Superhero (երգ)
«Superhero», երգ, որը երգում է լեհ երգչուհի Վիկտորյա Գաբորը։ Նա Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Լեհաստանը և հաղթել մրցույթում։ Երգը գրել են Մաուգորզատա Ուշցիուովսկան, Պատրիկ Կումուրը և Դոմինիկ Բուչկովսկի-Վոյտաշեկը։ Այն թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 30-ին։
«Superhero» | |
---|---|
Վիկտորյա Գաբորի երգը | |
Թողարկված | Սեպտեմբերի 30, 2019 |
Ֆորմատ | Սինգլ |
Ժանր | Փոփ |
Տևողություն | 2:56 |
Լեյբլ | Universal Music Polska |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Superhero»-ն գրել են լեհ երգիչ, երգահան Ուշցիուովսկան և երգահաններ Պատրիկ Կումուրը և Դոմինիկ Բուչկովսկի-Վոյտաշեկը։ Ուշցիուովսկան և Կումուրը ավելի վաղ համահեղինակել են Մանկական Եվրատեսիլում Լեհաստանին հաղթանակ բերած վերջին` "Anyone I Want to Be" երգը, որը կատարել է Ռոքսանա Վենգելը։ Երգի տեքստը պատմում է գլոբալ տաքացման դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության աջակցության մասին[1]։
Մանկական Եվրատեսիլ
խմբագրել2019 թվականի սեպտեմբերի 29-ին Գաբորը մասնակցել է Szansa na sukces (Հաղթելու հնարավորություն) 2019 շոուի եզրափակչին՝ նախապես հաղթելով երկրորդ կիսաեզրափակում` կատարելով Blue Café խմբի «You May Be in Love» երգի քավըրը[2][3]։ Եզրափակչում Գաբորին հանձնարարվել է կատարել "Superhero" երգը` որպես Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին ընտրված երգ։ Նա հաղթել է մրցույթը` ստանալով առավելագույն միավորները թե՛ պրոֆեսիոնալ ժյուրիից, թե՛ հեռուստադիտողների քվեարկությունից և հնարավորություն է ստացել Գլիվիցեում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնել Լեհաստանը[4][5]։ Մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, Գլիվից Արենայում. Գաբորը հանդես է եկել տասնմեկերորդը` Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմից հետո և Իռլանդիայի ներկայացուցիչ Աննա Քիրնիից առաջ։ Քվեարկության ընթացքում պարզվել է, որ Գաբորը պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով գրավել է երկրորդ տեղը` ստանանալով 112 միավոր և հաղթել է օնլայն քվեարկությունը` ստանալով 116 միավոր։ Ընդհանուր առմամբ Գաբորը հավաքել է 278 միավոր` հայտարարվելով մրցույթի հաղթող[6][7][8]։
Իր հաղթանակով Գաբորը դարձել է երգի մրցույթը հաղթող երկրորդ լեհ մասնակիցը, և Լեհաստանը դարձել առաջին երկիրը, որը երկու տարի անընդմեջ հաղթում է Մանկական Եվրատեսիլը։ Որպես հաղթող` Լեհաստանը ստացել է 2020-ի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին մերժման իրավունքը, բայց Լեհաստանը հրապարակայնորեն հայտարարել է, որ շահագրգռված է այն կրկին հյուրընկալել[9]։
Չարթեր
խմբագրելԳրաֆիկ (2019) | Առաջնային դիրք |
---|---|
Polish Airplay Top 20[10] | 4 |
Թողարկման պատմություն
խմբագրելՏարածաշրջան | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Տարբեր[11] | 2019 թվական, սեպտեմբերի 30 | Երաժշտության ներբեռնում | Universal |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Królak, Sergiusz; Sychowiec, Maciej (2019 թ․ սեպտեմբերի 29). «Eurowizja Junior 2019: Wywiad z Viki Gabor». eurowizja.org (Polish). OGAE Polska.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Herbert, Emily (2019 թ․ օգոստոսի 22). «Poland: Szansa na Sukces Final to Take Place On September 29th». Eurovoix. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Farren, Neil (2019 թ․ սեպտեմբերի 15). «Poland: Szansa na Sukces Heat 2 Results». Eurovoix.
- ↑ Prętnicka, Beata (2019 թ․ սեպտեմբերի 15). «Viki Gabor zwyciężczynią drugiego odcinka „Szansy na sukces"!». eurowizja.org (Polish). OGAE Polska.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kurdupski, Michał (2019 թ․ սեպտեմբերի 29). «Wiktoria Gabor reprezentantką Polski na Eurowizję Junior 2019». wirtualnemedia.pl (Polish). Wirtualne Media.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Herbert, Emily (2019 թ․ նոյեմբերի 24). «Poland: Viki Gabor wins Junior Eurovision 2019». Eurovoix.
- ↑ Muldoon, Padraig (2019 թ․ նոյեմբերի 24). «Junior Eurovision 2019 results: Poland's Viki Gabor is the winner with "Superhero"». Wiwibloggs.
- ↑ «Viki Gabor wins Junior Eurovision 2019 for Poland!». EBU. 2019 թ․ նոյեմբերի 24.
- ↑ Błażewicz, Maciej (2019 թ․ սեպտեմբերի 29). «„Superhero" wygrywa polskie preselekcje do Eurowizji Junior 2019!». dziennik-eurowizyjny.pl. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 30 November 2019.
- ↑ «Superhero (Junior Eurovision 2019 / Poland) - Single». iTunes. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.