Լեմուել Ֆրենսիս Էբոթ
Լեմուել Ֆրենսիս Էբոթ անգլ.՝ Lemuel Francis Abbot | |
---|---|
Ծնվել է | 1760[1][2][3][…] կամ մոտ 1758 |
Ծննդավայր | Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1802[4][5] կամ դեկտեմբերի 5, 1803[6] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր[7] |
Ուսուցիչ | Francis Hayman?[4][7] |
Lemuel Francis Abbott Վիքիպահեստում |
Լեմուել Ֆրենսիս Էբոթ (1760[1][2][3][…] կամ մոտ 1758, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1802[4][5] կամ դեկտեմբերի 5, 1803[6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի դիմանկարիչ, հայտնի է Հորացիո Նելսոնի, 1-ին Վիսկոնտ Նելսոնի (կախված է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող Տերակոտա սենյակում) և 18-րդ դարի մի շարք ծովակալների և մշակութային կերպարների դիմանկարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1760 կամ 1761 թվականին Լեսթերշիրում։ Քահանա Լոմուել Էբոթի և Մերիի որդին էր։ Հայրը Էնսթիյում քահանայի օգնական էր (հետագայում Տորնտոնի քահանա)[8]։ 1775 թվականին, 14 տարեկանում նա դառնում է Ֆրենսիս Հեյմանի աշակերտը և ապրում Լոնդոնում։ Սակայն 1776 թվականին, ուսուցչի մահից հետո վերադառնում է ծնողների մոտ[8]։ Շարունակում է կրթությունը որպես ինքնուս, բայց որոշ տվյալների համաձայն, նա սովորել է Ջոզեֆ Րայթի մոտ[9][10]։
1780 թվականին Էբոթն ամուսնանում է Աննա Մարիայի հետ և նորից բնակվում Լոնդոնում և երկար տարիներ ապրում է Բլումսբերիի Կարոլինա փողոցում։ Չնայած իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), սակայն երբեք չի դարձել ակադեմիայի անդամ։ Աշխատանքում գերհոգնածությունը և ընտանեկան խնդիրները հանգեցնում են նրան, որ շուտով հոգեկան խանգարում է ստանում։ Նրա մետ հոգեկան հիվանդություն է հաստատվում 1798 թվականին և բուժվում է Բեթլեմ հիվանդանոցի գլխավոր հոգեդույժ Թոմաս Մունրոյի (1759–1833) մոտ։ Նա բուժել էր նաև Ջորջ երրորդ արքային (1738–1820)[10][11]:
Էբոթը մահացել է 1803 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[10]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էբոթը շատ է նկարել օրվա տարբեր ժամերի տեսարաններ։ Հորացիո Նելսոնի դիմանկարը նկարել է այն ժամանակ, երբ միասին ապրում էին Լոնդոնի Բոնդ փողոցում վարձակալած բնակարանում[12]։ Աշխատանքը հավանության է արժանանում և Նելսոնի և իր կնոջ կողմից։ Վերջինս Էբոթի մասին գրել է. «Ես հիացած եմ Էբոթի աշխատանքով»[13]։ Նրա լավագույն աշխատանքը համարվում է Հորացիո Նելսոնի դիմանկարը։ Այլ նկարներից են նաև ծովակալ Ռոբերտ Կալդերի, փոխծովակալ Թոմաս Պեստլիի, աստղագետ Ուիլյամ Հերշելի, Կապիտան Վիլյամ Լոքերի, բանաստեղծ Վիլյամ Կուպերի, դերասան Ֆրանչեսկո Բորտոլոցիի, Ջոզեֆ Նոլեքենսի, անհատ ձեռներեց Մավյու Բուլթոնի և արդյունաբերող Ջոն Վիլկինսոնի դիմանկարները։
«Հենրի Քելենդրի Ռոյալ Բլեքհելֆ գոլֆ ակումբում» նկարը նրա՝ գոլֆ խաղը պատկերող վաղ շրջանի նկարներից է։ Այն վաճառվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Բոնհեմս աճուրդի տանը[14][15][16]։
Նրա աշխատանքներից մի քանիսը ստորագրվել են որպես «Ֆրենսիս Լեմուել Էբոթ», սակայն պարզ չէ, թե ինչու է այդպես ստորագրել, քանի որ Էբոթին մկրտության ժամանակ այդպես չեն անվանել[10]։ Այլ նկարներում ստորագրել է որպես Լ. Ֆ. Էբոթ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lemuel Francis Abbott — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Athenaeum
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Oxford Art Online — [Oxford, England]: OUP, 2002.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 https://www.npg.org.uk/collections/search/person/mp06595/lemuel-francis-abbott?role=art
- ↑ 8,0 8,1 Nisbet, Archibald (2004) "Abbott, Lemuel Francis [Samuel] (1760/1761-1802), portrait painter", Oxford Dictionary of National Biography, 9780198614128. Retrieved 23 November 2014
- ↑ Hugh Belsey. "Abbott, Lemuel Francis." Grove Art Online. Oxford Art Online. 9 Feb. 2009
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Biography of L F Abbott Արխիվացված 2011-10-06 archive.today ("London atelier of representational art").
- ↑ Կաղապար:DNB
- ↑ «Liverpool Gives Place». Liverpool Daily Post. 1941 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին – via British Newspaper Archive.
- ↑ Kemp, Peter, ed. (1993). The Oxford Companion to Ships and the Sea. Oxford: Oxford University Press. էջ 2. ISBN 0192820842.
- ↑ «Bonhams to offer most famous golf painting in the world». Bonhams. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Bonhams : Lemuel Francis Abbott (Leicestershire circa 1760-1803 London) Portrait of Henry Callender standing full-length in a landscape in the attire of Captain General of the Blackheath Golf Club». Bonhams.
- ↑ Furness, Hannah. «England's oldest golf club to sell prize portrait to save its clubhouse». Daily Telegraph.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L F Abbott online (Artcyclopedia)
- L F Abbott on Artnet
- Portrait of John Sims (Peter Schweller Fine Art)
- Portrait of Matthew Boulton (Birmingham Museums and Art Gallery)
- Portrait of James Heath (engraver)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմուել Ֆրենսիս Էբոթ» հոդվածին։ |
|
- 1760 ծնունդներ
- 1758 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 1802 մահեր
- 1803 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 1760-ականների ծնունդներ
- 18-րդ դարի անգլիացի նկարիչներ
- 18-րդ դարի բրիտանացի նկարիչներ
- 18-րդ դարի նկարիչներ
- Անգլիացի դիմանկարիչներ
- Անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի դիմանկարիչներ
- Բրիտանացի նկարիչներ
- Դիմանկարիչներ