Jump to content

Նաիրա Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրա Մելքումյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
1997 - 2002
Նախորդող Արկադի Ղուկասյան
Հաջորդող Աշոտ Ղուլյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ
Դրոշ
Դրոշ
հունիս, 1997 - 1997
Հաջորդող Կարեն Միրզոյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
2003 - 2007
Նախորդող Վահան Տեր-Ղևոնդյան
Հաջորդող Վահե Աղաբեկյանց
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1953(1953-11-07) (71 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Նաիրա Ռաֆայելի Մելքումյան (նոյեմբերի 7, 1953(1953-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և հասարակական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (1997-2002), Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ (1997), «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (2003-2007), բանասիրական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում[1]։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը[1]։ Բանասիրական գիտությունների թեկնածու է[1]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդեպ է Երևանի պետական համալսարանում[1]։ 1990 թվականին աշխատել է Հայաստանի գերագույն խորհրդում[1]։ 1992-1993 թվականներին աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում, որպես վերլուծական բաժնի ղեկավար[1]։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին քարտուղարը[1]։ 1995-1997 թվականներին եղել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի տեղակալը, իսկ 1997 թվականի հունիսից Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը[1]։ 1997-2002 թվականներին զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը[1]։ 2003-2007 թվականներին եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն[1]։

Անմիջականորեն ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում[1]։ Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Նաիրա Մելքումյանը 2000 թվականի հուլիսի 12-ին մասնակցում է Վիենայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին[2]։ Նիստի ժամանակ համանախագահները ամփոփում են տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները[2]։ Մի շարք միջազգային մարմիններում, գիտական և հետազոտական հաստատություններում ներկայացրել է Արցախի Հանրապետությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ. Նաիրա Մելքումյան». despan.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ». PanARMENIAN.Net. 2000 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.