Jump to content

Ռոզա Լա Տուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Լա Տուշ
Դիմանկար
Ծնվել է1848[1][2][3][…]
Մահացել է1875[1][2][3][…]
Մասնագիտությունմոդել
Ծնողներհայր՝ Ջոն Լա Տուշ, մայր՝ Մարիա Լա Տուշ
 Rose La Touche Վիքիպահեստում

Ռոզ�� Լա Տուշ (անգլ.՝ Rose La Touche, 1848[1][2][3][…] - 1875[1][2][3][…]), բնորդուհի, Ջոն Ռասկինի կյանքի գլխավոր սերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Լա Տուշ, Ջոն Ռասկինի ուրվանկար

Ռասկինը ծանոթացել է Ռոզայի հետ, երբ նա տասը տարեկան էր, սիրահարվել նրան, երբ տասնմեկ տարեկան էր։ Ռոզան վառվռուն երեխա էր, ինչպես նաև խորը կրոնականացված, գրեթե մոլուցքի աստիճան։ Նրա վերաբերյալ առաջին տպավորությունը Ռասկինի մոտ եղել այն, որ նա «որպես փոքրիկ սպիտակ արձան լուրջ զրուցելով անցնում է կիսախավար անտառով»։ Աղջկան տալիս է «Սուրբ թմբլիկ» մականունը (անգլ.՝ St. Crumpet)։ Ռասկինը առաջարկում է ամուսնանալ, երբ նա դառնում է տասնյոթ տարեկան, իսկ ինքը հիսուն տարեկան էր։ Ռոզան չի մերժում, սակայն նրա աստվածավախ, բողոքական ու ավետարանչական ծնողները դեմ են լինում ամուսնությանը՝ Ռասկինին անվանելով սոցիալիստ և աթեիստ։ Նրանց նաև մտահոգում էր Ռասկինի առաջին անհաջող ամուսնությունը Էֆֆի Գրեյի հետ, որն ավարտվել է միության անվավեր ճանաչմամբ՝ Ռաասկինի «անբուժելի իմպոտենցիայի» հիմքով (հետագայում ախտորոշումը վիճարկվել է)։

Գրականագետ Ջորջ Մաքդոնալդը Ռասկինի և Ռոզայի միջև միջնորդ է հանդիսացել և եղել նրանց ամենամոտ ընկերն ու խորհրդատուն։ Ռասկինը կրկին ամուսնության առաջարկ է արել, երբ Ռոզան իրավականորեն ազատ էր ինքնուրույն որոշելու, սակայն նա մերժել է առաջարկը կրոնական տարբերությունների պատճառով։

Ռոզան մահացել է 1875 թվականին 27 տարեկան հասակում Դուբլինի մասնավոր հիվանդանոցում, որտեղ նրան տարել էին ծնողները։ Տարբեր հեղինակներ նրա մահը նկարագրում են որպես խելագարության, անորեքսիայի, կոտրված սրտի, կրոնական մոլուցքի կամ հիստերիայի արդյունք, կամ այդ պատճառների համակցումը։ Ամեն դեպքում, Ռոզայի մահը եղել է ողբերգական, և հենց նրան են համարում պատճառը մոտ 1877 թվականին Ռասկինի մոտ ծագած խենթության նոպաների համար։ Նա համոզել էր իրեն, որ Վերածննդի դարաշրջանի նկարիչ Վիտտորե Կարպաչչոն ներառել է Ռոզայի դիմանկարը սուրբ Ուրսուլայի կյանքի մասին նկարների շարքում։ Նա նաև սփոփանք է գտել սպիրիտուալիզմի մեջ՝ փորձելով կապ հաստատել Ռոզայի հոգու հետ։

Ռոզայի և Ռասկինի սիրո պատմությունը հիշատակվում է Նաբոկովի «Լոլիտա» վեպում։ Համաձայն Վոլֆգանգ Քեմփի՝ «ամբողջ աշխատանքը շաղախված է Լա Տուշի ակնարկներով և ուղիղ հղումներով»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. Kemp, Wolfgang. The Desire of My Eyes: The Life and Work of John Ruskin. 1990. Pages 296-97

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burd, Van Akin (Ed.) John Ruskin and Rose La Touche: Her Unpublished Diaries of 1861 and 1867. Oxford University Press.
  • The Portraits of Rose la Touche, James S. Dearden, The Burlington Magazine, Vol. 120, No. 899 (Feb., 1978), pp. 92–96
  • Kemp, Wolfgang. The Desire of My Eyes: The Life and Work of John Ruskin. 1990.
  • Hilton, Tim. John Ruskin: The Later Years. Yale University Press, 2000.
  • Zoë Bennett, "Ruskin, the Bible, and the Death of Rose La Touche," in Michael Lieb, Emma Mason and Jonathan Roberts (eds), The Oxford Handbook of the Reception History of the Bible (Oxford, OUP, 2011), 576–589.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Լա Տուշ» հոդվածին։