Hispano-Suiza
La Hispano-Suiza, Fábrica de Automóviles, S.A. (Ավտոմոբիլների իսպանաշվեյցարական ֆաբրիկա), ավտոմեքենաշինական ընկերություն։ Հիմնադրվել է 1904 թվականին և ի սկզբանե զբաղվել է «լյուքս» դասի մեքենաների արտադրությամբ։ Սկսած Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից` արդեն թողարկել է նաև ավիացիոն շարժիչներ։ Ընկերության հիմնադիրները եղել են շվեյցարացի ինժեներ Մարկ Բիրկիգտը, ով նախկինում իր ուժերն արդեն փորձարկել էր ավտոմոբիլաշինության մեջ, ինչպես նաև իսպանացի ձեռնարկատերեր Խուան Կաստրոն (Juan Castro) և Դամիան Մատեուն (Damián Mateu):
Hispano-Suiza | |
---|---|
Տեսակ | բրենդ |
Անվանված է ի պատիվ | Հռոմեական Իսպանիա և Շվեյցարիա |
Հիմնադրված է | հունիսի 14, 1904 |
Հիմնադիր | Damià Mateu Bisa? և Marc Birkigt? |
Վայր | La Sagrera |
Երկիր | Ֆրանսիա և Իսպանիա |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն և ավիացիոն արդյունաբերություն |
Դուստր ընկերություններ | Pegaso?[1], La Hispano-Suiza, Fábrica de Automóviles, S.A.? և Société Française Hispano-Suiza? |
Կայք | hispanosuizacars.com(անգլ.)(իսպ.) |
Hispano-Suiza Վիքիպահեստում |
Hispano-Suiza-ի մեքենաները եղել են թանկարժեք և պատկանել են «լյուքս» դասին, սակայն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո Եվրոպայում ստեղծված տնտեսական ծանր վիճակի պատճառով դրանց պահանջարկն այնքան էլ մեծ չէր։ Ընկերության մի քանի օրինակներ ձեռք են բերել թագավորական ընտանիքի մերջավորները։
Պատմություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրել1898 թվականին Էմիլիո դե լա Կվադրան Բարսելոնայում հիմնադրել է ֆաբրիկա,որը La Cuadra մակնիշի տակ արտադրում էր օմնիբուսներ, սակայն շուտով ցանկացել է արտադրել ներքին այրման շարժիչով մեքենաներ։ 1898 թվականին նա հանդիպել է երիտասարդ տաղանդավոր ինժեներ Մարկ Բիրկիգտի հետ և նրան աշխատանքի ընդունել իր ընկերությունում։
Մինչև 1903 թվականի դեկտեմբերը հասցրել են պատրաստել վեց մեքենա, ինչից հետո ընկերությունը լուծարվել է[2]։
Օգնության է հասել բանկիր Խուան Կաստրոն, ով գնել է բարսելոնյան ընկերությունը և այն վերանվանել «J. Castro Fabrica Hispano-Suiza de Automoviles», սակայն 1904 թվականին այս ընկերությունը ֆիասկո է ապրել։
Շուտով ընկերությունը գնել են իսպանացի ֆինանսիստներ Դամիան Մատեուն և Ֆրանսիսկո Սեյոն։ 1904 թվականի հունիսի 14-ին Բարսելոնայում հիմնադրվել է «La Hispano-Suiza Fabrica de Automoviles S.A.» ընկերությունը, որտեղ Մարկ Բիրկիգտը զբաղեցրել է գլխավոր տնօրենի և գլխավոր կոնստրուկտորի պաշտոնները։
1918-1936 թվականներ
խմբագրել1919 թվականին թողարկվել է ընկերության ամենահայտնի մոդելներից մեկը` Hispano-Suiza Н6-ը, որը ներկայացուցչական դասի մեքենա էր։ Ավելի ուշ երևան են եկել նրա մոդիֆիկացիաները` Н6В և Н6С: Н6В մեքենայով 1921 թվականին շահել են Բուալոյի գավաթը, իսկ ավեի ուշ` նաև Н6С-ով։
1931 թվականին ավտոմոբիլային հերթական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է լյուքս դասի մի մեքենա` Hispano-Suiza Т68 (կամ U12), որն ուներ 9.5 լ ծավալով շարժիչ, 200 ձիաուժ հզորություն։ Առավելագույն արագությունը կազմում էր 174 կմ/ժ։
Արտադրության անկում
խմբագրել1938 թվականին չեարկվում է J12 մոդելի արտադրությունը։ Բարսելոնայում Hispano-Suiza մակնիշի մեքենաների թողարկումը շարունակվել է մինչև 1944 թվականը։ Ընկերությունում պատրաստվել են K6 մոդելի մեքենաներ, ինչպես նաև ֆուրգոններ ու բեռնատարներ։
Պատերազմից հետո Մարկ Բիրկիգտը նախագծել է V8 շարժիչով ավտոմոբիլ, սակայն 1949 թվականին կարողացել է պատրաստել մեքենայի միայն մեկ օրինակ։ Առավել շահավետ է համարվել ինքնաթիռների շասսիների արտադրության պետպատվերը։
Հետագա տարիներ
խմբագրել1944 թվականին ընկերությունը գնել է Pegaso-ն, որը մտնում էր ENASA խմբի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Hispano-Suiza ընկերությունն առաջին հերթին զբաղվում էր աերոտիեզերական ոլորտի նախագծերով։
2000 թվականին Ժնևի ավտոսալոնում ներկայացվել է Hispano-Suiza HS21 կոնցեպտը, որը ստեղծվել էր իսպանական Mazel Car Engineering and Prototypes ընկերության կողմից` նպատակ ունենալով մակնիշի տերերին հետաքրքրել ավտոմիբիլային արտադրությամբ[3]։ Կոնցեպտը ցուցադրում էր միայն հնարավոր արտաքին տեսքը և ի վիճակի չէր տեղաշարժվելու։ Հաջորդ տարի Ժնևում Mazel ընկերությունը ներկայացրել է լյուքս դասի Hispano-Suiza K8 սեդանը, որը տեսականորեն կարող էր մասնակցել «Լա Մանի 24 ժամ» մրցարշավին[4][5]։
2010 թվականին բրենդը նորից վերածնվում է` Ժնևի ավտոսալոնում ներկայացնելով Audi R8-ի հիմքով կոնցեպտը։ Այն ուներ 5,2 լ ծավալով V10 շարժիչ և արժեր 700.000 դոլար[6]։
Մոդելների շարք
խմբագրելՄոդել | Թողարկման տարեթվեր | Գլանների քանակ | Առավելագույն հզորություն, ձիաուժ | Շարժիչի ծավալ, սմ³ | Արգելակներ | Տրանսմիսիա | Առավելագույն արագություն |
---|---|---|---|---|---|---|---|
10 HP | 1904 | 6 | 10 | н/д | н/д | н/д | н/д |
14-16 HP | 1904 | 6 | 14 16 | н/д | н/д | н/д | н/д |
Armoured type Birkigt | 1905 | 4 | 20 | н/д | н/д | н/д | 87 կմ/ժ |
20-30 HP | 1906 | н/д | 20 - 24 | н/д | н/д | н/д | 100 կմ/ժ |
40 HP | 1906 | н/д | 40 | н/д | н/д | н/д | 100 կմ/ժ |
60-75 HP | 1907 | 6 | 60 - 75 | н/д | н/д | н/д | н/д |
12-15 HP | 1907 | н/д | 12 - 15 | н/д | н/д | н/д | н/д |
20-30 HP | 1908 | 4 | 20 - 30 | н/д | н/д | н/д | н/д |
24-30 HP | 1908 | 4 | От 24 по 30 | н/д | н/д | н/д | н/д |
30-40 HP | 1908 | 4 | 30 - 40 | н/д | н/д | н/д | н/д |
Alfonso XIII | 1912 | 4 | 64 | 3620 | Թմբուկային արգելակներ հետին անիվներին (առջևի անիվներն` առանց արգելակների) | 3 МКПП | 121 կմ/ժ |
15-20 HP | 1909 | 4 | 15 - 20 | н/д | н/д | н/д | н/д |
20-30 HP | 1909 | 4 | От 20 по 30 | н/д | н/д | н/д | н/д |
T21 | 1913—1914 | н/д | 15 - 30 | н/д | н/д | н/д | н/д |
T22 | 1913—1914 | н/д | От 18 по 60 | н/д | н/д | н/д | н/д |
T23 | 1913—1914 | н/д | От 30 по 90 | н/д | н/д | н/д | н/д |
T26 | 1914—1915 | н/д | 20 | н/д | н/д | н/д | н/д |
T30 | 1915—1924 | н/д | 16 | н/д | н/д | н/д | н/д |
32 HP | 1916 | н/д | 32 | н/д | н/д | н/д | н/д |
Hispano-Suiza H6 | 1919 | 6 | 135 | 6600 | Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով | 3 МКПП | 137 կմ/ժ |
T48 | 1924 | 4 | 90 | 3746 | н/д | н/д | н/д |
T49 | 1924—1936 | н/д | н/д | н/д | н/д | н/д | н/д |
T64 | 1929—1933 | н/д | н/д | н/д | н/д | н/д | н/д |
T60/T60 RL/T60 | 1932—1943 | н/д | н/д | н/д | н/д | н/д | н/д |
Hispano-Suiza H6C | 1924 | 6 | 160 | 8000 | Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով | 3 МКПП | 177 կմ/ժ |
T56 | 1928—1936 | 6 | 46 | н/д | н/д | н/д | н/д |
Hispano-Suiza J12 | 1931 | 12 | 220 | 9500 | н/д | н/д | 185 կմ/ժ |
K6 | 1934—1937 | 6 | 120 | 5200 | Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով | 3 МКПП | 140 կմ/ժ |
Պատկերասրահ
խմբագրել-
Hispano-Suiza Alphonso XIII (1912)
-
Hispano-Suiza H6B Million-Guiet Dual-Cowl Phaeton (1924)
-
Hispano-Suiza HS26 Junior Ballot (1928)
-
Hispano-Suiza Coupe Chauffeur J12 (1934)
-
Hispano-Suiza H6C Xeniaթափքը պատրաստված է նշանավոր օդաչու և ավտոմրցարշավորդ Անդրե Դյուբոնեի պատվերով
-
Hispano Suiza E-30
-
Hispano-Suiza K8 սեդանի կոնցեպտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Hispano-Suiza: Большая игра Արխիվացված 2011-08-17 Wayback Machine
- ↑ «Hispano-Suiza HS21» (անգլերեն). Car And Driver. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Hispano-Suiza K8» (անգլերեն). Car And Driver. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Hispano Suiza HS21 GTS» (անգլերեն). Ultimatecarpage. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Geneva 2010: Hispano Suiza debuts the... Hispano Suiza» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hispano-Suiza» հոդվածին։ |