NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստների ցանկ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստներ (անգլ.՝ NBA All-Star Game Most Valuable Player Award, (MVP)) տիտղոս, որն ամեն տարի շնորհվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղերի ամենաարժեքավոր բասկետբոլիստին։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Հենց այդ նույն թվականին էլ նշվել են նախորդ երկու մրցախաղերի լավագույն բասկետբոլիստները՝ Էդ Մակոլին (1951) և Փոլ Արիզինը (1952)[1]։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցախաղին ներկա գտնվող լրագրողների և մեկնաբանների շրջանում։ Տիտղոսը շնորհվում է առավելագույն ձայներ հավաքած խաղացողին[2]։ 1999 թվականին մրցախաղը չի կայացել՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցած լոկաուտի պատճառով[3]։
2009 թվականին Կոբի Բրայանտը և Շաքիլ Օ'Նիլը իրենց կարիերայում երրորդ անգամ արժանացել են MVP կոչմանը՝ միանալով Օսկար Ռոբերտսոնի և Մայքլ Ջորդանի շարքերին։ Տիտղոսների քանակով առաջատարներ են նաև Բոբ Փեթիթը և Կոբի Բրայանտը, որոնք 4 անգամ արժանացել են մրցախաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։ Բոբ Կոուզին, Ջուլիուս Իրվինգը, Այզեա Թոմասը, Մեջիք Ջոնսոնը, Կարլ Մելոունը, Ալեն Այվերսոնը, Ռասսել Վեսթբրուքը, Լեբրոն Ջեյմսը և Քևին Դյուրանտը տիտղոսին արժանացել են երկու անգամ։ Լեբրոն Ջեյմսը առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2006 թվականին 21 տարեկան հասակում՝ դառնալով մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Տիտղոսի շնորհման պատմության ամբողջ ընթացքում 4 անգամ միաժամանակ երկու խաղացող՝ Էլջին Բեյլորը և Բոբ Փեթիթը (1959 թվական), Ջոն Սթոքթոնը և Մելոունը (1993 թվական), Օ'Նիլը և Թիմ Դանքանը (2000 թվական), ինչպես նաև Բրայանտը և Օ'Նիլը (2009 թվական) մրցանակը կիսել են միմյանց միջև։ Շաքիլ Օ'Նիլը միակ խաղացողն է, որը երկու անգամ տիտղոսը կիսել է ուրիշ հավակնորդի հետ։ Ակումբներից տիտղոսների քանակով առաջատար է «Լոս Անջելես Լեյքերսը», որի խաղացողները 10 անգամ նվաճել են տիտղոսը։ Միևնույն ժամանակ «Բոստոն Սելտիքսի» խաղացողները պարգևը նվաճել են 8 անգամ։ Թիմ Դանքանը միակ խաղացողն է, որը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), սակայն արժանացել է տիտղոսին[5]։ Տիտղոսը ներկայումս պատկանում է Քևին Դյուրանտին (2019)։
Հաղթողներ
խմբագրելԲասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող խաղացող | |
Ընտրվել է Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ |
Մեկնաբանություններ
խմբագրել- [a] 1999 թվականին Բոլոր աստղերի մրցախաղը չի կայացել լոկաուտի պատճառով[3]։
- [b] Թիմ Դանկանը համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի, ինչպես բոլոր Ամերիկյան Վիրջինյան կղզիների քաղաքացիները[6]։ Նա միջազգային մրցումների ժամանակ ներկայանում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում[7]։
- [c] Նշված են այնպիսի մրցախաղեր, որտեղ ամենաարժեքավոր բասկետբոլիստի տիտղոսին արժանացել են միաժամանակ երկու բասկետբոլիստներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Steve Popper (1998 թ․ փետրվարի 5). «N.B.A. All-Star Weekend; Macauley's '51 All-Star Honors Came Late (but He's Not Complaining)». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ Howard-Cooper, Scott (1990 թ․ փետրվարի 12). «East Stars Put It Together, but Magic Has Hardware Pro basketball: Laker guard earns MVP in losing effort as rest of his West teammates are shut down, 130-113». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 Steele, David (1998 թ․ դեկտեմբերի 9). «NBA Drops All-Stars -- What's Left? February game in Philly latest casualty of lockout». San Francisco Chronicle. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)
- ↑ «King-Sized Rally Propels East to Victory». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.(անգլ.)
- ↑ «Bargnani becomes first European top NBA draft pick». People's Daily Online. 2006 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)
- ↑ «Виргинские острова». CIA World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ «Состав сборной США по баскетболу всех времен: D». USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- «All-Star Game: Year-by-Year Results». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- все MVP НБА
- Basketball Chance