Jump to content

Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Արտաշես Հովսեփյան
Ծնվել էհունիսի 22, 1931(1931-06-22)[1]
ԾննդավայրՍառնակունք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 6, 2017(2017-07-06)[2] (86 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1961)[1]
Ստեղծագործություն(ներ)Սբ. Վարդան տաճար, Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, Սասունցի Դավիթ, Արմեն Տիգրանյանի հուշարձան, Նիկողայոս Ադոնցի հուշարձան, Օրբելի եղբայրների հուշարձան, Սասունցի Դավիթ որմնաքանդակ և Արծիվ
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
 Artashes Hovsepyan Վիքիպահեստում

Արտաշես (Արտուշ) Ավագի Հովսեփյան (հունիսի 22, 1931(1931-06-22)[1], Սառնակունք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 6, 2017(2017-07-06)[2][3]), քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ։

Հայաստանի (1983) և ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականին Սիսիանի Սառնակունք գյուղում։ Սերում է Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ 1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան, երկրորդ կուրսից գործուղվել է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների �� ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-1993), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ), Վրույր Ազոյանի (Որոտնավանքի բակ) մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները (1969, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)[4]։

Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Արտաշես Հովսեփյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սյունիք աշխարհի ձորերում ծնած, անմեղ, դեռ թոթով
մանկան շուրթերի աղերսը լսեց Ազատն Աստված։
Մուրճն էր պողպատե աղերսը իրեն։
Օրեր, ամիսներ, տարիներ բազում անցել-գնացել, ետ չեն դառնալու։
Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք։
Ձեռքին է մուրճը և չի ժանգոտվում։
Պարտքն է իր եղել հավերժին հանձնել քարե կերտվածքը ազգի մեծերի,
դարերի խորքից մեր օրը բերող կամուրջ է կապել, արթուն է պահել հավատքը
ազգի, որ ապրում այսօր ու հավերժ կապրի
կապույտ երկնի տակ հայրենի երկրի։
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է քանդակագործը՝ օժտված բացառիկ տադանդով և եզակի հմտությամբ։ Անխոնջ մշակն է աստվածատուր իր կոչումի»։
Ղուկաս Չուբարյան
Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3007
  3. «Zarkfoundation - Արտաշես Հովսեփյան». zarkfoundation.com.
  4. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579