Jump to content

Դարյա Դոմրաչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Դոմրաչևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Дар’я Уладзіміраўна Домрачава
Մականուն(ներ)՝Բելառուսցի հրթիռ[1]
Ազգություն՝բելառուս
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Բելառուս,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 3, 1986(1986-08-03)[2][3] (38 տարեկան)
Ծննդավայր՝Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Ակումբ՝Դինամո Մինսկ
Հասակ՝168 սմ
Քաշ՝58 կգ

Դարյա Վլադիմիրովնա Դոմրաչևա (բելառուս․՝ Дар’я Уладзіміраўна Домрачава, օգոստոսի 3, 1986(1986-08-03)[2][3], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), բելառուս բիաթլոնիստ, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն (միակը կին բիաթլոնիստների շարքում), աշխարհի կրկնակի չեմպիոն (2012 և 2013), 2014/15 աշխարհի գավաթակիր, Բիաթլոնի աշխարհի գավաթի 5 փոքր Բյուրեղապակե գլոբուսների դափնեկիր, Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։ Ամենաշատ տիտղոսներն ունեցող բելառուս մարզուհին Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ, ինչպես նաև առաջին կին բիաթլոնիստն աշխարհում, որ դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն՝ երեք անգամ հաղթելով անհատական մրցավազքերում։ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանանալու օրը նրան շնորհվել է «Բելառուսի հերոսի» կոչում[5], և նա դարձել է առաջին կինը երկրի պատմության մեջ, որ արժանացել է Բելառուսի Հանրապետության բարձրագույն պարգևին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրյա Դոմրաչևան ծնվել է 1986 թվականին Մինսկում, ճարտարապետների ընտանիքում։ Չորս տարի անց ծնողների հետ միասին տեղափոխվել է Սիբիր՝ նոր կառուցվող Նյագան քաղաք։ Զբաղվել է պարով և բասկետբոլով, իսկ 1992 թվականին ավագ եղբոր օրինակով սկսել է զբաղվել դահուկավազքով։ Գրեթե ողջ ժամանակը հատկացնելով մարզումներին, հավաքներին ու մրցումներին՝ դպրոցում ցուցաբերել է լավ առաջադիմություն։ Ամառային արձակուրդներն անցկացրել է Մինսկում։

1999 թվականին սկսել է զբաղվել բիաթլոնով։ Նրա առաջին մարզիչը եղել է Ալբերտ Մուսինը[6]։

Ավարտել է գիմնազիա, որտեղ սովորել է տնտեսագիտական-իրավագիտական դասարանում, ապա ընդունվել Տյումենի համալսարանի մարզական մենեջմենթի ֆակուլտետ։ 2003 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Մինսկ։ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանում մարզական մենեջմենթի ֆակուլտտե չլինելու պատճառով Դոմրաչևան տեղափոխվել է զբոսաշրջության կառավարման ամբիոն։ 2009 թվականին պաշտպանել է ավարտական աշխատանքը «Գովազդը զբոսաշրջության բնագավառում»։ Նույն թվականին կրկին դարձել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի՝ սովորելով «Տնտեսական իրավունք» և 2015 թվականին ստանալով բարձրագույն կրթության երկրորդ դիպլոմը։

2010 թվականին Դարյա Դոմրաչևան ներկայացրել է հեղինակային կինոժապավեն՝ «Դարյա Դոմրաչևա։ Ներկայացնելով Բելառուսը»։ Ֆիլմը նկարահանվել է վիդեոօրագրի ձևաչափով։ Ռեժիսորը և համահեղինակը Մաքս Սուբոտինն է[7]։

Մինչև 2014 թվականի հունիս Դարյա Դոմրաչևան ծառայել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեում, քանի որ Բիաթլոնի ֆեդերացիան կցված է այդ վարչությանը։ Ըստ ֆիզկուլտուրա-մարզական «Դինամո» միության պաշտոնական կայքում ներկայացված կենսագրության՝ ունի ավագ լեյտենանտի կոչում[8][9]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում Դարյա Դոմրաչևան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո, սակայն 2004 թվականի սկզբում Ռուսաստանի բիաթլոնիստների միության ղեկավար Ալեքսանդր Տիխոնովը հայտարարել է, որ նա հեռանկարային չէ և հանձնարարել հեռացնել հավաքականից։ Շուտով Բելառուսի կանանց հավաքականի ավագ մարզիչը Դոմրաևչային առաջարկել է հանդես գալ Բելառուսի դրոշի ներքո։ Դոմրաչևան համաձայնել է ու շուտով սկսել մարզվել հավաքականի կազմում, սակայն նրա կազմում հանդես գալու թույլտվությանը նա սպասել է շուրջ մեկ տարի Ռուսաստանի բիաթլոնիստների միության ղեկավարի դիրքորոշման պատճառով, որը կոնֆլիկտ ուներ Դոմրաչևայի հետ։ Այդ ժամանակ Դոմրաչևան արդեն բազմիցս դարձել էր Ռուսաստանի չեմպիոն պատանիների շարքում, մրցանակի արժանացել եվրոպական մակարդակում և դարձել 15-րդը 2004 թվականի աղջիկների աշխարհի առաջնության անհատական մրցավազքում[10]։ Ավելի ուշ Դոմրաչևան հայտարարել է, որ մանկուց ցանկացել է նեկայացնել Բելառուսը, քանի որ ունի բելառուսական արմատներ[11]։

Բելառուսի հավաքականի կազմում առաջին խոշոր միջազգային մեկնարկը եղել է 2005 թվականի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ, երբ Դոմրաչևան առաջին մրցավազքում (անհատական) դարձել է 40-րդը[12]։ Դիոպտրի պոկվելու պատճառով մարզուհին երրորդ հրաձգության ժամանակ հինգ հնարավորից հինգն էլ վրիպել է։ Հաջորդ երկու մրցավազքերում՝ սպրինտում[13] և հետապնդումում[12], Դոմրաչևան հաղթել է։ Մեկ տարի անց նույն առաջնությունում նա արժանացել է միայն բրոնզե մեդալի հետապնդման մրցավազքում։

Աշխարհի գավաթ խաղարկությունում իր նորամուտը Դարյա Դոմրաչևան կատարել է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին (2006/07 մրցաշրջան) Շվեդիայի Էստերսուն քաղաքում, որտեղ սպրինտում գրավել է 16-րդ տեղը[14] (դառնալով երկրորդը բելառուս հինգ մարզուհիների շարքում)։ 2007 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նա սպրինտում և հետապնդման մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2008/09 մրցաշրջանում Դարյա Դոմրաչևան սկսել է պարբերաբար ընդգրկվել մրցավազքերի լավագույն տասը մարզիկների շարքում։ Օբերհոֆում կայացած էտապում Դոմրաչևան մասս-մեկնարկում եղել է առաջինը՝ երկրորդ կրակային սահմանին հասնելով առաջինը, սակայն պառկած կրակելու փոխարեն կրակել է կանգնած[15]՝ վրիպելով բոլոր կրակոցները։ Նա ստիպված է եղել դադարեցնել մրցավազքը։ Աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ էտապի շրջանակներում նա առաջին անգամ կարողացել է բարձրանալ պատվո հարթակ անհատական մրցավազքից հետո՝ գրավելով երրորդ տեղը[16]։ Այդ հաջողությանը հաջորդել են ևս երկու պատվո հարթակներ։

Մեկ տարի անց Օբերհոֆում Դոմրաչևան մասս-մեկնարկում եղել է մրցավազքի առաջատարը երրորդ հրաձգությունից առաջ՝ ունենալով մեծ առավելություն։ Սակայն երեք կրակոցներն ուղղվել են ուրիշի թիրախին։ Հասկանալով սխալը՝ Դոմրաչևան կրակել է իր թիրախին, բայց ստացած չորս տուգանային շրջանները թույլ չեն տվել պայքարել հաղթանակի համար։

2009-2010 թվականների Աշխարհի գավաթի խաղարկության՝ Կոնտիոլ��խտիում անցկացված էտապում Դոմրաչևան հաղթել է սպրինտում, ապա նաև հետապնդման մրցավազքում։ Հաջորդ էտապում (Հոլմենկոլեն) զբաղեցրել է երկրորդ տեղը անհատական մրցավազքերում՝ զիջելով միայն գեմանուհի Սիմոնա Հաուսվալդին։

2010/11 թվականների մրցաշրջանում Խանտի-Մանսիյսկում անցկացվող աշխարհի առաջնությունում Դոմրաչևան նվաճել է երկու մեդալ՝ արծաթ մասս-մեկնարկում և բրոնզ էստաֆետում։ 2010-2011 թվականների Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է վեցերորդ տեղը։

2011/12 թվականների մրցաշրջանը դարձել է լավագույնը Դոմրաչևայի կարիերայում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նա առաջին անգամ որպես հավասար մրցակցել է համաշխարհային բիաթլոնի առաջատար գերմանուհի Մագդալենա Նոյների հետ։ Նոյները 2011-2012 թվականների մրցաշրջանը հայտարարել էր վերջինն իր կարիերայում և ձգտում էր հաղթել բոլոր կատեգորիաներում, սակայն Մեծ բյուրեղապակե գլոբուսի համար պայքարը շարունակվել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դոմրաչևան ցուցաբերել է նույնպիսի արագություն, ինչ Նոյները։ Հրաձգության ժամանակ նույնպես Դոմրաչևան ցուցաբերել է հաստատունություն։ Տասնութ անգամ նա բարձրացել է պատվո հարթակ մրցաշրջանի տարբեր մցավազքերից հետո։ Իր կարիերայում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ Ռուփոլդինգում անցկացված աշխարհի առաջնության հետապնդման մրցավազքում։ Մրցաշրջանի արդյունքներով՝ Դոմրաչևան զբաղեցրել է երկրորդ տեղը Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում՝ Նոյներից հետ մնալով 28 միավորով, նվաճել է երկու Փոքր բյուրեղապակե գլոբուսներ հետապնդման մրցավազքում և մասս-մեկնարկում, եղել է երկրորդը սպրինտում և երրորդը անհատական մրցավազքերում։

2012/13 թվականների գավաթային մրցաշրջանից առաջ Դոմրաչևան համարվել է ֆավորիտ։ Սակայն արդյունքները եղել են ոչ միանշանակ։ Հիանալի մեկնարկները զուգակցվել են բացահայտ ձախողումների հետ։ Անհաջողությունների հիմնական պատճառը դարձել է ոչ կայուն հրաձգությունը, իսկ արագության տեսանկյունից նա մնում էր լավագույններից մեկը։ Չեխիայի Նովե Մեստո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դոմրաչևան նվաճել է իր կարիերայի երկրորդ ոսկե մեդալը՝ հաղթելով մասս-մեկնարկում։ 2012/13 թվականների մրցաշրջանում նա ընդհանուր առմամբ հաղթել է Աշխարհի գավաթի խաղարկության երեք մրցավազքերում և ինը անգամ բարձրացել պատվո հարթակ։ Ընդհանուր հաշվարկում կրկնել է նախորդ տարվա ցուցանիշը՝ մրցաշրջանն ավարտելով երկրորդ տեղում։

Մեդալների հանձնման արարողություն Սոչիում անցկացծա Ձմեռային XXII օլիմպիական խաղերի ժամանակ

Դարյա Դոմրաչևան առաջին անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել 2014 թվականի փետրվարի 11-ին՝ 2014 թվականին Սոչիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում հաղթելով 10 կմ հետապնդման մրցավազքում։ Զբաղեցնելով 9-րդ տեղը և փետրվարի 9-ի սպրինտի արդյունքներով զիջելով այդ ծրագրի հաղթող Անաստասիա Կուզմինային 31,8 վ, արծաթե մեդալակիր Օլգա Վիլուխինային 11,9 վ և բրոնզե մեդալակիր Վիտա Սեմերենկոյին 10,1 վ՝ Դոմրաչևան երկրորդ հրաձգությունից հետո դարձել է մրցավազքի առաջատար, ընդ որում՝ հետագայում ամեն մի հրաձգությունից հետո ավելի է մեծացրել առավելությունը։ Միայն վերջին՝ չորրորդ հրաձգության ժամանակ, մյուսներից առաջ լինելով ավելի քան 40 վ, նա վրիպել է վերջին՝ 20-րդ կրակոցը, ինչը չի խանգարել վերջին շրջանն ավարտել որպես բացարձակ առաջատար։

Փետրվարի 14-ին Դոմրաչևան նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը՝ հաղթելով 15 կմ անհատական մրցավազքում․ նա թույլ է տվել մեկ վրիպում երկրորդ հրաձգության ժամանակ և ցույց է տվել հիանալի արագություն։

Ռեկորդային մրցանակը նվաճել է մասս-մեկնարկում, որի ընթացքում թույլ է տվել միայն մեկ վրիպում։ Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոմրաչևային շնորհել է «Բելառուսի հերոսի» կոչում[17]։

2013/14 մրցաշրջանում Դարյա Դոմրաչևան բաց է թողել մեկ էտապ[18] Օլիմպիական խաղերից առաջ։ Բացի այդ՝ նույն թվականի սկսել է գործել նոր կանոն, համաձայն որի՝ Օլիմպիական խաղերի շրջանակներում անցկացված մրցավազքերի արդյունքները չեն ներառվել Աշխարհի գավաթի համար միավորների հաշվարկում։ Չնայած դրան՝ մրցաշրջանի արդյունքներով նա զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել Փոքր բյուրեղապակե գավաթի մասս-մեկնարկում։

2014/15 մրցաշրջանում՝ Խանտի-Մանսիյսկում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ էտապում, Դոմրաչևան իր կարիերայում առաջին անգամ հաղթել է ընդհանուր հաշվարկում՝ առաջ անցնելով իր գլխավոր հակառակորդ Կայսա Մյակյարյայնենից։

Հիվանդության պատճառով (մոնոնուկլեոզ), որ ախտորոշվել է հուլիսին, Դոմրաչևան որոշել է բաց թողնել 2015/16 մրցաշրջանը[19][20][21]։ Հղիության և երեխայի ծննդի պատճառով բաց է թողել 2016/2017 Աշխարհի գավաթի խաղարկության առաջին երեք էտապները։ Բիաթլոնին վերադարձել է 2017 թվականի հունվարի 6-ին՝ մասնակցելով Աշխարհի գավաթի խաղարկության՝ Օբերհոֆում անցկացված էտապին։

2018 թվականին Փհենչհանում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Դարյա Դոմրաչևան մասս-մեկնարկում արժանացել է արծաթե[22], իսկ էստաֆետում՝ ոսկե[23][24] մեդալների։

Բելառուսի Հանրապետության փոստային նամականիշ

Բելառուսկան սպորտի պատմության մեջ Դարյա Դոմրաչևան ընդգրկված է մեկ Օլիմպիադայի ընթացքում ամենաշատ ոսկե մեդալներ նվաճած մարզիկների շարքում Վիտալի Շչերբոյի (6 մեդալ, 1992 թվականի Օլիմպիական խաղեր), Օլգա Կորբուտի (3 մեդալ, 1972) և Վլադիմիր Պարֆենովիչի (3 մեդալ, 1980)։ Դոմրաչևան առաջին բելառուս մարզիկն է, որ Ձմեռային մեկ օլիմպիադայի ընթացքում նվաճել է երեք ոսկե մեդալ, ինչպես նաև առաջինն է, որ մեկ Օլիմպիադայի ընթացքում երեք ոսկե մեդալներ է նվաճել Բելառուսի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ (Օլգա Կորբուտն ու Վլադիմիր Պարֆենովիչը հանդես են եկել ԽՍՀՄ հավաքականի, Վիտալի Շչերբոն՝ Միացյալ թիմի կազմում)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ Դոմրաչևան երեխայի է սպասում նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենից[25]։ 2016 թվականի հուլիսի 16-ին Դոմրաչևան ու Բյորնդալենն ամուսնացել են[26]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Մինսկում[27] ծնվել է նրանց դուստրը՝ Քսենյան[28]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեղեր մրցավազքերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Մարզաձև Նշումներ
1. 13 մարտի, 2010 Ֆինլանդիա Կոնտիոլախտի Սպրինտ Աշխարհի գավաթ
2. 14 մարտի, 2010 Ֆինլանդիա Կոնտիոլախտի Հետապնդ. Աշխարհի գավաթ
3. 20 մարտի, 2011 Նորվեգիա Հոլմենկոլեն Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
4. 1 դեկտեմբերի, 2011 Շվեդիա Էստերսունդ Անհատ. Աշխարհի գավաթ
5. 10 դեկտեմբերի, 2011 Ավստրիա Հոխֆիլցեն Հետապնդ. Աշխարհի գավաթ
6. 22 հունվարի, 2012 Իտալիա Անտերսելվա Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
7. 4 մարտի, 2012 Գերմանիա Ռուփոլդինգ Հետապնդ. Աշխարհի առաջնություն
8. 17 մարտի, 2012 Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ Հետապնդ. Աշխարհի գավաթ
9. 18 մարտի, 2012 Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
10. 7 դեկտեմբերի, 2012 Ավստրիա Հոխֆիլցեն Սպրինտ Աշխարհի գավաթ
11. 17 փետրվարի, 2013 Չեխիա Նովե Մեստո Մասս-մեկնարկ Աշխարհի առաջնություն
12. 7 մարտի, 2013 Ռուսաստան Սոչի Անհատ. Աշխարհի գավաթ
13. 3 հունվարի, 2014 Գերմանիա Օբերհոֆ Սպրինտ Աշխարհի գավաթ
14. 4 հունվարի, 2014 Գերմանիա Օբերհոֆ Հետապնդ. Աշխարհի գավաթ
15. 11 փետրվարի, 2014 Ռուսաստան Սոչի Հետապնդ. ՕԻ
16. 14 փետրվարի, 2014 Ռուսաստան Սոչի Անհատ. ՕԻ
17. 17 փետրվարի, 2014 Ռուսաստան Սոչի Մասս-մեկնարկ ՕԻ
18. 9 մարտի, 2014 Սլովենիա Պոկլյուկա Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
19. 20 մարտի, 2014 Նորվեգիա Հոլմենկոլեն Սպրինտ Աշխարհի գավաթ
20. 4 դեկտեմբերի, 2014 Շվեդիա Էստերսունդ Անհատ. Աշխարհի գավաթ
21. 20 դեկտեմբերի, 2014 Սլովենիա Պոկլյուկա Հետապնդ. Աշխարհի գավաթ
22. 11 հունվարի, 2015 Գերմանիա Օբերհոֆ Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
23. 18 հունվարի, 2015 Գերմանիա Ռուփոլդինգ Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ
24. 23 հունվարի, 2015 Իտալիա Անտերսելվա Սպրինտ Աշխարհի գավաթ
25. 24 հունվարի, 2015 Իտալիա Անտերսելվա Հետապնդ. Աշխարհի գավաթ
26. 8 փետրվարի, 2015 Չեխիա Նովե Մեստո Հետապնդ. Աշխարհի գավաթ
27. 14 փետրվարի, 2015 Նորվեգիա Հոլմենկոլեն Սպրինտ Աշխարհի գավաթ
28. 21 մարտի, 2015 Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ Հետապնդ. Աշխարհի գավաթ
29. 8 դեկտեմբերի, 2017 Ավստրիա Հոխֆիլցեն Սպրինտ Աշխարհի գավաթ
30. 21 հունվարի, 2018 Իտալիա Անտերսելվա Մասս-մեկնարկ Աշխարհի գավաթ

Աշխարհի առաջնություններում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վայր Սպրինտ Հետապնդ. Անհատ. Մասս-մեկնարկ Էստաֆետ Խառը էստաֆետ
2007 Իտալիա Անտհոլց-Անտերսելվա 13 22 DNF 5 13
2008 Շվեդիա Էստերսունդ 46 25 5
2009 Հարավային Կորեա Փհենչհան 53 5 11 6 4 9
2010 Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ Olympic rings with transparent rims մրցավազքերը չեն անցկացվել Օլիմպիական խաղերի պատճառով 9
2011 Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ 26 35 19 10
2012 Գերմանիա Ռուփոլդինգ 25 5 4 6
2013 Չեխիա Նովե Մեստո 43 25 33 7 11
2015 Ֆինլանդիա Կոնտիոլախտի 25 7 16 4 7 4
2017 Ավստրիա Հոխֆիլցեն 27 13 19 9

Օլիմպիական խաղերում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վայր Սպրինտ Հետապնդ. Անհատ. Մասս-մեկնարկ Խառը էստաֆետ Էստաֆետ
2010 Կանադա Վանկուվեր 8 15 6 - 7
2014 Ռուսաստան Սոչի 8 4
2018 Հարավային Կորեա Փհենչհան 9 37 27 ссылка=https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:Silver_medal_icon.svg 5
Գավաթի խաղարկությունում ելույթների վիճակագրություն
2017/2018
Արդյունքներ
Շվեդիա
Էստորսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Ֆրանսիա
Անսի
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Հարավային Կորեա
Փհենչհան (*)
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ռուսաստան
Տյումեն
Միավոր Տեղ ՄԽԷ ԽԷ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ Էստ Անհ Էստ ՄՄ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ Անհ ՄՄ ԽԷ Էստ Սպր ՄԽԷ ԽԷ ՄՄ Սպր Հետ Էստ Սպր Հետ ՄՄ
436 5 11 14 DNF 1 3 7 7 6 15 6 13 6 4 3 1 9 37 27 2 5 1
2016/2017
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Սլովենիա
Պոկլյուկա
Չեխիա
Նովե Մեստո
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Ավստրիա
ԱԱ Հոխֆիլցեն
Հարավային Կորեա
Փհենչհան
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Միավոր Տեղ ՄԽԷ ԽԷ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ ՄՄ Էստ Սպր Հետ Անհ ՄՄ Էստ ԽԷ Սպր Հետ Անհ Էստ ՄՄ Սպր Հետ Էստ Սպր Հետ ՄԽԷ ԽԷ Սպր Հետ ՄՄ
394 24 37 34 8 13 DNS 27 6 27 2 13 9 19 20 13 10 3 4 21 12 8
2014/2015
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Սլովենիա
Պոկլյուկա
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Չեխիա
Նովե Մեստո
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ֆինլանդիա
ԱԱ Կոնտիոլախտի
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ ԽԷ Անհ Սպր Հետ Սպր Էստ Հետ Սպր Հետ ՄՄ Էստ Սպր ՄՄ Էստ Սպր ՄՄ Սպր Հետ Էստ ՄԽԷ ԽԷ Սպր Հետ Անհ Սպր Էստ ԽԷ Սպր Հետ Անհ Էստ ՄՄ Սպր Հետ ՄՄ
1092 1 11 1 5 4 8 2 13 6 1 DNF 3 18 1 2 2 1 1 1 6 11 4 1 2 1 4 25 7 16 7 4 3 1 4
2013/2014
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Ֆրանսիա
Անսի
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Ռուսաստան
ՕԽ Սոչի (*)
Սլովենիա
Պոկլյուկա
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Միավոր Տեղ ԽԷ Անհ Սպր Հետ Սպր Էստ Հետ Էստ Սպր Հետ Սպր Հետ ՄՄ Էստ Անհ Հետ Սպր Հետ Էստ Սպր Հետ Անհ ՄՄ ԽԷ Էստ Սպր Հետ ՄՄ Սպր Սպր Հետ Սպր Հետ ՄՄ
793 3 8 6 4 отм 36 7 11 1 1 3 2 12 3 5 8 1 1 1 4 28 4 1 37 20 2 1 5 4
2012/2013
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Սլովենիա
Պոկլյուկա
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Չեխիա
ԱԱ Նովե Մեստո
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ռուսաստան
Сочи
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ ԽԷ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Հետ ՄՄ Էստ Սպր Հետ Էստ Սպր ՄՄ Սպր Հետ Էստ ԽԷ Սպր Հետ Անհ Էստ ՄՄ Սպր Հետ ՄՄ Անհ Սպր Էստ Սպր Հետ ՄՄ
924 2 12 2 7 2 1 5 7 DNS 21 8 10 5 8 2 2 3 10 7 11 43 25 33 7 1 2 5 3 1 5 8 13 11 23
2011/2012
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Ավստրիա
Հոխֆիլցեն
Գերմանիա
Օբերհոֆ
Չեխիա
Նովե Մեստո
Իտալիա
Անտհոլց
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Գերմանիա
ԱԱ Ռուփոլդինգ
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Հետ ԽԷ Էստ Սպր ՄՄ Անհ Սպր Հետ Սպր Էստ ՄՄ Սպր Հետ ՄՄ ԽԷ Սպր Հետ ԽԷ Սպր Հետ Անհ Էստ ՄՄ Սպր Հետ ՄՄ
1188 2 1 5 16 5 1 5 2 3 10 5 2 7 5 10 4 3 2 1 2 3 2 3 3 6 2 1 25 4 5 3 1 1
2010/2011
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Սլովենիա
Պոկլյուկա
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Փրեսք Այլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ֆորտ Կենտ
Ռուսաստան
ԱԱ Խանտի-Մանսիյսկ
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Միավոր Տեղ Անհ Սպր Հետ Սպր Էստ Հետ Անհ Սպր ԽԷ Էստ Սպր ՄՄ Անհ Սպր Հետ Սպր Էստ ՄՄ Սպր ԽԷ Հետ Սպր Հետ ՄՄ ԽԷ Սպր Հետ Անհ ՄՄ Էստ Սպր Հետ ՄՄ
862 6 35 3 8 2 7 3 18 21 3 4 15 48 14 13 60 4 3 11 3 6 8 3 10 26 35 19 2 3 3 2 1
2009/2010
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Սլովենիա
Պոկլյուկա
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Կանադա
ՕԽ Վանկուվեր
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ Անհ Սպր Էստ Սպր Հետ Էստ Անհ Սպր Հետ Էստ Սպր ՄՄ Սպր ՄՄ Էստ Անհ Սպր Հետ Սպր Հետ Անհ ՄՄ Էստ ԽԷ Սպր Հետ Սպր Հետ ՄՄ Սպր ՄՄ ԽԷ
770 6 3 57 9 28 20 10 16 4 6 6 27 9 4 7 8 15 3 6 7 4 1 1 2 2 8 19 14 9
2008/2009
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Ավստրիա
Հոխֆիլցեն
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Հարավային Կորեա
ԱԱ Փհենչհան
Կանադա
Ուիստլեր
Նորվեգիա
Տրոնհեյմ
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Անհ Էստ Էստ Սպր ՄՄ Էստ Սպր Հետ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ Անհ ԽԷ ՄՄ Էստ Անհ Սպր Էստ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ ՄՄ
776 7 9 10 7 7 DNF 6 16 16 5 7 6 DNF 7 3 9 2 3 19 53 5 11 9 4 6 10 8 9 6 4 8 21 4
2007/08
Արդյունքներ
Ֆինլանդիա
Կոնտիոլախտի
Ավստրիա
Հոխֆիլցեն
Սլովենիա
Պոկլյուկա
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Իտալիա
Անտհոլց
Շվեդիա
ԱԱ Էստերսունդ
Հարավային Կորեա
Փհենչհան
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Միավոր Տեղ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Անհ Սպր Էստ Էստ Սպր ՄՄ Էստ Սպր Հետ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ ԽԷ Անհ ՄՄ Էստ Սպր Հետ ԽԷ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ ՄՄ
226 26 35 30 14 DNF 9 41 12 5 14 8 25 DNS 11 28 16 46 25 2 5 23 17 7 7 14 13 20
2006/07
Արդյունքներ
Շվեդիա
Էստերսունդ
Ավստրիա
Հոխֆիլցեն
Ավստրիա
Հոխֆիլցեն
Գերմանիա
Օբերհոֆ
Գերմանիա
Ռուփոլդինգ
Սլովենիա
Պոկլյուկա
Իտալիա
ԱԱ Անտհոլց
Ֆինլանդիա
Լախտի
Նորվեգիա
Հոլմենկոլեն
Ռուսաստան
Խանտի-Մանսիյսկ
Միավոր Տեղ Անհ Սպր Հետ Սպր Հետ Էստ Սպր Սպր Էստ Էստ Սպր Հետ Էստ Սպր ՄՄ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ Անհ ԽԷ ՄՄ Էստ Անհ Սպր Հետ Սպր Հետ ՄՄ Սպր Հետ ՄՄ
297 22 16 21 5 9 6 26 6 5 30 DNS 13 13 22 13 DNF 5 9 19 9 7 21 6 23

Անհ — անհատական մրցավազք
Հետ — հետապնդման մրցավազք
Սպր — սպրինտ
ՄՄ — մասս-մեկնարկ
Էստ — էստաֆետ
ԽԷ — խառը էստաֆետ
ՄԽԷ — միայնակ խառը էստաֆետ (սուերմիքստ)
DNS — մարզիկը հայտարարվել է, բայց չի մեկնարկել
DNF — մարզիկը մեկնարկել է, բայց վերջնակետին չի հասել
LAP — մարզիկը մրցավազքի ընթացքում (հետապնդման մրցավազք և մասս-մեկնարկ) առաջատարից հետ է մնացել ավելի քան մեկ շրջան և հանվել մրցուղուց
DSQ — մարզիկը որակազրկվել է
− մարզիկը չի մասնակցել մրցավազքին

Տարի Սպրինտ Հետապնդում Անհատական մրցավազք Մասս-մեկնարկ Ընդհանուր
2009-10 Ֆինլանդիա Կոնտիոլահտի Ֆինլանդիա Կոնտիոլահտի
2
2010-11 Նորվեգիա Հոլմենկոլեն 1
2011-12 Ավստրիա Հոխֆիլցեն
Գերմանիա Ռուպոլդինգ (աշխարհի առաջնություն)
Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ
Շվեդիա Էստերսունդ Իտալիա Անտերսելվա
Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ
6
2012-13 Ավստրիա Հոխֆիլցեն {{{2}}} Սոչի Չեխիա Նովե Մեստո (աշխարհի առաջնություն) 3
2013-14 Գերմանիա Օբերհոֆ
Նորվեգիա Հոլմենկոլեն
Գերմանիա Օբերհոֆ
Ռուսաստան Սոչի (Օլիմպիական խաղեր)
Ռուսաստան Սոչի (Օլիմպիական խաղեր) Ռուսաստան Սոչի (Օլիմպիական խաղեր)
Սլովենիա Պոկլյուկա
7
2014-15 Իտալիա Սնտերսելվա
Նորվեգիա Հոլմենկոլեն
Սլովենիա Պոկլյուկա
Իտալիա Անտերսելվա
Չեխիա Նովե Մեստո
Ռուսաստան Խանտի-Մանսիյսկ
Շվեդիա Էստերսունդ Գերմանիա Օբերհոֆ
Գերմանիա Ռուպոլդինգ
9
2017-18 Ավստրիա Հոխֆիլցեն Իտալիա Անտերսելվա 2
Ընդհանուր 7 10 4 9 30
  • Բելառուսի հերոս (2014)
  • «Անձնական արիության համար» շքանշան (2018)
  • Հայրենիքի III աստիճանի շքանշան (2010)
  • Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (2010)
  • «Բելառուսի մարզական Օլիմպ» մրցանակի դափնեկիր (2012)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Белорусская ракета Дарья Домрачева
  2. 2,0 2,1 http://www.fanmail.biz/115104.html
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://timesofindia.indiatimes.com/sports/tournaments/2014-sochi-winter-olympics-/Sochi-Olympics-Authoritarian-Belarus-celebrates-best-ever-Games/movie-review/30629809.cms
  5. Александр Лукашенко присвоил Дарье Домрачевой звание Героя Беларуси
  6. Кто сделал Дарью Домрачеву
  7. «Домрачева сняла с бойфрендом авторский фильм — Ale.by — Картина дня — Новости Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  8. Олимпийская чемпионка из Белоруссии оказалась сотрудницей КГБ «Meduza», 04.05.2016
  9. Биатлонистка Дарья Домрачева — сотрудница КГБ Белоруссии. Что это значит? «Meduza», 06.05.2016
  10. Результат женской индивидуальной гонки (25 января 2004)
  11. «Биатлон. Дарья Домрачева: С детства хотела выступать за Белоруссию». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  12. 12,0 12,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  15. Видео
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  17. «Дарья Домрачева стала Героем Беларуси». 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  18. «Домрачева пропустит этап Кубка мира в Анси, Калина готовится к старту | СПОРТ.TUT.BY». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  19. «Olympic champion Darya Domracheva to miss biathlon season». Zee News. 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  20. Mononucleosis Hits Darya Domracheva Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine
  21. Darya Domracheva to Skip 2015–16 Biathlon Season Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine
  22. Домрачева в Пхенчхане: Герой Беларуси берет серебро
  23. ДАРЬЯ ДОМРАЧЕВА И БЕЛОРУССИЯ ВЫИГРАЛИ ЭСТАФЕТУ НА ОЛИМПИЙСКИХ ИГРАХ-2018 В ПХЁНЧХАНЕ
  24. Даша, ты снова всех краше! Сумасшедшая победа Беларуси в эстафете
  25. Биатлонист Бьёрндален сообщил, что Дарья Домрачева ждёт от него ребёнка | Вокруг спорта | Р-Спорт. Все главные новости спорта
  26. «Биатлонисты Уле-Эйнар Бьорндален и Дарья Домрачева поженились» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  27. Дарья Домрачева и Уле-Эйнар Бьорндален стали родителями
  28. Домрачева и Бьорндален назвали дочь Ксюшей

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Դոմրաչևա» հոդվածին։