«Ocean Eyes» (ամբողջությամբ փաքրատառերով), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշի սինգլն իր դեբյուտային Don’t Smile at Me մինի ալբոմից, որը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին առաջին անգամ հրապարակվել է «SoundCloud»-ում[1], իսկ մեկ տարի անց թողարկվել է «Darkroom» և «Interscope Records» լեյբլների միջոցով։ Երգի հեղինակը և պրոդյուսերն Այլիշի ավագ եղբայր Ֆինիս Օ'Քոնելն է, այն ի սկզբանե գրել էր Ֆինիսն իր երաժշտական խմբի համար[2]։ Երգի Astronomyy ռեմիքս տարբերակը Billboard-ի Spotify Velocity շքերթում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը[3]։

«Ocean Eyes»
Բիլլի Այլիշի երգը
Թողարկված2016 թվականի նոյեմբերի 18
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանր
Լեզուանգլերեն
Տևողություն3։30
ԼեյբլInterscope Records
ՀեղինակՖինիս Օ'Քոնել
ԿոմպոզիտորՖինիս Օ'Քոնել
ՊրոդյուսերՕ'Քոնել
Ժամանակագրություն
Six Feet Under
(2016)
«Ocean Eyes»
(2016)
Bellyache
(2017)

Երգի մասին

խմբագրել

«Teen Vogue» ամսագրի աշխատակից Արիանա Մարշը հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է երգի ստեղծման ընթացքից, որին Այլիշը պատասխանել է․

  Բացի երգելուց ես զբաղվում եմ նաև պարով` սկսած 8 տարեկանից։ Անցած տարի ուսուցիչներիցս մեկը խնդրեց, որ ես կամ եղբայրս գրենք մի երգ, որը կօգտագործենք մեր պարերի համար։ Ես համաձայնեցի՝ այն լավ գաղափար համարելով։ Դրանից հետո եղբայրս եկավ ինձ մոտ «Ocean Eyes» երգով, որն ի սկզբանե գրվել էր իր խմբի համար։ Նա մտածում էր, որ իմ ձայնով երգը լավ կհնչի։ Նա սովորեցրեց երգը և մենք երգեցինք այն` կիթառի համադրությամբ։ Ես սիրեցի երգը, որն իմ գլխում պտտվում էր շաբաթներ շարունակ։ Որոշեցինք, որ հենց այդ երգն էլ կօգտագործենք պարի ��ամար։ Այն անվճար տեղադրեցինք «SoundCloud»-ում, որպեսզի պարի խումբը կարողանա ներբեռնել այն։ Մենք ոչ մի ակնկալիքներ չունեինք, բայց արդեն գիշերը մարդկանց որոշ բազմություն արդեն լսում և տարածում էին այն։ Երգերի կայք «Hillydilly»-ն գտավ երգը և հրապարակեց այն, որից հետո երգը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Դա, իրոք, անհավատալի էր։ Հետո Դենի Րաքասին, որը հիմա իմ մենեջերն է, կապվեց եղբորս հետ և ասաց, որ երգը շատ հայտնի է դառնալու և մեզ օգնություն է պետք, նա առաջարկեց իր օգնությունը, իսկ մենք համաձայնեցինք[2]։  

Քննադատների արձագանք

խմբագրել

«Stereogum» ամսագրից Քրիս Դևիլեն ասել է․

  Երգը պարզ փոփ է, բալլադ՝ նախկին սիրեցյալի հետ համաձայնության գալու ցանկության մասին։ Կարող եմ պատկերացնել, որ երգը կարող է հիթ դառնալ, ինչին կօգնի նաև ռեժիսոր Մեգան Թոմփսոնի տեսահոլովակը[4]։  

«Idolator»-ից Մայք Վասը երգն անվանել է «երազկոտ բալլադ»[5]։ Մաթիաս Ռոսենզվինգը՝ «Vogue» ամսագրից, գրել է․ «Բիլի Այլիշի «Ocean Eyes» բեկումնային երգը նման է ժայռից ընկնելուն, որը շրջապատված է նապալմի ամպով։ Դա շատ խորամիտ նկարագրություն է 14 տարեկան աղջկա համար, որը հանգեցրեց իր դեբյուտային երգի, ինչպես նաև երգչուհու հանդեպ հետաքրքրությանը»։ «Spotify»-ում երգն ունի ավելի քան 173,000,000 լսում։ Երգի «Astronomyy Remix»-ը Միացյալ Նահանգների ռադիոկայաններում օգտագործվում է որպես «Single Mix»[6]։ Billboard-ից Ջեյսոն Լիփշուցը երգը անվանել է «թերասված և սրտաճմլիկ»[7]։

Տեսահոլովակ

խմբագրել

Երգի տեսահոլովակի ռեժիսորը Մեգան Թոմփսոնն է, թողարկվել է 2016 թվականի մարտի 24-ին[8], իսկ պարային տեսահոլովակը՝ 2016 թվականի նոյեմբերի 22-ին[9]։

Երգացանկ

խմբագրել
Թվային ներբեռնում
# Անվանում Տևողություն
1. «Ocean Eyes»   3:20
Թվային ներբեռնում – The Remixes EP
# Անվանում Տևողություն
1. «Ocean Eyes» (Astronomyy Remix) 4:56
2. «Ocean Eyes» (Blackbear Remix) 3:15
3. «Ocean Eyes» (Goldhouse Remix) 3:33
4. «Ocean Eyes» (Cautious Clay Remix) 3:11

Հիթ-շքերթներ

խմբագրել
Շքերթ (2018–19) Բարձրագույն հորիզոնական
  Ավստրալիա (ARIA)[10] 58
  Canadian Hot 100[11] 68
  Իռլանդիա (IRMA)[12] 50
  Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[13]
Astronomyy տարբերակ
38
  Scottish Singles Top 40[14] 69
  Շվեդիա (Sverigetopplistan)[15] 88
  UK Singles Chart[16] 72
  Billboard Hot 100[17] 84

Հավաստագրում

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[18] 2× Պլատին 140,000^
Կանադա (Music Canada)[19] 3× Պլատին 240,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[20] Պլատին 30,000*
Մեծ Բրիտանիա (BPI)[21] Արծաթ 200,000^
ԱՄՆ (RIAA)[22] Պլատին 1,000,000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

խմբագրել
Շրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Տարբեր 2016 թվականի նոյեմբերի 18 Թվային ներբեռնում
2017 թվականի հունվարի 13 Թվային ներբեռնում
(The Remixes EP)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ocean Eyes – Billie Eilish SoundCloud. November 18, 2015. From source code of Soundcloud page: "published on 2015-11-19T03:18:57Z", which corresponds to November 18, 2015 Pacific Time (visible with JavaScript disabled).
  2. 2,0 2,1 Ariana Marsh (2017 թ․ փետրվարի 24). «How Billie Eilish's 'Ocean Eyes' Turned Her Into an Overnight Sensation - Teen Vogue». Teen Vogue. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Billie Eilish - Chart history (Spotify Velocity)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  4. Chris DeVille (2016 թ․ մարտի 23). «Billie Eilish - 'Ocean Eyes' Video (Stereogum Premiere) - Stereogum». Stereogum. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  5. Mike Wass (2016 թ․ նոյեմբերի 22). «Billie Eilish Drops 'Ocean Eyes' Dance Video - Idolator». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  6. Mathias Rosenzweig (2016 թ․ օգոստոսի 9). «Meet Billie Eilish, Pop's Next It Girl - Vogue». Vogue. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  7. Jason Lipshutz (2017 թ․ մարտի 23). «Billie Eilish Is Pop's Most Impressive 15-Year-Old». Billboard. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Billie Eilish - Ocean Eyes (Official Music Video) - YouTube». 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին – via YouTube.
  9. «Billie Eilish - Ocean Eyes (Dance Performance Video) - YouTube». 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին – via YouTube.
  10. «ARIA Chart Watch #482». auspOp. 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է April 9, 2019.
  12. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019-06-11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  14. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 13, 2019.
  15. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  16. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է December 1, 2018.
  17. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=379 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է April 30, 2019.
  18. «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  19. «Canadian single certifications – Billie Eilsih – Ocean Eyes». Music Canada.
  20. «New Zealand single certifications – Billie Eilish and Astronomyy – Ocean Eyes». Recorded Music NZ. Վերցված է Jane 4, 2019-ին.
  21. «British single certifications – Billie Eilish – Ocean Eyes». British Phonographic Industry. Վերցված է January 25, 2019-ին. Select singles in the Format field. Select Արծաթ in the Certification field. Type Ocean Eyes in the "Search BPI Awards" field and then press Enter.
  22. «American single certifications – Billie Eilish – Ocean Eyes». Recording Industry Association of America. Վերցված է February 12, 2018-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել