You Know You're Right
«You Know You're Right» (անգլ. թարգմանաբար՝ «Դու գիտես, որ ճիշտ ես»), ամերիկյան Nirvana ռոք խմբի երգը, որի հեղինակն է խմբի գլխավոր վոկալիստ ու կիթառահար Կուրտ Քոբեյնը։ Երգը թողարկվել է 2002 թվականին համանուն ալբոմում և դարձել է խմբի ձայնագրած վերջին ստեղծագործությունը մինչև Կուրտ Քոբեյնի մահը[1]։ Դա կարողացավ գրավել առաջին տեղը «Billboard Mainstream Rock Tracks» ու «Modern Rock Tracks» չարթերում[2]։
«You Know You’re Right» | ||||
---|---|---|---|---|
Nirvana-ի սինգլը | ||||
«Nirvana» ալբոմից | ||||
Թողարկված | Հոկտեմբերի 8, 2002 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Հունվարի 30, 1994 | |||
Ժանր | Գրանջ | |||
Երգահան | Կուրտ Քոբեյն | |||
Տևողություն | 3:38 | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր | Ադամ Քասփեր | |||
Nirvana-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
խմբագրել«You Know You’re Right»-ը գրվել է 1993 թվականին և դարձել է Կուրտ Քոբեյնի կողմից գրված վերջին հայտնի երգերից մեկը։ Շատ տարիներ այն գոյություն է ունեցել միայն բութլեգային համերգային ձայնագրությամբ, որը ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 23-ին, Քորթնի Լավի (Քոբեյնի այրին) խմբի՝ Hole-ի կատարմամբ, MTV Unplugged ծրագրի շրջանակներում։
1994 թվականի հունվարի 30-ին խումբը ձայնագրել է երգի ստուդիական տարբերակը Սիեթլի «Robert Lang» ստուդիայում։ Բայց Քոբեյնի մահվան պատճառով թողարկումը կայացել է միայն ութ տարի անց։ Ձայնագրումը դարձել է Լավի և Nirvana խմբի նախկին մասնակիցների՝ Դեյվ Գրոլի ու Քրիստ Նովոսելիչի միջև դատական հավակնությունների աղբյուր։ Գրոլն ու Նովոսելիչն ուզում էին ընդգրկել ձայնագրումն իրենց կողմից ծրագրված բոքս-սեթի մեջ, սակայն Լավը կասեցրել է դրա թողարկումը, ինչը դարձել է Nirvana խմբի ժառանգության համար պայքարի գլխավոր պատճառ։ Լավը պնդում էր, որ «You Know You’re Right» երգն ավելորդ կլինի բոքս-սեթում և ավելի լավ կսազի The Beatles խմբի ժողովածուի նման մի ալբոմին[3]։ Նրա հայցում ասվում էր, որ երգը պոտենցիալ հիթ է և ունի գեղարվեստական ու կոմերցիոն բարձր արժեք։ Լավի մենեջերը պնդում էր, որ երգի թողարկումը կարող է հավաքել մոտ 15 միլիոն վաճառք[4]։
Նովոսելիչն ասել է, որ նա, ի վերջո, համաձայնվել է Լավի հետ․ «Ես միշտ մտածում էի դրա մասին, ինչ նա ասում է։ Մենք մտածել, համաձայնվել և ասել ենք․ 'Հէյ, դա շատ լավ միտք է, Քորթնի'։ Ես փորձում էի ընդհանուր լեզու գտնել նրա հետ, որովհետև միայն այդպես մենք կարող ենք ինչ-որ բան անել»։
2002 թվականի սեպտեմբերին՝ դատական ընթացքից հետո հայտարարվել է, որ «You Know You’re Right» կթողարկվի Nirvana ժողովածուի մեջ, այդ տարվա ընթացքում[5]։
Պաշտոնական թողարկմանը երկու ամիս մնացած, երգի MP3 տարբերակը հայտնվել է համացանցում։ Հետագայում «You Know You’re Right»-ը թողարկվել է որպես ռադիո սինգլ, իսկ Քրիս Հաֆները՝ օգտագործելով խմբի մասնակցությամբ տեսանյութերը, տեսահոլովակ է ստեղծել։ 2010 թվականին երգը վերաթողարկվել է Icon-ի լավագույն հիթերի ցանկում։
Անվանում
խմբագրել«You Know You’re Right»-ը, հնարավոր է, անվանում չուներ Քոբեյնի մահվան պահին։ 2004 թվականին Seattle Times ամսագրի հոդվածում, որի հեղինակն էր Ջիլիանա Ջի Գաարն, ասվում է, որ երգի անվանումը միայն «Kurt’s Song #1» էր, երբ դա ձայնագրվում էր «Robert Lang» ստուդիայում։ 1995 թվականին երգը կատարվեց Hole խմբի կողմից, «You’ve Got No Right» անվանման տակ MTV Unplugged -ում նրանց ելույթի ժամանակ։
Rolling Stone-ի լրագրող Դևիդ Ֆրիկեն սխալմամբ հայտնեց, որ երգի նախորդ անվանումներն էին «Autopilot» ու «On a Mountain»։ Այդ անվանումները նրան հայտնել են բութլեգերները, որոնք սխալ լսեցին Դեյվ Գրոլի մեկնաբանությունը համերգային կատարման սկզբում։ Գրոլն ասաց․ «Սա մեր վերջին երգն է, նրան անունը „All Apologies“ է[6]», չհասկանալով, որ Քոբեյնը սկսել է կատարել «You Know You’re Right» երգը։ Ձայնգարության ցածր որակի պատճառով բութլեգերները մտածեցին, որ Գրոլը հայտարարեց նոր երգ ու փորձեցին մեկնաբանել այն, ինչը նրանք ինչպես անվանում ընդունեցին։
Չարթեր
խմբագրելՉարթ (2002) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Finland Singles Chart[7] | 45 |
Norway Hit 40[8] | 49 |
Billboard Hot 100[9] | 45 |
Billboard Hot Mainstream Rock Tracks | 1 |
Billboard Hot Modern Rock Tracks | 1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Courtney Love, former members of Nirvana settle suit
- ↑ Bronson, Fred. "Chart Beat. Billboard. November 2, 2002
- ↑ A piece of Kurt Cobain
- ↑ «Courtney Love Sues Grohl And Novoselic, Blocks Nirvana Rarity». Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին. Վերցված է 2019-06-20-ին.
- ↑ NFC: The Internet Nirvana Fan Club
- ↑ Live Nirvana | 10/23/93 — Aragon Ballroom, Chicago, IL, US | Live Nirvana Tour History
- ↑ Pennanen, Timo (2003). Sisältää hitin: levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972. Otava Publishing Company Ltd. ISBN 951-1-21053-X
- ↑ Nirvana Chart archive on official Norweigian Charts (IFPI) Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «Billboard - Music Charts, Music News, Artist Photo Gallery & Free Video». Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.