Pain Is So Close to Pleasure
«Pain Is So Close to Pleasure» (հայերեն՝ Ցավն այնքան մոտ է հաճույքին), բրիտանական Queen ռոք խմբի երգը։ Այն գրվել է Ֆրեդի Մերկուրիի և Ջոն Դիքոնի կողմից 1985-1986 թվականներին և ներառվել է A Kind of Magic ալբոմի մեջ։ Երգը հարում է սոուլ - ռոքին։ Հինգ երկրում այն թողարկվել է սինգլի տեսքով. Նիդերլանդներում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում «Don't Lose Your Head» երգի հետ, իսկ Ավստրալիայում «Who Wants to Live Forever» երգի հետ՝ Բ կողմում։ Հոլանդական չարթերում այն հասել է 36-րդ հորիզոնականին։ Չնայած այն հանգամանքին, որ երգը թողարկվել է սինգլի տեսքով, այնուամենայնիվ տեսահոլովակ չի նկարահանվել։
«Pain Is So Close to Pleasure» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
«A Kind of Magic» ալբոմից | ||||
«Բ» կողմ | ||||
Թողարկված | 1986 | |||
Ֆորմատ | 7", 12" | |||
Ձայնագրված | 1986 | |||
Ժանր | Ռոք Մոտաուն | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի Ջոն Դիքոն | |||
Տևողություն |
| |||
Լեյբլ | EMI Records Capitol Records | |||
Պրոդյուսեր | Queen и Դեյվիդ Ռիչարդս | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Առանձնահատկություններ
խմբագրելԵրգի հիմնական գաղափարն այն է, որ կյանքում կան «սև ու սպիտակ գծեր» և իրադրությունը միշտ կարող է փոխվել. «արևային եղանակը և անձրևը քո ողջ կյանքի ընթացքում քայլեցին ձեռք ձեռքի տված» (անգլ.՝ Sunshine and rainy weather go hand in hand together all your life):
«One Year of Love» երգում, որը նույնպես գրվել է Ջոն Դիքոնի կողմից, կան որոշ հղումներ՝ ուղղված այս երգին։
Բրայան Մեյի՝ խմբի կիթառահարի խոսքերով՝ այս երգը բնորոշ չէ Queen-ին և ավելի շատ հարում է մոտուանական երաժշտությանը(անգլ.՝ That's really sort of a motown sounding track, very unusual for us)[2]:
Հիթ-շքերթներ
խմբագրելԵրկիր (1986) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Գերմանիա | 56 |
Նիդերլանդներ | 43 |
Երգի տարբերակներ
խմբագրելԵրգը ունի երեք տարբերակ։ Ալբոմայինը տևում է 4 րոպե 18 վայրկյան և ունի հստակ բաս-գիծ, որը հատուկ է հենց այդ տարբերակի համար։ Այս երգի ռեմիքսը ձգվում է 3 րոպե 59 վայրկյան։ Այն ունի ալտերնատիվ կատարում և հարվածայինների ավել պարտիա։ Սինգլն ունի նաև երկար տարբերակ՝ 5 րոպե 59 վայրկյան։ Այն հիմնված է սինգլի ռեմիքսի, այլ ոչ թե ալբոմային տարբերակի վրա, և ունի երկարեցված հատվածներ ու վերջաբան։
Քավր տարբերակ
խմբագրել2006 թվականին հոլանդացի երգչուհի Սթիվի Էննը ձայնագրել է այս երգի քավր տարբերակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Синглы на Andy's Queen Page» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Интервью членов Queen» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.