Պարգև Սարգսյան
Արտաքին տեսք
Պարգև Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1900[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1930[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական և դասախոս |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգև Հարությունի Սարգսյան (1900[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1930[1], Թիֆլիս, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, փոխգնդապետ, ԽՄԿԿ անդամ (1917)։
1918 - 1920 թվականներին ընդհատակյա աշխատանք է տարել Ալեքսանդրապոլում, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1921 թվականին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի քաղկոմի անդամ։ 1922 թվականին կուսակցության զորահավաքով մեկնել է բանակ՝ ծառայել Հայկական հրաձգային դիվիզիայում։ Եղել է դիվիզիայի բաժնի պետ, կուսբջջի քարտուղար։ 1925 թվականից դասավանդել է ռազմաքաղաքական դպրոցում, այնուհետև՝ Անդրկովկասյան հետևակային դպրոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 224)։ |