Jump to content

Փարիզի 8-րդ շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:08, 16 Հուլիսի 2024 տարբերակ, Ապատ63 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնակավայր
Փարիզի 8-րդ շրջան
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՓարիզ
Ներքին բաժանումԵլիսեյան դաշտեր, Ֆոբուր-դյու-Ռուլ, Quartier de la Madeleine? և Quartier de l'Europe?
Հիմնադրված է1860 թ.
Մակերես3,88 կմ²
Բնակչություն35 123 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Փոստային դասիչ75008
Պաշտոնական կայքmairie08.paris.fr(ֆր.)
Փարիզի 8-րդ շրջան (Ֆրանսիա)##
Փարիզի 8-րդ շրջան (Ֆրանսիա)

Փարիզի 8-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de l'Élysée), Փարիզի շրջան, որ առաջացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ 19-րդ դարի կեսերին արևմտյան ուղղությամբ սահմաններն ընդարձակելու արդյունքում։ Այս շրջանում ապրում են գերազանցապես հարուստ քաղաքացիները։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ շրջանը գտնվում է Սենայի աջ ափին։ Արևելքում այն սահմանակից է 1-ին, 2-րդ և 9-րդ շրջաններին, արևմուտքում՝ 16-րդ շրջանին, հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում՝ 17-րդ շրջանին։ Գետի հակառակ ափին Փարիզի 7-րդ շրջանն է։

№ 29-32 թաղամասեր․

  • Շանզ Էլիզե (Quartier des Champs-Élysées)
  • Ֆոբուր դյու Ռուլ (Quartier du Faubourg du Roule)
  • Մադլեն (Quartier de la Madeleine)
  • Եվրոպական (Quartier de l’Europe)

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի մակերեսը 388 հա է։ 2005 թվականին 8-րդ շրջանում ապրում էր 39,200 մարդ, երբ բնակչության խտությունը կազմում էր 10,103 մարդ/կմ²։

8-րդ շրջանի քարտեզ
Տարի Բնակչություն Բնակչության խտություն
(մարդ/կմ²)
1872 75 796 19 535
1891 107 485 27 695
1954 80 827 20 827
1962 74 577 19 216
1968 67 897 17 495
1975 52 999 13 656
1982 46 403 11 956
1990 40 814 10 516
1999 39 314 10 130

Կառավարման մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես 7-րդ, այնպես էլ 8-րդ շրջանը համարվում է քաղաքի կենտրոնը։ Այստեղ են գտնվում Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրը, ներքին գործերի նախարարությունը։ 2002 թվականից այստեղ է տեղակայվել Ժողովրդական շարժման միությունը։ Շրջանի ղեկավարը 1977-2014 թվականներին եղել է այս կուսակցության անդամ Ֆրանսուա Լյոբելը (ֆր.՝ François Lebel)։ 2014 թվականի ապրիլին նրան փոխարինել է Հանրապետական կուսակցության անդամ Ժաննա դ'Օստերը (ֆր.՝ Jeanne d'Hauteserre

  • Թաղապետարանի հասցե․
Hôtel Cail, 3, Rue de Lisbonne
75008 Paris
  • Հեռախոս՝ 01 7 44 90 75 08

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադլեն եկեղեցու տեսքը Կոնկորդի հրապարակից։ Կենտրոնում Լուքսորի կոթողն է։

Հրապարակներ, փողոցներ, կամուրջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելիսեյան դաշտերը ձևավորում է քաղաքի պատմական առանցքը։ Հեռվում երևում է Հաղթական կամարը և Դեֆանս գործարար թաղամասը։

Փարիզի 8-րդ շրջանում է գտնվում Սեն Լազար երկաթուղային կայարանը, որտեղից ուղևերվում են հիմնականում մոտակա վայրերի գնացքները։

  • Մետրո - 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ գծեր
  • RER - A գիծ, Charles de Gaulle — Étoile կայարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թաղապետարանի պաշտոնական կայք Արխիվացված 2017-07-22 Wayback Machine
  • «Portrait d'arrondissement. 8e arrondissement» (PDF). APUR. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի 8-րդ շրջան» հոդվածին։