Ղրիմի հարթակ
Ղրիմի հարթակ | |
---|---|
Տեսակ | Դիվանագիտություն |
Երկիր | Ուկրաինա |
Հիմնադրված | 2021 |
Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
Կայք | crimea-platform.org |
«Ղրիմի հարթակ» (ուկրաիներեն՝ Кримська платформа), Ուկրաինայի նախագահի դիվանագիտական նախաձեռնություն ուղղված ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի նպատակ է հռչակվել Ուկրաինայի միջազգային գործընկեր երկրների խորհրդակցությունների և գործողությունների համակարգման միջոցով Ռուսաստանին Ղրիմը միացման հետևանքների հակազդումն ու թերակղզին Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելը[1][2][3]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ղրիմի հարթակը» հռչակել է, որ իր գործունեությունն կիրականացվի հինգ գերակա ուղղություններով[4]՝
- Ղրիմի կարգավիճակի փոփոխության չճանաչման միջազգային քաղաքականության համախմբում,
- պատժամիջոցների արդյունավետությունը, դրանց ամրապնդումը և շրջանցման ուղիների արգելափակում,
- մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանություն,
- Ազով և Սև ծովերի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության ապահովում, նավագնացության ազատության սկզբունքի պաշտպանություն,
- «օկուպացիայի» բնապահպանական և տնտեսական հետևանքների հաղթահարում։
Ըստ նախաձեռնողները՝ «Ղրիմի հարթակը» բաց է հետագա համագործակցությունների համար[5]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ղրիմի հարթակը» ստեղծվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Նման հարթակի պլանների մասին հայտարարվել է Ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունում։ 2020 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, Նախագահ Զելենսկին մասնակից երկրներին կոչ է արել միանալ նման հարթակի ստեղծմանը[6]։
2021 թվականի փետրվարի 26-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավորապես օկուպացված տարածքի դեօկուպացման և վերաինտեգրմանն ուղղված առանձին միջոցների մասին», որով նա որոշեց ստեղծել Կազմակերպչական կոմիտե՝ Ղրիմի պլատֆորմի հիմնադիր գագաթնաժողովի պատրաստում և անցկացում Ուկրաինայում։ Համաձայն փաստաթղթի՝ ԱԳՆ-ն ապահովում է Ուկրաինայի մասնակցության համակարգումը «Ղրիմի հարթակի» աշխատանքներում։ «Ղրիմի հարթակի» հիմնադիր գագաթնաժողովի նախապատրաստման կազմակերպչական կոմիտեի Նախագահը հանդիսանում էր Ուկրաինայի արտաքին գործերի Նախարար՝ Դմիտրի Կուլեբան[7][8][9]։
«Ղրիմի հարթակի» հիմնադիր գագաթնաժողովն անցկացվել է 2021 թվականի օգոստոսի 23 -ին Կիևում[10][11]։ Այն դարձավ Հարթակի առաջին միջոցառումն ամենաբարձր քաղաքական մակարդակով և պաշտոնապես սկսեց իր գործունեությունը։ Գագաթնաժողովին ելույթ ունեցան Ուկրաինայի Նախագահը, Գերագույն Ռադայի Նախագահը, Վարչապետը, Ղրիմի թաթար ժողովրդի առաջնորդը, արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարները, «Ղրիմի հարթակի» փորձագիտական ցանցի ներկայացուցիչը։ Գագաթնաժողովին մասնակցեցին 46 երկիր և միջազգային կազմակերպություններ[12]։
Գագաթնաժողովի ընթացքում անցկացվեց 4 պանելային քննարկումներ, հետևյալ թեմաներով.
- Չճանաչման և պատժամիջոցների քաղաքականություն
- Անվտանգության մարտահրավերներ
- Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանությունը
- Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների վերականգնումը
«Ղրիմի հարթակի» գործունեությունը չի ավարտվի, այլ միայն կսկսվի Գագաթնաժողովից հետո։ Այն զուգահեռաբար տեղի կունենա մի քանի մակարդակներով. միջկառավարական, խորհրդարանական, փորձագիտական։
Ղրիմի հարթակի մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ղրիմի հարթակի» Գագաթնաժողովին մասնակցել է 46 պաշտոնական պատվիրակություն, որից 14-ը ղեկավարել են պետությունների և կառավարությունների ղեկավարները, 2-ը՝ խորհրդարանների ղեկավարները, տասից ավելի նախարարների և կառավարության անդամների մակարդակով, 4-ը՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։[13][14][15][16][17][18][19]
«Ղրիմի հարթակի» էությունը կայանում է այս համակարգման և խորհրդատվական ձևաչափի նորարարական ճարտարապետության մեջ, այն է` նրա երեք ուղիները` միջկառավարական, միջխորհրդարանական և փորձագիտական։
Այս միջազգային ձևաչափը ներառում է իր մեջ խորհրդարանական և փորձագիտական դիվանագիտության բաղադրիչներ։
Փորձագիտական ցանցն արդեն համախմբել է աշխարհի 33 երկրների ավելի քան 200 վերլուծաբանների, փորձագետների և գիտնականների[20][21][22]
Միջոցառման համար հավատարմագրվել է 370 լրագրող, որից 170-ը՝ օտարերկրյա[12][23]։
Ղրիմի հարթակի մասնակիցների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 23-ին Կիևում «Ղրիմի հարթակի» հիմնադիր Գագաթնաժողովին մասնակցեց 46 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում[12]՝
- եվրոպական մայրցամաքի երկրների 3/4
- Մեծ յոթնյակի 7/7 երկրներ (G7)
- ԵՄ 27/27 երկրներ
- 30/30 ՆԱՏՕ
- Լյուբլինյան եռանկյունի (Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա)
- Ասոցիացված եռյակ (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա)
- Ուկրաինայի բոլոր հարևանները (բացառությամբ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության)
- 4/7 մայրցամաքներ
Պատվիրակությունների բոլոր ղեկավարները, անկախ նրանց մակարդակից, լիազորված են պաշտոնապես միացնել իրենց պետությունները «Ղրիմի հարթակին» և ընդունել Հռչակագիրը։ «Ղրիմի հարթակի» Հռչակագիրը մնում է բաց միանալու համար գագաթնաժողովից հետո[24]։ Գագաթնաժողովը պաշտոնապես սկսեց «Ղրիմի հարթակի» գործունեությունը՝ բոլոր մակարդակներում (միջկառավարական, միջխորհրդարանական և փորձագիտական), որը կտևի մինչև թերակղզու վերադարձն Ուկրաինայի կառավարության վերահսկողության ներքո։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը
- Ղրիմի պատկանելության խնդիր
- Ուկրաինայի արտաքին քաղաքականություն
- Միջազգային պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ (2014)
- Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)
- Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
- Ռուս-ուկրաինական հարաբերություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Crimea Platform: Ukraine's Initiative to Raise the Costs of Russia's Occupation». Jamestown (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Виктория Власенко (23.08.2021). «"Крымская платформа" в Киеве. России напомнили, что вопрос открыт». dw.com (ռուսերեն). Deutsche Welle. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Саміт Кримської платформи має ухвалити документ про деокупацію». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «У МЗС оголосили напрямки роботи Кримської платформи» (ուկրաիներեն). Слово і Діло. 04.03.2021.
- ↑ «"Кримська платформа" завершить свою роботу тоді, коли на півострів повернеться прапор України – Кориневич» (ուկրաիներեն). Крим.Реалії.
- ↑ «Президент Зеленський в ООН закликав взяти участь у створенні міжнародної платформи з деокупації Криму» (ուկրաիներեն). Крим.Реалії. 23.09.2020. Վերցված է 26.02.2021-ին.
- ↑ «Зеленський створив оргкомітет Саміту Кримської платформи» (ուկրաիներեն). Українська правда. 26.02.2021. Վերցված է 26.02.2021-ին.
- ↑ «Президент створив Організаційний комітет з підготовки установчого Саміту Кримської платформи» (ուկրաիներեն). Ուկրաինայի նախագահ. 26.02.2021. Վերցված է 28.02.2021-ին.
- ↑ Указ Президента України від 26 лютого 2021 року № 78/2021 «Про окремі заходи, спрямовані на деокупацію та реінтеграцію тимчасово окупованої території Автономної Республіки Крим та міста Севастополя» (ուկր.)
- ↑ Партнёры Киева прибывают на «Крымскую платформу». Украина готовится к открытию саммита по Крыму // Газета «Коммерсантъ» от 22.08.2021
- ↑ Киев собирает друзей на «Крымской платформе» // Газета «Коммерсантъ» от 22.08.2021
- ↑ 12,0 12,1 12,2 «44 держави та організації: Кулеба назвав повний склад саміту "Кримської платформи"» (ուկրաիներեն). Українська правда. 19.08.2021. Վերցված է 19.08.2021-ին.
- ↑ «Կիևում մեկնարկել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Զելենսկին Դուդային հրավիրել է մասնակցելու «Ղրիմի հարթակի» գագաթաժողովին». news.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Делегацію США на Кримській платформі очолить міністерка енергетики». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «President of Ukraine held talks with the President of Latvia after the Crimea Platform Summit» (անգլերեն). Ուկրաինայի նախագահ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Kijów | Spotkanie Prezydentów Polski i Ukrainy» (լեհերեն). Լեհաստանի նախագահ. 2021 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Premier Citu pays visit to Ukraine, to attend Crimean International Platform's launch summit». www.agerpres.ro (ռումիներեն). Agerpres. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «PM Garibashvili Addresses Crimea Platform Summit». Civil.ge (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «180 експертів із 33 країн готові брати участь в експертній мережі Кримської платформи - Кулеба». Інтерфакс-Україна (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Кабінет Міністрів України - Дмитро Кулеба: Вже 180 експертів з 33 країн готові брати участь в Експертній мережі Кримської платформи» (ua). Ուկրաինայի նախարարների կաբինետ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Еміне Джапарова відкрила у Києві установчий Форум Експертної Мережі Кримської платформи» (ua). Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The President presented state awards to the participants of the Crimea Platform summit» (անգլերեն). Ուկրաինայի նախագահ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «У МЗС розповіли, над чим працює Кримська платформа після установчого саміту» (ուկրաիներեն). zmina.info. 20.01.2022. Վերցված է 27.01.2022-ին.