Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
|
Քաղաքացիությունը |
Հյուսիսային Մակեդոնիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մայիսի 1, 1985(1985-05-01)[1] (39 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
---|
Հասակ |
186 սանտիմետր |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Վարդար
|
|
Ռաբոտնիչկի
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2002—2003
|
Ռաբոտնիչկի
|
9 (0)
|
2004
|
Ալյումինա
|
2004—2007
|
Մակեդոնիա
|
48 (32)
|
2007—2008
|
Դիսկոբոլիա
|
33 (7)
|
2008—2010
|
Պոլոնիա (Վարշավա)
|
44 (15)
|
2010—2011
|
Էթնիկոս (Ախնաս)
|
15 (1)
|
2011—2012
|
Վարդար
|
31 (23)
|
2012—2013
|
Աստանա
|
21 (3)
|
2014—2016
|
Վարդար
|
61 (21)
|
2016—2017
|
Ռաբոտնիչկի
|
34 (7)
|
2017
|
Յավոր
|
18 (3)
|
2018—
|
ՌօՊՍ
|
0 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 7 ապրիլի, 2018: |
Ֆիլիպ Իվանովսկի (մակեդոներեն՝ Филип Ивановски, մայիսի 1, 1985(1985-05-01)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստ, «ՌօՊՍ» ակումբի հարձակվող։
Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել «Վարդար» և «Ռաբոտնիչկի» ակումբների երիտասարդական կազմերում։ Դրանից հետո խաղացել է «Ալյումինա» ակումբում։ 2004 թվականի ամռանը տեղափոխվել է Սկոպիե քաղաքի «Մակեդոնիա» ակումբ։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Մակեդոնիայի առաջնությունում՝ զիջելով «Ռաբոտնիչկի» ակումբին։ Ֆիլիպ Իվանովսկին 22 գոլով դարձել է երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով Ստևիցա Ռիստիչին, որը խփել էր 27 գոլ։ Այդ մրցաշրջանում թիմը նվաճել է նաև Մակեդոնիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Շկենդիային» (3:2). Ֆիլիպ Իվանովսկին դարձել է գոլի հեղինակ ավելացված ժամանակում։ 2006/07 մրցաշրջանի երկրորդ կեսում անցկացրել է 16 խաղ և խփել 10 գոլ։
2007 թվականի ձմռանը տեղափոխվել է լեհական «Դիսկոլոբիա» ակումբ, որը նրա համար վճարել է 800 000 եվրո։ Էքստրակլասում նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 3-ին՝ «Վիձևի» դեմ խաղում (0:0)[3]։ 2007 թվականին թիմի հետ միասին նվաճել է Լեհաստանի գավաթն ու Լեհաստանի սուպերգավաթը։
2008 թվականի ամռանը տեղափոխվել է Վարշավայի «Պոլոնիա», որտեղ նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Կրակովի «Վիսլոյի» դեմ տնային խաղում (0:2)[4]։ «Պոլոնիայի» կազմում իր առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 23-ին «Լոձի» դեմ խաղում (1:2)[5]։ 2008 թվականի օգոստոսի 29-ին կայացած «Շլյոնսկի» դեմ հաջորդ խաղում (3:0)[6] Իվանովսկին ձևակերպել է հեթ-տրիկ։
Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2009 թվականի հունիսի 10-ին՝ Իսլանդիայի դեմ տնային խաղում (2:0)[7]՝ հանդիպման 66-րդ րոպեին փոխարինելով Ակո Ստոյկովին և 86-րդ րոպեին գրավելով Գուննլեյֆեր Գունլեյֆսոնի պաշտպանած դարպասը։
- Մակեդոնիայի Հանրապետության առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2005/06
- Մակեդոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2006/07
- Մակեդոնիայի գավաթակիր (1) –2005/06
- Լեհաստանի գավաթակիր (1) – 2006/07
- Ղազախստանի գավաթակիր (1) – 2012
- Լեհաստանի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2007, 2008