Time's Up
Time's Up, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը գումար է հավաքում սեռական ոտնձգությունների զոհերին աջակցելու համար։ Խումբը հիմնադրվել է 2018 թվականի հունվարի 1-ին հոլիվուդյան հայտնիների կողմից՝ ի պատասխան Վայնշտեյնի էֆեկտի և Me Too շարժման։ 2020 թվականի հունվարի դրությամբ կազմակերպությունը հավաքել է 24 միլիոն դոլար նվիրատվություն։
Time's Up | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | հունվարի 1, 2018 |
Կայք | timesupnow.com(անգլ.) |
Time's Up-ը համագործակցում էր Կանանց իրավունքի ազգային կենտրոնի հետ՝ ստեղծելու Time's Up իրավական պաշտպանության հիմնադրամը (անգլ. TULDF), որը իրավական և մեդիա աջակցություն է տրամադրում այն անձանց, ովքեր աշխատավայրում ենթարկվել են գենդերային խտրականության, օրինակ՝ սեռական ոտնձգությունների։ Time's Up հիմնադրամը գումար է հավաքում TULDF-ի համար[1][2]։
Կազմակերպությունը քննադատությունների է արժանացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրա ղեկավարությունը ներգրավված է եղել Էնդրյու Կուոմոյի կողմից սեռական ոտնձգություններիմասին մեղադրանքները կոծկելու փորձի մեջ[3][4][5]։ 2021 թվականի սեպտեմբերին, ի պատասխան ստացված քննադատությունների, Time's Up-ը լուծարել է իր 71 անդամից բաղկացած խորհուրդը, որը ներառում էր մի քանի հայտնի դերասաններ։ Հայտարարվել էր նաև, որ ղեկավարության խորհուրդն ամբողջությամբ հրաժարական է տալու և փոխարինվելու է[6]։
Պատմություն
խմբագրելՆախապատմություն և հիմք
խմբագրելTime's Up կազմակերպությունը գումար է հավաքում սեռական ոտնձգությունների զոհերին աջակցելու համար։ Այն հիմնադրվել է 2018 թվականի հունվարի 1-ին Հոլիվուդի հայտնի կանանց կողմից՝ ի պատասխան Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական բռնության դեպքերի և Me Too շարժման տարածման[7][8]։
2017 թվականի հոկտեմբերի սկզբին Հարվի Վայնշտեյնին առաջադրված սեռական բռնության վերաբերյալ տարած��ած մեղադրանքների հրապարակումից հետո[9][10], մեծ թվով կանայք սոցիալական ցանցերում նկարագրել են սեռական ոտնձգությունների իրենց դեպքը՝ օգտագործելով #MeToo հեշթեգը[11][12][13][14]։ Այդ պահին Լոս Անջելեսում կին-գործակալների մի փոքր խումբ հավաքվել էր սեռական ոտնձգությունների խնդիրների լուծումներ գտնելու համար[15][16]։ Այդ խումբն արագորեն ընդլայնվել է՝ հասնելով 150 մասնակցի, և սկսել է անցկացնել շաբաթական հանդիպումներ և հաճախակի սեմինարներ՝ քննարկելու համապատասխան հարցերն ու լուծումները[14]։
Բաց նամակ 2018 թվականի հունվարին
խմբագրելTime's Up-ը մեկնարկվել է 2018 թվականի հունվարին, երբ Time's Up-ի հիմնադիրները բաց նամակ են հրապարակել The New York Times-ում և Լոս Անջելեսի La Opinión իսպանալեզու թերթում գովազդի տեսքով[17]։ Նամակը ստորագրողների թվո��մ էին Շոնդա Ռայմսը, Ջեսիկա Քեփշոուն, Քեյթ Քեփշոուն[18], Ավա Դյուվերնեյը[19], Ռիզ Ուիզերսփունը և Նատալի Փորտմանը, ինչպես նաև զվարճանքի արդյունաբերության այլ բարձրաստիճան կանայք[20][21]։ Բաց նամակում Time's Up-ը հայտարարել է, որ իր նպատակն է պաշտպանել կանանց սեռական բռնությունից[14]։ Խումբը հայտարարել է Time's Up իրավական պաշտպանության հիմնադրամի ստեղծման մասին, որը ղեկավարվում է Կանանց իրավունքի ազգային կենտրոնի կողմից։ Time's Up-ը նաև հայտարարել է, որ կլինեն օրենքներ, որոնք պատժելու են այն ընկերություններին, որոնք միջոցներ չեն ձեռնարկում մշտական սեռական ոտնձգությունների դեմ։
Մինչև 2018 թվականի հունվարի 7-ը մոտ 15 միլիոն դոլար էր հավաքվել Time's Up իրավական պաշտպանության հիմնադրամի համար[22]։
Բողոքարկումներ մրցանակաբաշխության ժամանակ
խմբագրելՀունվարի 1-ի գովազդը նաև կոչ էր անում կանանց «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությանը սև հագնել և խոսել սեռական բռնության մասին[14]։ Time's Up-ի որոշ անդամներ մրցանակաբաշխությանը բերել էին ակտիվիստների և խմբի անունով կոճակներ էին կրել[20][23]։ Միջոցառման ժամանակ Օփրա Ուինֆրին իր ելույթում խոսել է Time's Up-ի մասին[23]։
60-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նույն տարվա հունվարին։ Մրցանակաբաշխության ժամանակ մի քանի երաժշտական կատարողներ հագել էին հատուկ հագուստ՝ Time's Up-ին աջակցելու համար։ Լեդի Գագան, Լանա Դել Ռեյը, Կեշան և Սինդի Լոպերը կրում էին սպիտակ կամ ամբողջովին սև հագուստներ, իսկ Լորդը ընտրել էր Ջեննի Հոլցերի աշխատանքից հատված, որը տպված էր բացիկի վրա և կարված էր նրա զգեստի հետևի մասում[24]։ Մրցանակաբաշխության ժամանակ Ժանել Մոնեն ելույթ է ունեցել՝ հղում անելով Time's Up-ին՝ կոչ անելով հավասարեցնել երաժշտական արդյունաբերությունում վարձատրությունը և վերջ տալ սեռական ոտնձգություններին[25]։ Նույն թվականի մարտին Լոնդոնում BAFTA 2018 կինոմրցանակաբաշխության ժամանակ ներկաներից մի քանիսը կրել են հագուստ և Time's Up-ի կրծքանշաններ[26]։
Վաղ աճ և զարգացում
խմբագրելTime's Up կազմակերպությունն ի սկզբանե ֆինանսավորվել է Շոնդա Ռայմսի և Քեթի Մաքգրատի ներդրումներով, ինչը թույլ է տվել նրան վարձել յոթ հաստիքային աշխատակիցների[23]։ Ըստ Los Angeles Times-ի՝ խումբը ի սկզբանե ստեղծվել է որպես ժողովրդավարական կոլեկտիվ[23]։ 2018 թվականի վերջին Լիզա Բորդերսը՝ WNBA-ի նախկին նախագահ և Կոկա-Կոլայի նախկին ղեկավար, նշանակվել է Time's Up-ի առաջին նախագահ և գլխավոր տնօրեն[27]։ 2019 թվականի փետրվարի 18-ին նա լքել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ նրա որդին մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ[28][29]։ Թինա Չենը, որը նախկինում զբաղեցնում էր Միշել Օբամայի աշխատակազմի ղեկավարի և Սպիտակ տան կանանց և աղջիկների հարցերով խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, 2019 թվականի հոկտեմբերին նշանակվել է գլխավոր տնօրեն[15][30]։
2018 թվականի հոկտեմբերին Time's Up-ը հավաքել էր 22 միլիոն դոլար Times Up իրավական պաշտպանության հիմնադրամի համար[23]։
2019 թվականի հունվարին կազմակերպությունը հայտարարել է իր 4% մարտահրավերի մասին՝ խնդրելով արտադրական ընկերություններին ցույց տալ իրենց պատրաստակամությունը առաջիկա 18 ամիսների ընթացքում լիամետրաժ ֆիլմում կին ռեժիսորի հետ աշխատելու համար։ Universal Pictures-ը, MGM Studios-ը, Paramount Pictures-ը և Amazon Studios-ը հայտարարել են այս մարտահրավերին իրենց աջակցության մասին[31][32]։ Օգտագործելով Մելինդա Գեյթսի ֆինանսավորումը՝ 2020 թվականին կազմակերպությունը ստեղծել է Time's Up Impact Lab-ը՝ ուսումնասիրելու, թե ինչպես լավագույնս կանխել խտրականությունն ու սեռական ոտնձգությունները աշխատավայրում[33]։ 2020 թվականի սեպտեմբերին Time's Up Foundation-ը սկսել է «Time' s Up, Measure Up» նախագիծը, որը Time's Up Impact Lab-ի նախագիծն է՝ ուսումնասիրելու համաճարակի և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը կանանց վրա[34]։
Նույն թվականին Time's Up Now-ը սկսել է «We Have Her Back» կոչվող արշավը, որի նպատակն էր աջակցել կին քաղաքական թեկնածուներին[35]։
Առաքելություն
խմբագրելԿազմակերպության առաքելությունն է քարոզել և իրականացնել արշավներ՝ ուղղված աշխատավայրում խտրականության և ոտնձգությունների դեմ պայքարին[36]։ Բացի դա, կազմակերպությունը դրամահավաք է անցկացնում Time's Up իրավական պաշտպանության հիմնադրամի համար, որպեսզի դրամական աջակցություն տրամադրի աշխատավայրում սեռական խտրականության զոհերին, հատկապես ցածր աշխատավարձ ստացողներին և «գունավոր բնակչությանը»[20][33], որպեսզի նրանք կարողանան դիմել դատարան[1]։
Քննադատություն
խմբագրել2020 թվականի հունվարին հիմնադիր-հովանավոր Օփրա Ուինֆրին հայտարարել է, Ռասել Սիմոնսի մեղադրողներին նվիրված On The Record վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերի պաշտոնից հրաժարվելու մասին։ Դրանից անմիջապես հետո Time's Up Now-ը և Time's Up Legal Defense Fund-ը (TULDF) խնդրել են ստորագրել նամակ՝ ի պաշտպանություն մեղադրողների.TULDF-ը ստորագրել է նամակը, իսկ Time's Up Now-ը հրաժարվել է[37]։
Time's Up-ի աշխատակիցները քննադատում էին կազմակերպությանը ղեկավարների աշխատավարձերի վրա որոշ միջոցներ ծախսելու համար[38][39]։ Ըստ The Daily Beast-ի 2021 թվականի ապրիլի զեկույցի, աշխատակիցները քննադատել են կազմակերպության ղեկավարությանը «հզոր քաղաքական դաշնակիցներին հարգանքի համար»[40]։
Մեղադրանքներ Էնդրյու Կուոմոյին սեռական ոտնձգության համար
խմբագրել2021 թվականի օգոստոսի 9-ին Time's Up-ի նախագահ Ռոբերտա Կապլանը հրաժարական է տվել կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ Նյու Յորքի այն ժամանակվա նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքները հետաքննող զեկույցից հետո ասվել էր, որ նա ներգրավված է եղել Կուոմոյի նախկին օգնականին վարկաբեկելու փորձի մեջ։ Լինդսի Բոյլանը՝ բազմաթիվ կանանցից առաջինը, ով Կուոմոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ[3][4][41]։ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսի հետաքննությունը պարզել է, որ Կապլանը տեսել է չհրապարակված հոդված, որում մեղադրում էին ինչ-որ կնոջ, ով ենթադրաբար ոտնձգությունների է ենթարկվել Կուոմոյի կողմից[41]։ Այս մեղադրանքները 2021 թվականի օգոստոսի 26-ին Time's Up-ի գլխավոր տնօրեն Թինա Չենի հրաժարականի պատճառ են դարձել[42]։
Ավելի ուշ՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, Time's Up-ը լուծարել է իր ամբողջ խորհուրդը և հայտարարել, որ կառավարման խորհրդի բոլոր անդամները հրաժարական կտան և կփոխարինվեն 30 օրվա ընթացքում[6]։ 2021 թվականի նոյեմբերին ժամանակավոր նախագահ և գլխավոր տնօրեն Մոնիֆա Բանդելեն լքել է իր պաշտոնը, իսկ Time's Up-ը հայտարարել է, որ կփոխարինի իր բոլոր ներկայիս աշխատակիցներին 2022 թվականի սկզբին[43]։
Կազմակերպություն
խմբագրելՄինչև 2021 թվականի օգոստոսը Թինա Չենը եղել է Time's Up Now սոցիալական բարեկեցության կազմակերպության և Time's Up հիմնադրամի նախագահն ու գործադիր տնօրենը[15][37][44]։ Տնօրենների խորհրդում ներառվում են Նինա Շոուն[45], Եվա Լոնգորիան, Քեթի Մակգրաթը, Շոնդա Ռայմսը և Ջուրնի Սմոլեթը[1]։ Խորհրդի նախկին անդամներից էր Կապլանը[1][41]։
Time's Up Legal Defense Fund-ը (TULDF) հիմնադրվել է Կապլանի և Չենի կողմից[46][47] և կառավարվում է Կանանց իրավունքների ազգային կենտրոնի կողմից, որը համարվում է և՛ հիմնադրամի հիմնադիրը և՛ ղեկավարը[19][48]։ TULDF-ի տնօրենը Շարին Թեջանին է[49]։ Հիմնադրամը իրավական և մեդիա աջակցություն է տրամադրում այն անձանց, ովքեր աշխատավայրում ենթարկվել են գենդերային խտրականության, օրինակ՝ սեռական ոտնձգությունների[48]։ 2018 թվականին օրինական պաշտպանության հիմնադրամի համար գումար հավաքելու GoFundMe նախնական արշավը երկու ամսում հավաքել է 21 միլիոն դոլար[20]։ The New York Times-ը TULDF-ն անվանել է «թանկարժեք քար»[50]։
Time's Up-ը նաև ձևավորել և վերահսկել է մի քանի արդյունաբերական խմբեր՝ Time's Up Entertainment[19], Time's Up Tech, Time's Up Advertising և Time's Up Healthcare[50]։
2020 թվականի հունվարի դրությամբ կազմակերպությունը հանգանակել է $24 միլիոն դոլար նվիրատվություն[51]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Gene Maddaus, Gene Maddaus (2020 թ․ դեկտեմբերի 22). «Time's Up Financial Reports Show Growth, Detail CEO Severance». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «"Time's Up Legal Defense Fund: Three Years and Looking Forward" (PDF). National Women's Law Center. 2021» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Leader of Time's Up movement Roberta Kaplan quits after backlash over her work with Andrew Cuomo». Sky News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 4,0 4,1 Thomas, David (2021 թ․ օգոստոսի 9). «Roberta Kaplan exits Time's Up board following Cuomo report». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Time's Up leader resigns after criticism about Cuomo ties». Santa Rosa Press Democrat (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 6,0 6,1 Gene Maddaus, Gene Maddaus (2021 թ․ սեպտեմբերի 10). «Time's Up Dissolves Advisory Board That Included Natalie Portman, Jessica Chastain and Reese Witherspoon». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Ale Russian January 02, 2018 11:33 Am. «Meryl Streep,Shonda Rhimes: Biggest Donations to Time's Up». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «TIME'S UP Legal Defense Fund Annual Report 2018». National Women's Law Center (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «#MeToo: Hashtag Becomes Anti-Sexual Harassment and Assault Rallying Cry - NBC News». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Weinstein». FRONTLINE (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Sexual Harassment In The Workplace In A #MeToo World». web.archive.org. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Edward Felsenthal. «Why the Silence Breakers Are TIME's Person of the Year 2017». Time (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Carlsen, Audrey (2018 թ․ հոկտեմբերի 23). «#MeToo Brought Down 201 Powerful Men. Nearly Half of Their Replacements Are Women». The New York Times. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Buckley, Cara (2018 թ․ հունվարի 1). «Powerful Hollywood Women Unveil Anti-Harassment Action Plan». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «TIME'S UP Now CEO offers unwavering support for women challenging toxic workplace cultures and that includes Gabrielle Union». TheGrio (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Gose, Ben. «"Time's Up Fund to Fight Sexual Harassment Raises $21 million From Around the Globe"». www.philanthropy.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Kate Fortmueller Time’s Up (Again?): Transforming Hollywood’s Industrial Culture // Media Industries Journal. — 2019. — В. 2. — Т. 6. — ISSN 2373-9037. —
- ↑ «Steven Spielberg speaks out on Weinstein scandal and Catherine Deneuve slamming the #MeToo movement». NME (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 Daniel Holloway,Kirsten Chuba, Daniel Holloway, Kirsten Chuba (2018 թ․ սեպտեմբերի 25). «Inside Time's Up Entertainment's Plan to Take on Sexism in Hollywood». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 20,0 20,1 20,2 20,3 «#MeToo and Time's Up Founders Explain the Difference Between the 2 Movements». Time (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «"Original signers of the letter" (PDF). Time's Up Now» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Amy Mackelden (2018 թ․ հունվարի 7). «The TIME'S UP Legal Defense Fund Has Reached Its $15 Million Fundraising Goal». ELLE (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 «Time's Up has kept #MeToo in the spotlight and raised $22 million. Now it wants leadership and focus». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Facebook, Twitter, Show more sharing options, Facebook, Twitter, LinkedIn (2018 թ․ հունվարի 30). «Jenny Holzer, the feminist artist behind Lorde's Grammys gown message, isn't a stranger to the fashion world». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Janelle Monae Calls Time's Up on the Music Industry at the 2018 Grammys». W Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Variety». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Hinchliffe, Emma (November 1, 2018). "Time's Up Gets CEO, Expands Mission". Fortune (Paper). 178 (5): 12.
- ↑ Twitter, Instagram, Email, Facebook, Twitter, Instagram (2019 թ․ փետրվարի 22). «Sexual misconduct allegations against Time's Up CEO Lisa Borders' son prompted her resignation». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Erin Jensen. «Time's Up: CEO Lisa Borders' resignation came after sexual-assault claim against son». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Zraick, Karen (2019 թ․ հոկտեմբերի 7). «Tina Tchen, Ex-Obama Aide, Will Take Over Time's Up». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «4% Challenge - TIME'S UP Now». web.archive.org. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Time's Up scores victory as Universal steps in with pledge». Film Industry Network (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 33,0 33,1 Condé Nast (2020 թ․ հունվարի 1). «On TIME'S UP 2nd Anniversary, Weinstein's Looming Trial Is a Symbol of the Work to Come». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Cutter, Chip (2020 թ․ սեպտեմբե��ի 27). «Time's Up CEO Tina Tchen Fights for Workplace Equality. Covid-19 Makes That Job Harder». Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Why celebrities are declaring 'We have her back' about Kamala Harris». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Rendon, Jim. «"Why Women Don't Get Ahead at Nonprofits"». www.philanthropy.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 37,0 37,1 Rebecca Keegan,Tatiana Siegel, Rebecca Keegan, Tatiana Siegel (2020 թ․ հունիսի 5). «When Time's Up Didn't Step Up». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ View Author Archive, Email the Author, Follow on Twitter, Get author RSS feed, View Author Archive, Get author RSS feed (2020 թ․ նոյեմբերի 28). «Star-studded Time's Up charities spent big on salaries, little on helping victims». New York Post (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lili Loofbourow (2021 թ․ սեպտեմբերի 23). «How Did Time's Up Go So Wrong?». Slate Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «The Daily Beast». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 Kantor, Jodi (2021 թ․ օգոստոսի 9). «Roberta Kaplan, Who Aided Cuomo, Resigns from Time's Up». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Paul LeBlanc (2021 թ․ օգոստոսի 26). «Time's Up CEO resigns in wake of Cuomo scandal | CNN Politics». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Kyle Morris (2021 թ․ նոյեմբերի 20). «Time's Up fires staff after its CEO, chair admitted advising Andrew Cuomo during sex scandal». Fox News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Our Staff - TIME'S UP Now». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Governing Board of Directors». TIME'S UP Foundation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Justine Coleman (2019 թ․ հոկտեմբերի 7). «Former Michelle Obama chief of staff Tina Tchen named new head of Time's Up». TheHill (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «#MeToo a revolution that can't be stopped, says Time's Up co-founder». the Guardian (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 48,0 48,1 Constance Grady (2019 թ․ հունվարի 4). «Time's Up was at the center of the 2018 Golden Globes. One year later, what has come of it?». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «She reported sexual harassment by a former supervisor — and was fired soon after». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 50,0 50,1 Buckley, Cara (2019 թ․ փետրվարի 20). «Time's Up a Year Later: Hollywood Women Test Their Clout». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Time's Up Legal Defense Fund has linked 4,000 alleged sexual harassment victims with attorneys - CBS News». www.cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.