Հայ-ղազախական հարաբերություններ
Հայաստան |
Ղազախստան |
Հայ-ղազախական հարաբերություններ (ղազ.՝ Армян-қазақ қарым-қатынасы), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին: Հայաստանը և Ղազախստանը Անկախ Պետությունների համագործակցության ակտիվ անդամներ են, ինչպես նաև անդամակցում են այնպիսի միջազգային կառույցների ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Միավորված Ազգերի կազմակերպությունը:
Պատմություն
Ղազախստանը մասնակցել է 1991-1992 թվականների Արցախյան ազատամարտի կարգավորմանը: 1993 թվականից Երևանում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, իսկ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ղազախստանում գործում է սկսած 2007 թվականի մարտից:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այց է կատարել Ղազախստան. առաջին անգամ 1999 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին: ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան տեղի է ունեցել 2008 թվականին: Նուրսուլթան Նազարբաևը այցելել է Հայաստան 2001 թվականին[1]:
2013 թվականից Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը[2]:
2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտովը[3][4]:
Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար[5]:
Հայերը Ղազախստանում
Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական Ասիայի երկրները մտած Ռուսական կայսրության կազմի մեջ: Հայերի մեծ ներհոսք է գրանցվել Ղազախստան հատկապես խորհրդային տարիներին:
Ղազախահայերը բնակվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կարագանդան, Ալմաթան, Աստանան և Պավլոդարը: Ներկայումս Ղազախստանում բնակվում է 20-25 հազար հայ: Ղազախստանում գործում է մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 300-400 մարդիկ:
2004 թվականին Ալմա-Աթայում ստեղծվել է «Նաիրի» մշակութային կենտրոնը՝ Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ[6]<ref>«Արտուշ Մեսրոպի Կարապետյան». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Վերցված է 2016-02-27-ին.</ref:
Ղազախստանի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքի մեջ:
Ծանոթագրություններ
- ↑ «Քաղաքական հարաբերություններ». Հայաստանում Ղազախստանի դեսպանություն. Վերցված է 2016-01-05-ին.
- ↑ «Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի դեսպան». Վերցված է 2016-03-09-ին.
- ↑ «Ղազախստանի նախագահի հրամանագիր». Ղազախստանի նախագահի պաշտոնական կայք. Վերցված է 2016-03-09-ին.
- ↑ «Դեսպանությանգ գլխին». Ղրղզստանում Ղազախստանի դեսպանություն. Վերցված է 2016-03-09-ին.
- ↑ «առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև». Ղազախստանի դեսպանություն Հայաստանում. Վերցված է 2016-01-05-ին.
- ↑ «Об организации». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Վերցված է 2016-02-27-ին.