Jump to content

Աիդա Ֆերնանդես Ռիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Ֆերնանդես Ռիոս
Ծնվել էմարտի 4, 1947(1947-03-04)
Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2015(2015-12-22) (68 տարեկան)
Մոանյա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունծովային կենսաբան և կլիմայաբան
ԱնդամակցությունReal Academia Gallega de Ciencias?[1]
Ալմա մատերՍանտիագո դե Կոմպոստելա համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և գալիսերեն

Աիդա Ֆերնանդես Ռիոս (անգլ.՝ Aida Fernández Ríos, մարտի 4, 1947(1947-03-04), Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա - դեկտեմբերի 22, 2015(2015-12-22), Մոանյա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա)[2][3], Կլիմայական ակտիվիստ, ծովային կենսաբան, Իսպանիայի Ծովային հետազոտությունների ինստիտուտի (IIM) պրոֆեսոր, որը մասնագիտացել է Ատլանտյան օվկիանոսի ուսումնասիրության մեջ։ Հանդիսացել է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի (CSIC) տնօրենը, ինչպես նաև Գալիսիայի թագավորական գիտությունների ակադեմիայի (RAGC) անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսի ծովային կենսաբանության հետազոտական աշխատանքները սկսվել են 1972 թվականին, որբ նա սկսել է աշխատել Ուրուգվայի Ձկնորսության հետազոտությունների ինստիտուտում (IIP)[4]։ 1992 թվականին Սանտյագոյի համալսարանում ստացել է կենսաբանության դոկտորի կոչում[4]։ 2006 - 2011 թվականների ընթացքում եղել է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի տնօրենը[5], նաև ղեկավարել Միջազգային աշխարհոլորտ-կենսոլորտային ծրագրի կոմիտեն, որը կենտրոնացած էր կլիմայի փոփոխության ուսումնասիրության վրա 2005 - 2011 թվականներին[6]։ 2015 թվականի հունիսի 6-ին միացել է Գալիսիայի թագավորական գիտությունների ակադեմիային, որտեղ որտեղ նա հանդես է եկել ելույթով՝ ածխաթթու գազի պատճառով Ատլանտյան օվկիանոսի աճող թթվայնության վերաբերյալ, որը վերնագրված էր «Ծովի թթվայնացում. ածխաթթու գազի արտանետումների հետևանք»[7]։

Մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին Մաոնյայում ավտո��թարի հետևանքով[4][8]։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվել է «Եվրոպայի առաջատար փորձագետներից մեկը» ածխածնի երկօքսիդի արտանետումների և օվկիանոսի թթվայնության միջև կապի վերաբերյալ[8], նաև ուսումնասիրել է օվկիանոսի խորությունը, որի վրա տեղի են ունենում ջրածնային ցուցիչի փոփոխությունները[9]։ Իր աշխատանքի միջոցով Ռիոսը պնդել է, որ Ատլանտյան օվկիանոսում ավելացած թթվայնության դիտարկումները լավագույնս բացատրվում են մարդու գործունեության արդյունքում, ոչ թե բնական աղբյուրներից առաջացող ածխաթթու գազի կուտակման փոփոխություններով[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ragc.gal/es/node/502
  2. Ministerio de Educacion y Ciencia
  3. http://www.ragc.gal/gl/gl/novas/pasamento-da-academica-numeraria-profra-dra-da-aida-fernandez-rios Արխիվացված 2019-09-25 Wayback Machine Pasamento da Académica Numeraria Profra. Dra. Da. Aída Fernández Ríos]
  4. 4,0 4,1 4,2 «Los científicos lloran la pérdida de la bióloga Aida Fernández». Atlántico (Spanish). Rías Baixas Comunicación. 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Aida Fernández, tercera mujer que ingresa en un año en la Academia Galega de Ciencias». La Voz de Galicia (Spanish). 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Weinstock, Maia (2015 թ․ դեկտեմբերի 30). «Gone in 2015: Commemorating 10 Outstanding Women in Science». Scientific American. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  7. Ocampo, Elena (2015 թ․ հունիսի 19). «La profesora Aida Fernández entra en la Academia de Ciencias». Faro de Vigo (Spanish). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «La bióloga del CSIC Aida Fernández Ríos es una de las fallecidas en el atropello de Moaña (Pontevedra)». La Informacion.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Martin Sastre, Laura (2015 թ․ սեպտեմբերի 25). «Acidificación oceánica, el alto precio de mitigar el cambio climático». Público (Spanish). Diario Público. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «La acidificación del Atlántico ha aumentado en las últimas dos décadas». El Servicio de Información y Noticias Científicas (SINC) (Spanish). 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)