Տոսպ
Արտաքին տեսք
Տոսպ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուա Ա-ի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են՝ Վան քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։
Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից։ Տոսպը տարածվում էր Վանա լճի Հարավ-արևելյան առափնյա շրջաններում։ Նա պարզապես իր մեջ ընդգրկում էր Վան քաղաքի շրջակայքը, որը հնագույն շրջանում հանդիսանում էր ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական մասը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.