Jump to content

Հարաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարաբերություն, փիլիսոփայական հասկացություն, որն արտահայտում է երևույթների փոխկապակցության վերացարկված բնույթը։ Հարաբերության հետազոտման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն իրի բաղկացուցիչ տարրերով, այլև դրանց փոխդասավորվածության բնույթով։ Հարաբերության կարևոր դերի օրինակ է քիմիական իզոմերիայի երևույթը։ Հարաբերության մասին հասկացությունը պատկանում է իրականության դիֆերենցման այն եղանակին, որը իրականության բոլոր երևույթները ստորաբաժանում է իրի, հատկության և հարաբերության։ Այս բաժանումը, սակայն, քարացած չէ. իրերը, հատկությունները և հարաբերությունները դիալեկտիկորեն փոխկապակցված են՝ դրանք ենթադրում են մեկը մյուսից և մեկը փոխվում է մյուսին։ Դրա հետ մեկտեղ իրերը մեկուսացված չեն մեկը մյուսից, այլ գոյություն ունեն հարաբերությունների համակարգում։ Իրերի հատկությունները անհրաժեշտորեն դրսևորվում են միմյանց նկատմամբ իրերի հարաբերության միջոցով։ Ավելին, իրերը և դրանց հատկությունները կարող են դիտվել որպես հարաբերություններ։ Այսպես, քաղաքատնտեսությունում ապրանքը բնութագրվում է որպես հասարակական հարաբերություն։ Ըստ մատերիալիստական փիլիսոփայության, իրերի միջև հարաբերությունները նույնքան իրական են, որքան և այդ իրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 276