Կաղապար:Օրվա բառ/Սեպտեմբերի 5, 2016 թ.


ուշք

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ուշք

վանկեր՝ ուշք 

Գոյական

  1. ուշադրություն, մտածմունք, մտահո��ություն ◆ Արևհատի ուշքը դեպի աղբյուրն է: (Վահան Թոթովենց) ◆ Նրա ուշքը շամփուրների վրա էր: Դերենիկ Դեմիրճյան ◆ Մեր ուշքն ինչու՞ ես կախարդում Սիրո անհոգ երգերով: Հովհաննես Թումանյան
  2. ողջամտություն, ուշիմություն, առողջ դատողություն
  3. զգոնություն, սթափ վիճակ
  4. միտք, մտածողություն
  5. զգացողություն, զգայելու՝ շրջապատն ընկալելու կարողություն ◆ Հիվանդի դրությունը շատ վատ էր, ամենևին ուշք չկար գլխին: (Նար-Դոս)
  6. (ժղ․) հիշողություն

Հոմանիշներ

  1. ուշադրություն, ուշքումիտք, (հզվդ․)՝ ուշավորություն, վերահասություն
  2. ողջամտություն, խելք, դատողություն
  3. տե՛ս գիտակցություն
  4. տե՛ս մտածողություն, միտք
  5. տե՛ս զգացողություն
  6. տե՛ս հիշողություն

Արտահայտություններ

  1. ուշք դարձնել - ուշադրություն դարձնել ◆ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա և նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռված: Հովհաննես Թումանյան

շարունակել․․․