Շանթ Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Շանթ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1974 օգոստոսի 20 |
Ծննդավայր | Շինուհայր, Սյունիքի մարզ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | Եվա |
Պարգևներ և մրցանակներ | |
Շանթ Մելսիկի Հովհաննիսյան (օգոստոսի 20, 1974, Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991-1995 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1995 թվականից աշխատում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում, 2002-2004 թվականներին եղել է նաև գլխավոր ռեժիսորի պաշտոնակատար։ 2004 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է (նշանակվել է դերասան Սոս Սարգսյանի կողմից), որտեղ նաև դասավանդում է[1]։ 2011 թվականին Շուշիում, 2012 թվականին Կապանում կազմակերպել է դերասանական կուրսեր։
Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է[2][3]։
Դերեր ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մի վախեցիր», 2006
- «Երեք ընկեր», 2009
- «Չնչիկ», 2009
- «Խաչագողի հիշատակարանը», 2010
- «Գարեգին Նժդեհ», 2013[4]
- «Շքամուտք», 2014
- «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», 2017
- «Էրկեն կիշեր», 2018
- «Իմ խաչը», 2019
- «Իշխանություն», 2021
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գեներալի աղջիկը»
- «Հատուկ բաժին» և
- «Հատուկ բաժին-2» ֆիլմաշարեր։
- «Երեք նամակ Բելլայից»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
- Սյունիքի մարզպետարանի պատվոգիր
- «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակի՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար (2013)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շանթ Հովհաննիսյան. «Թատրոնը ճշմարտությունը գտնելու, կատարելագործվելու ճանապարհն է»
- ↑ «Շանթ Հովհաննիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Շանթ Հովհաննիսյանի կենսագրությունը imdb.com կայքում
- ↑ Նժդեհի երիտասարդ դերակատարը չհամեմատվեց հասուն «Նժդեհի» հետ
- ↑ Շ. Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ