Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ)
Արտաքին տեսք
Չարենցի կրակոցը | |
---|---|
Հեղինակ | Հովիկ Չարխչյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փաստագրական վեպ |
Թեմա | 1926 թվականը Չարենցի կյանքում |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 608 |
Խմբագիր | Անի Եսայան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման տարեթիվ | 2010 |
«Չարենցի կրակոցը», փաստագրական վեպ։ Հեղինակն է գրող, գրականագետ, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը։ Լույս է տեսել 2010-ի դեկտեմբերին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Ունի 608 էջ։ Խմբագիրն է Անի Եսայանը։ Գիրքը պատմում է Եղիշե Չարենցի կյանքը 1926 թ.։ Հեղինակը փորձում է նոր փաստերի ու վավերագրերի միջոցով ներկայացնել հայտնի բանաստեղծի վայրիվերումներով լի կյանքի մի դրվագը[1]։
Հեղինակը գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտի խոստովանեմ, որ նպատակս եղել է ոչ այնքան Չարենցի կենսապատում շարադրելը, որքան գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին։ Այն ոչ այնքան պահանջում է ընթերցողի հետազոտող մանրադիտակը, որքան կարիք ունի զգայուն սրտի, որն ընդունակ է ապրել օտար ցավն ու երջանկությունը։ Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ պրպտումները կնախընտրեն ազատ ընթերցանությունից, կարող են միանգամայն հանգիստ լինել։ Այստեղ ոչինչ չի կատարվել ժամանակից ու ճշմարտությունից դուրս[2]։ |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրքի անոտացիայից (հանձնարարականից), էջ 2
- ↑ Նոր գիրք Չարենցի մասին