուղի: Ավտոբուսը Լոնդոնից Կալկաթա հասնելու համար պահանջվել է մոտ 50 օր։ Ճանապարհորդությունը կազմել է ավելի քան 16․000 կմ: Այն գործել է մինչև 1976 թվականը[4]։ Միակողմանի ուղևորության արժեքը 1957 թվականին կազմել է 85 ֆունտ (£2,589 համարժեքը 2023 թվականի դրությամբ) և 145 ֆունտ ստերլինգ ՝ 1973 թվականին (£2,215 համարժեքը 2023 թվականին ): Գումարը ներառել է սնունդ, ճանապարհորդություն և կացարան[3]:
Երթուղի
Ավտոբուսային ծառայությունը շահագործում էր «Ալբերտ Թրավել» ընկերությունը [5]: Առաջին ճամփորդությունը մեկնարկել է Լոնդոնից 1957 թվականի ապրիլի 15-ին[6]։ Առաջին երթուղին Կալկաթա է հասել հունիսի 5-ին՝ մեկնարկից 50 օր անց։ Իր ճանապարհորդության ընթացքում ավտոբուսը ելնելով Անգլիայից մտել է Բելգիա, իսկ այնտեղից Արևմտյան Գերմանիայի, Ավստրիայի, Հարավսլավիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի և Հյուսիսարևմտյան Հնդկաստանի միջով հասել է Հնդկաստան: Հնդկաստան մտնելուց հետո այն անցնելով Նյու Դելիի, Ագրայի, Ալլահաբադի և Բանարասի միջով ի վերջո հասել է Կալկաթա[4]։
Հարմարություններ ավտոբուսում
Ուղևորությունը հագեցած է եղել ընթերցանության հարմարություններով, բոլոր ուղևորների համար առանձին քնելու համար նախատեսված մահճակալներով, օդափոխիչով․ ջեռուցիչներով և խոհանոցով: Ավտոբուսի վերին տախտակամածի վրա դիտահարթակ է եղել։ Ճամփորդությունը ավելի շատ նման է եղել շրջագայության, քան պարզապես ճամփորդության: Ավտոբուսը տրամադրել է ռադիո և երաժշտական համակարգ երեկույթների համար[1]։ Հնարավորություն է տրվել ժամանակ անցկացնել Հնդկաստանի զբոսաշրջային վայրերում, ներառյալ Բանարասը և Թաջ Մահալը Յամունայի ափին: Հնարավորություն է տրվել գնումներ կատարել Թեհրանում, Զալցբուրգում, Քաբուլում, Ստամբուլում և Վիեննայում[3][7]:
Հետագա պատմություն
Մի քանի տարի անց ավտոբուսը վթարի է ենթարկվել և դարձել անօգտագործելի։ Ավելի ուշ ավտոբուսը գնել է բրիտանացի ճանապարհորդ Էնդի Ստյուարտը։ Նա վերակառուցել է այն որպես երկհարկանի շարժական տուն: Երկհարկանի ավտոբուսը վերանվանվել է Ալբերտ և 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Սիդնեյից Հնդկաստանով մեկնել է Լոնդոն։ Ավտոբուսը Լոնդոն հասնելու համար պահանջվել է մոտ 132 օր։ Albert Tours ընկերությունը հիմնված է եղել Անգլիայում և Ավստրալիայում և գործել է Լոնդոն-Կալկաթա-Լոնդոն և Լոնդոն-Կալկաթա-Սիդնեյ երթուղիներով[8]:
Ավտոբուսը Իրանի տարածքով հասել է Հնդկաստան, այնուհետև Բիրմայով, Թաիլանդով և Մալայզիայով մեկնել է Սինգապուր: Սինգապուրից ավտոբուսը նավով փոխադրվել է Ավստրալիայի Փերթ, իսկ այնտեղից երթևեկել Սիդնեյ[9][10]։ Լոնդոնից Կալկաթա այս ծառայության վճարը 145 ֆունտ է եղե;: Ծառայությունը նախկինի պես ուներ բոլոր ժամանակակից հարմարությունները։ Ավտոբուսային հաղորդակցությունը դադարեցվել է 1976 թվականին իրանական հեղափոխությանը նախորդած քաղաքական պայմանների և Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության աճ�� պատճառով[11]: Ալբերտ Տուրսը կատարել է մոտ 15 ուղևորություն Կալկաթայից Լոնդոն և կրկին Լոնդոնից Սիդնեյ, մինչև ծառայության ավարտը[12]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «This Was 'World's Longest Bus Route' From Kolkata To London». Curly Tales (ամերիկյան անգլերեն). 2020-07-06. Վերցված է 2020-07-24-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «curly» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «A Bus Ride From London to Kolkata in 1950s? Yes, The Viral Photo is Real». News18. Վերցված է 2020-07-24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Civic Affairs (անգլերեն). Vol. 4. P. C. Kapoor at the Citizen Press. 1957 – via books.google.com. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «bus» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 4,0 4,1 «Samayam». malayalam.samayam.com. 2 July 2020. Վերցված է 13 June 2023-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «samayam» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «London to Calcutta by Road? Picture of 1950s Albert Travel Bus Service is Going Viral, Know Details About This Fascinating Historic Journey». Unique News Online (ամերիկյան անգլերեն). 2020-07-02. Վերցված է 2021-02-19-ին.
- ↑ Whispers of Yesterday, Rare Historical Photos, Old Photos (անգլերեն), Վերցված է 2023-11-29-ին
- ↑ admin (2020-07-04). «ലണ്ടൻ – കൽക്കട്ട ബസ് റൂട്ട്». News Kerala online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-24-ին.
- ↑ Eat, Tech Travel (2020-07-03). «ലണ്ടനിൽ നിന്നും ഇന്ത്യയിലെ കൽക്കട്ടയിലേക്ക് ഒരു ബസ് സർവ്വീസ്». Technology & Travel Blog from India (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-31-ին.
- ↑ «ലണ്ടനിൽ നിന്നു കൽക്കട്ടയിലെത്തിയ ഇന്ത്യാ മാന്...». ManoramaOnline (մալայալամ). Վերցված է 2020-07-31-ին.
- ↑ INGALIS, LEONARD (1957-08-08). «London-Calcutta Bus is back in London - Owner drove passengers 20,300 Miles». The New York Times.
- ↑ K, Noushad K. «ലണ്ടൻ - കൽക്കട്ട ബസ്». Վերցված է 2020-07-31-ին.
- ↑ «Kolkata, Then Calcutta, Once Had The World's Longest Bus Route All The Way Till London!». Whats Hot (անգլերեն). Վերցված է 2020-07-31-ին.