Jump to content

Ոսկե ջուր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ջուր
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1858
բարձրություն36,5 սանտիմետր
լայնություն18,7 սանտիմետր
գտնվում էՖիցվիլյամ թանգարան
հավաքածուՖիցվիլյամ թանգարան
Ծանոթագրություններ

«Ոսկե ջուր» (ինչպես նաև «Արքայադուստր Փարիսադա», անգլ.՝ Golden Water, Princess Parisade), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի գծանկարը՝ ստեղծված ենթադրաբար 1858 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Քեմբրիջի Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածո��ում (2148)[1], չափսերը՝ 36,5 × 18,7 սմ։

Նկարի սյուժեն վերցված է «Հազար ու մի գիշեր» գրքի հեքիաթներից։ Նկարիչը պատկերել է երկու քույրերի մասին պատմության հանգուցալուծումային պահը, որոնք խանդով էին վերաբերվում իրենց կրտսեր քրոջը (Լանգի թարգմանությամբ № 20 հեքիաթը)։ Արքայադուստր Փարիսադան իր ձեռքում ունի ոսկե ջրով լի սև տակառիկ, որպեսզի ցողի քարերի վերածված իր եղբայրների վրա[1][2]։ Հետին պլանում երևում են կանաչ լեռ և ծաղիկների մանուշակագույն թուփ, որի վրա նստած է խոսացող ալ թռչուն[1][3]։

Աշխատանքի առաջին տերը դարձել է քննադատ Ջոն Ռասկինը, հետո այն փոխել է մի քանի տերեր[1]։ 1937 թվականին Չառլզ Շենոնը տրամադրել է այն Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Golden Water (Princess Parisade)» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  2. «Golden Water». Rossetti Archive.
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 100.