Ծնվել է Կրետե կղզու Կիդոնիա քաղաք-պետությունում[1]։ ՊելոպոնեսյանԱրգոս քաղաքում աշակերտել է քանդակագործ Դորոթեոսին, այնուհետև աշխատակցել է վերջինիս Դելփիքում և Հերմիոնում[2]։ Մ. թ. ա. 450-ից 420 թվականներին հիմնականում գործել է Աթենքում, իրեն դրսևորել որպես քանդակագործ Միրոնի ստեղծած ավանդույթների հետևորդ[2]։
Հինհռոմեացի գրող Պլինիոս Ավագը հիշատակել է Արտեմիսի եփեսոսյան տաճարի համար ամազոնուհու քանդակ ստեղծելու նպատակով չորս քանդակագործների՝ Պոլիկլետոսի, Ֆիդիասի, Կրեսիլասի և Ֆրադմոնի միջև բորբոքված մրցակցության մասին։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն է հատկացրել առաջին տեղը, սակայն Ֆիդիասը, Կրեսիլասը և Ֆրադմոնը երեքն էլ երկրորդ տեղը տվել են Պոլիկլետոսին։ Այդպիսով՝ հաղթող է ճանաչվել Պոլիկլետոսը, Ֆիդիասին տրվել է երկրորդ, Կրեսիլասին՝ երրորդ տեղը[3]։
Furtwängler, Adolf, Masterpieces of Greek Sculpture: A Series of Essays on the History of Art, Volume 2, Charles Scribner's Sons, 1895.
Hurwit, Jeffrey M., Artists and Signatures in Ancient Greece, Cambridge University Press, 2015. 9781316352519.
Metropolitan Museum of Art (New York, N.Y.), Philippe De Montebello, The Metropolitan Museum of Art Guide, Metropolitan Museum of Art, 1994. 9780870997105.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 685)։