G-կետ, հայտնի է նաև որպես Գրաֆենբերգի կետ (գերմանացի գինեկոլոգ Էռնեստ Գրաֆենբերգի պատվին), հեշտոցի էրոգեն գոտի, որի խթանումը բերում է սեռական գրգռվածության, արտահայտված օրգազմի և կնոջ սերմնաժայթքման (էյակուացիա)[1]։ Տեսակետ կա, որ այն տեղակայված է հեշտոցի առաջային պատի 5-8րդ սմ-ի սահմանում՝ հեշտոցի բացվածքի և միզուկի միջև, համարվում է կնոջ շագանակագեղձի (Սքինի գեղձ) մաս[2]։

G-կետի գոյությունը և կնոջ սերմնաժայքման պատճառը դեռևս ապացուցված չէ[3][4]։ Թեև G-կետի ուսումնասիրությունները սկսվել են 1940-ական թվականներից[2], նրա գոյության, հստակ կառուցվածքի և տեղակայման մասին անհամաձայնությունները առկա են նաև այսօր[3][5][6]։ Կարծիք կա, որ G-կետը ծլիկի մաս է, և կարող է նրա հետ միասին բերել հեշտոցային օրգազմի[6][7][8]։ Ոոոշ կանայք, որոնց մոտ G-կետի գրգռումը չի առաջացնում օրգազմ, իրենց համարում են դիսֆունկցիոնալ։ Սեքսոլոգները և այլ հետազոտողներ մտահոգված են այս հարցով և ընդգծում են, որ G-կետի գրգռման դեպքում օրգազմի բացակայությունը ևս նորմալ վիճակ է[4]։

Տեսական կառուցվածք

խմբագրել

Տեղակայում

խմբագրել

Հեշտոցում G-կետի տեղակայումը որոշելու համար կա 2 հիմնական եղանակ. մի դեպքում դրա տեղակայումը որոշվում է տվյալ հատվածը խթանելուց աճող սեռական գրգռվածության աստիճանով, իսկ մյուս դեպքում այդ հատվածի գրգռմամբ առաջացող կանացի սերմնաժայթքմամբ[5]։ G-կետի տեղակայումը և սեռական ակտիվության ժամանակ դրա ֆիզիոլոգիական փոփոխությունները որոշելու համար օգտագործվում է նաև ուլտրաձայնային մեթոդը[9][10]։

 
Սեռական ակտի դասական դիրք

Տեսակետ կա, որ այն տեղակայված է հեշտոցի առաջային պատի 5-8րդ սմ-ի սահմանում[2][11]։ Կանանց մոտ այս հատվածի գրգռումն առաջացնում է ավելի արտահայտված օրգազմ, քան ծլիկի գրգռումը[10]։ G-կետը խթանվում է անմիջականորեն դրան հպվելիս (օրինակ՝ 2 մատներով ճնշում գործադրելիս)[12]։ Առնանդամի ներհրմամբ G-կետի խթանումը ավելի բարդ է՝ հատկապես դասական դիրքով սեռական ակտի ժամանակ, քանի որ անհրաժեշտ է ներհրումն իրականացնել որոշակի անկյան տակ[2]։

Հեշտոց և ծլիկ

խմբագրել

Կանանց օրգազմի հասնելու համար սովորաբար անհրաժեշտ է անմիջականորեն խթանել ծլիկը[13][14]։ G-կետը խթանելու ամենաարդյունավետ եղանակը մատներով ստիմուլյացիայի և հեշտոցային ներհրման զուգակցումն է[2]։ G-կետի մատնային ստիմուլյացիան կազմում է Յոնի մերսման մեթոդի մի մասը[15]։

 
G-կետի խթանումը բնական ճանապարհներով[13]

G-կետի խթանման համար առկա են նաև սեռական խաղալիքներ։ G-կետի թրթռիչը (վիբրատոր), որն ունի ֆալուսանման կառուցվածք՝ հաճախ օգտագործվող խաղալիք է։ Վերջինս հատուկ նախագծվել է G-կետի անմիջական խթանման համար[16]։ Ինչպես սովորական վիբրատորները՝ G-կետի վիբրատորները նույնպես արտադրվում են տարբեր նյութերից՝ կոպիտ պլաստմասայից, ռետինից, սիլիկոնից, կիսապինդ գելից, ինչպես նաև նրանց խառնուրդներից[16]։ G-կետին հասնելու համար անհրաժեշտ ներհրման խորության աստիճանը տարբեր կանանց մոտ տարբեր է։ Դրա առավել ուժգին գրգռում առաջացնելու համար, երբեմն անհրաժեշտ է լինում խթանել նաև այլ էրոգեն գոտիներ, ինչպիսիք են՝ ծլիկը կամ վուլվան ամբողջությամբ։ Այս էֆեկտին հասնելու համար, անհրաժեշտ է վիբրատոր օգտագործելու հետ համատեղ ձեռքով ստիմուլացնել ծլիկը, կամ օգտագործել այնպիսի վիբրատորներ, որոնք միաժամանակ խթանում են ծլիկը, վուլվայի մնացած մասերը և հեշտոցը[16]։

Ըստ 1981 թվականին կատարված հետազոտության՝ պարզ դարձավ, որ G-կետի և հեշտոցի առաջային պատի միաժամանակյա խթանումը 50%-ով մեծացնում է օրգազմի մակերսը, ինչպես նաև դիտվում է օրգազմի ուժգնության մե��ացում[17][18]։ 1983 թվականին կատարվել է մեկ այլ հետազոտություն որին մասնակցում էին 11 կին։ Ըստ տվյալ հետազոտության արդյունքների, 11 կնոջից 4-ի մոտ հեշտոցի առաջային պատի խթանումը առաջացրել է յուրահատուկ պատասխան և ենթադրվում է, որ հենց այդ հատվածում է տեղակայված G-կետը[19][20]։ 1990 թվականին կատարվել է անանուն հետազոտություն, որին մասնակցել են հարցված 2350 փորձառու կանանց 55%-ը։ Հարցված կանանց 40%-ը նշել է, որ օրգազմի ժամանակ ունեցել է հեղուկի արտադրություն (սերմնաժայթքում), նույնը դիտվել է G-կետը խթանող կանանց 82%-ի մոտ։ Ըստ այդ հետազոտության կանացի ենթադրյալ սերմնաժայթքումը կախված է մի քանի փոփոխականներից[21]։

Որոշ հետազոտություններ ենթադրում են, որ G-կետով և ծլիկով պայմանավորված օրգազմներն ունեն նույն ծագումը։ Մաստերսն ու Ջոնսոնը առաջինը բացահայտեցին այն, որ ծլիկի մասերը շրջապատում են և տարծվում են սեռական շրթերի մեջ։ Ուսումնասիրելով տարբեր սեռական գրգռիչներին ուղղված պատասխան վարքը, նրանք հասկացան, որ և՛ ծլիկային, և՛ վագինալ օրգազմներն առաջացնում են նույն ֆիզիկալ պատասխանը և հայտնաբերցին, որ հետազոտվողների մեծ մասի մոտ առաջանում է ծլիկային, իսկ փոքր մասի մոտ վագինալ օրգազմ։ Այս ամենի հիման վրա Մաստերսն ու Ջոնսոնը պնդում էին, որ 2 տեսակի օրգազմներն էլ պայմանավորված են ծլիկի ստիմուլյացիայով[22][23]՝ պատճառաբանելով, որ ծլիկը ներհրման ժամանակ նույնպես խթանվում է[24]։

Լ'Ակվիլայի համալսարանի հետազոտողները ուլտարաձայնային հետազոտության միջոցով հայտնաբերել են, որ հեշտոցային օրգազմ ունեցող կանանց հեշտոցի առաջային պատն ավելի հաստ է՝ լրացուցիչ հյուսվածքի հաշվին[10]։ Հետազոտողների կարծիքով, այս տվյալների հիման վրա կանայք կարող են անցնել ռապիդ թեստ՝ պարզելու համար G-կետի առկայությունը[25]։ Գենետիկ համճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, նույնպես կարծում է, որ հեշտոցի առաջային պատի լրացուցիչ հյուսվածքը ունի կարևոր նշանակություն G-կետի առկայության համար։ Նա նշում է, որ այդ հյուսվածքը կարող է լինել ծլիկի մաս և առանձին էրոգեն զոնա չէ[26]։

2005-ին հրատարակվեց հոդված, որը պաշտպանում էր Սպեկտորի կարծիքը։ Ըստ այդ հոդվածի ծլիկի հյուսվածքը թափանցում է հեշտոցի առաջային պատի հաստության մեջ։ Այս հետազոտության գլխավոր հետազոտող, ավստրալացի ուրոլոգ Հելեն Օ'Կոնելը գտնում էր, որ հենց ծլիկի և հեշտոցի առաջային պատի միջև առկա փոխհարաբերությունն է ենթադրյալ G-կետի և հեշտոցային օրգազմի պատճառը, քանի որ ներհրումների ընթացքում գրգռվում են ծլիկի ներքին (հեշտոցի պատերին հարող) մասերը։ Օգտագործելով ՄՌՇ հետազոտություն Օ'Կոնելը նկատեց ուղիղ կապ ծլիկի ոտիկների, կոճղեզների, ծլիկի մարմնի, միզուկի հեռադիր մասի և հեշտոցի միջև։ Օ'Կոնելը ասել է. «Փաստացի հենց ծլիկն է կազմում հեշտոցի պատերը։ Եթե հեռացնենք հեշտոցի կողմնային պատերի մաշկը, ապա կնկատնեք ծլիկի խորշիկավոր մարմինները (էրեկտիլ հյուսվածք)»[7]։ Ուսումնասիրելով կնոջ սեռական համակարգի դիակային նյութեր՝ նրանք եզրակացրին, որ որոշ կանանց ծլիկային հյուսվածքն ավելի զանգվածեղ է և ունի ավելի շատ նյարդային վերջավորություններ։ Այս արդյունքներն ավելի տեսանլի էին երիտասարդ և ծեր դիակային նյութերը համեմատելիս[11][23]։

Ֆրանսիացի հեազոտողներ Օդիլ Բյուսոնը և Պիեր Ֆոլդեսը նույնպես ստացան Օ'Կոնելի արդյունքներին նման արդյունքներ։ Նրանք 3D ՈՒՁ հետազոտության միջոցով պարզել են, որ ծլիկի խորշիկավոր մարմինները թափանցում և շրջապատում են հեշտոցը։ Այս հետազոտության հիման վրա նրանք պնդում էին, որ կանայք կարող են հասնել հեշտոցային օրգազմի՝ ներհրմամբ G-կետի գրգռման միջոցով, որովհետև ծլիկի ամենանյարդավորված հատվածը թափանցում է հեշտոցի առաջային պատի մեջ։ Նրանք պնդում էին նաև, որ ծլիկի և հեշտոցի միջև անքակտելի կապի առկայության պատճառով գրեթե անհնար է ստիմուլացնել հեշտոցը առանց գրգռելու ծլիկը[9][27][28][29]։ Օդիլ Բյուսոնը և Պիեր Ֆոլդեսը կարծում էին, որ հեշտոցի առաջային ստորին պատի յուրահատուկ զգայունությունը կարող է պայմանավորված լինել հեշտոցային ներհրման ժամանակ ծլիկի ոտիկների ճնշմամբ և շարժումներով[9][28]։

Կնոջ շագանակագագեղձ

խմբագրել

2001 թվականին անատոմիական անվանակարգերի ֆեդերատիվ կոմիտեն որպես Սքենի գեղձին համարժեք ընդունել է «կնոջ շագանակագեղձ» տերմինը։ Կա կարծիք, որ վերջինս տեղակայված է G-կետի շրջանում՝ միզուկի պատերի երկայնքով։ Տղամարդկանց շագանակագեղձը Սքենի գեղձի հոմոլոգն է և ոչ պաշտոնական տվյալներով համարվում է տղամարդու G-կետ[1][30]։

Ըստ G-կետի զգայունությունը և կնոջ սերմնաժայթքումը իրար կապող գիտական հիպոթեզների՝ ոչ միզային էյակուլյատը (սերմնահեղուկը) արտադրում է Սքենի գեղձը։ Ընդ որում Սքենի գեղձը և տղամարդու շագանակագեղձը նույնական են շագանակագեղձ-սֆեցֆիկ անտիգենի և շագանակագեղձ-սպեցիֆիկ թթվային ֆոսֆատազի տեսանկյունից[4][31], որն էլ հիմք է հանդիսանում Սքենի գեղձն անվանել կնոջ շագանակագեղձ[31]։ Ավելին, ցԳՄՖ-սպեցիֆիկ ֆոսֆոդիէսթերազ ֆերմենտը (PDE5A), որը կապված է էրեկտիլ դիսֆունկցիայի հետ, նունյպես ասոցացվում է G-կետի հետ[32]։ Այս ամենի հիման վրա ձևավորվեց կարծիք, ըստ որի G-կետը հեշտոցի առաջային պատին տեղակայված գեղձերի և խողովակների համակրգ է[12]։ Նմանատիպ մոտեցմամբ G-կետը կապված է միզուկը շրջապատող խորշիկավոր հյուսվածքի հետ[33][34]։

Կլինիկական նշանակություն

խմբագրել

G-կետի զգայունականության ուժեղացումը (ամպլիֆիկացիան) միջամտություն է, որի նպատակն է ժամանակավորապես բարձրացնել սեռական ակտիվ կյանք ունեցող կանանց հաճույքի աստիճանը՝ կենտրոնանալով G-կետի չափերի և զգայունականության մեծացման վրա։ Միջամտության ժամանակ գտնում են G-կետը, ապա սինթետիկ կոլագենը ներարկում են ենթադրյալ G-կետի շրջանի լորձաթաղանթի տակ[12][35]։

Ըստ ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի քոլեջի 2007 թվականին հրապարակված հետազոտության՝ վերը նշված միջամտությունը կատարելու համար չկան հիմնավոր պաճառներ, ինչպես նաև ապացույցներ դրա արդյունավետության և ապահովության մասին[36][37]։ Կողմնակի էֆեկտներն են՝ սեռական ֆունկցիայի խանգարումը, վարակը, զգայունության խանգարումը, կպումների և սպիների առաջացումը[12]։ Միջամտությունը հաստաված չէ նաև ամերիկյան և բժշկական կազմակերպության կողմից։

Հասարակություն և մշակույթ

խմբագրել

Ընդհանուր սկեպտիցիզմ

խմբագրել

G-կետի գոյության մասին կարծիքները հակասական են։ Որոշ գինեկոլոգներ, սեքսոլոգներ և այլ հետազոտողներ կարծում են, որ այն իրականում գոյություն ունի, ոմանք՝ ոչ[3][4][5][6]։ 2009 թվականին Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտական թիմը հրապարակում է մի հետազոտական աշխատանք, որին մասնակցել էին 1800 երկվորյակներ։ Ըստ հետազոտության տվյալների՝ G-կետի մասին հարցաշարերին ոչ բոլոր երկվորյակներն էին տվել նմանատիպ պատասխան։ Թիմ Սպեկտրի հետազոտական թիմը 15 տարի շարունակ ուսումնասիրել է միաձվանի և տարաձվանի երկվորյակների։ Ըստ նրանց՝ եթե միաձվանի երկվորյակներից մեկն ունի G-կետ, ապա ամենայան հավանականությամբ մյուս երկվորյակը նունպես կունենա այն, բայց հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այս դրույթը ճշմարիտ չէ[4][9]։ Հոդվածի համահեղինակ Անդրեա Բուրին ասում է. «Բավականին անպատասխանատու է պնդել մի բանի մասին, որի գոյությունը երբեք չի ապացուցվել և դրանով ազդել կանանց ու տղամարդկանց վրա»[38]։ Նա նշում է, որ հետազոտության նպատակն է սատարել թերարժեքության բարդույթ ունեցող այն կանանց, ովքեր կարծում են, որ չունեն G-կետ[39]։ Հետազոտող Բևերլի Ուիփլը համաձայն չէ հետազոտության արդյունքների հետ՝ նշելով, որ երկվորյակներն ունեն տարբեր սեռական նախընտրություններ և հետազոտությունը պատշաճ կերպով չի հաշվառել լեսբուհիներին կամ բիսեքսուալ կանանց[40]։

Բրիտանացի գիտնական Պետրա Բոյնթոնը ասում է. «Մենք բոլորս տարբեր ենք։ Որոշ կանայք իրենց հեշտոցում ունեն բարձր զգայունությամբ տեղամասեր, իսկ ոմանք՝ ոչ, բայց այդ տեղամասերը ոչ միշտ են համապատասխանում G-կետի ենթադրյալ տեղամասին։ Կանայք իրենց ամբողջ ժամանակն ու ուշադրությունը սևեռում են մեկ հատվածի վրա՝ մոռանալով մնացածի մասին»[41]։

Նյարդային վերջավորություններ

խմբագրել

Չնայած նրան, որ հաճախ խոսվում է հեշտոցի ստորին երրորդ մասում նյարդային վերջավորությունների մեծ քանակի առկայության մասին[1][4][8][42], որոշ գիտական հետազոտություններ պնդում են, որ դրանք հեշտոցում տեղաբաշխված են հավասարաչափ[4][5]։

Մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ կապի առկայությունը G-կետի և Սքենի գեղձի միջև այդքան էլ հստակ չէ[5][43]։ Զգայունությունը պայմանավորված չէ միայն նեյրոնների քանակով։ Կարևոր նշանակություն ունեն նաև նյարդային տերմինալների ճյուղավորումները և տեղամասի կոլատերալ նյարդավորումը[44]։ G-կետի տեսության հակառակորդները պնդում են, որ այն գոյություն ունենալ չի կարող, քանի որ հեշտոցում շոշափելիքի ընկալիչների քանակը շատ փոքր է, իսկ տեսության կողմնակիցները նշում են, որ հեշտոցային օրգազմը պայմանավորված է ճնշազգայուն ընկալիչներ դրդումով[3]։

Բանավեճեր

խմբագրել
 
Ծլիկի ներքին կառուցվածքը

G-կետի և ծլիկի միջև անատոմիական կապն առաջին անգամ վիճարկել է Վինչենցո Պուպոն։ Նա նույնպես այն կարծիքին է, որ կնոջ օրգազմը գլխավորապես պայմանավորված է ծլիկով, բայց չի ընդունում Հելեն Օ'Քոնելի և այլ հետազոտողների՝ ծլիկի մասին կիրառվող տերմինաբանությունը։ Նա ասում է. «Սաղմնաբանության և անատոմիայի տեսանկյունից «ծլիկային կոճղեզներ» տերմինը սխալ է, իրականում կոճղեզները չեն զարգանում ֆալուսից, հետևաբար չեն կարող պատկանել ծլիկին։ «Ծլիկային կոճղեզներ» տերմինի փոխարեն անտոմիայում կիառվում է «վեստիբուլյար կոճղեզներ» տերմինը»։ Նրա կածիքով գինեկոլոգներն ու սեքսոլոգները պետք է հասարկությանն իրազեկելու համար օգտագործեն փաստեր, ոչ թե հիպոթեզեր, իսկ ծլիկային/հեշտոցային/միզուկային օրգազմ, G/A/C/U-կետերի օրգազմ, կնոջ սերմաժայթքում տերմինները պետք է հանվեն կիրառությունից։ Շարունակելով՝ նա պնդում է, որ հեշտոցի առաջային պատը միզուկի հետին պատից բաժանված է միզուկհեշտոցային խտրոցով (հաստությունը 10-12 մմ է), իսկ «ներքին ծլիկ» գոյություն չունի։ Նա նաև հերքում է Էռնեստ Գրաֆենբերգի կողմից սահմանված օրգազմի սահմանումը՝ նշելով, որ չկան հեշտոցային օրգազմի գոյության անատոմիական ապացույցներ և այն առաջարկվել է Ֆրոյդի կողմից 1905 թվականին՝ առանց որևէ գիտական հիմքի[45]։

Պուպոյի տեսակետին հակադրվում է հետազոտողների այն ընդհանուր կարծիքը, որ հեշտոցային օրգազմներն առաջանում են ծլիկի խթանման հետևանքով[6][8][29][46]։ Ըստ Ամիչայ Կիլչևսկիի համոզման՝ G-կետը պարզապես ծլիկի շարունակությունն է հեշտոցի մեջ՝ առնանդամի հիմքի անալոգիայով։

2011 թվականին Ռութգերսի համալսարանի հետազոտողներն առաջին անգամ ուղեղի սենսոր հատվածի վրա քարտեզագրել են կանանց սեռական օրգանները, այդ թվում՝ G-կետը։ Հետազոտության ընթացքում կատարված ֆունկցիոնալ ՄՌՇ հետազոտությունը ցույց է տվել, որ ծլիկի, հեշտոցի առաջային պատի (G-կետի գտնվելու հավանական հատվածը) և արգանդի վզիկի ստիմուլյացիան բերում է ուղեղի որոշակի հատվածների ակտիվության բարձրացման[27][47][48]։

2012 թվականին հետազոտողներ Կիլչևսկին, Վարդին, Լոուենշտեյնը և Գրյունվալդին հրապարակել են մի հոդված, որում ասվում էր. «Սոցիալական հարթակներում կատարվող հրապարակումները մարդկանց ստիպում են հավատալ, որ G-կետն առանձին անատոմիական միավոր է, և դրա խթանումը կարող է առաջացնել հաճույքի հզոր զգացում։ Սակայն այս ամենը հեռու է իրականությունից»։ Հետազոտողները, քննարկելով G-կետի մասին կատարված հետազոտությունները և հարցումները, եզրակացրել են.

«Ըստ կատարված հարցումների տվյալների՝ կանանց մեծ մասը հավատում է G-կետի գոյությանը, սակայն հավտացողներից ոչ բոլորին է հաջողվում գտնել այն։ Հեշտոցի նյարդավորման մասին որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հեշտոցում կան նյարդերի տարածվածության որոշակի տարբերություններ, սակայն այս հետազոտությունների արդյունքները դեռևս վերարտադրելի չեն։ Ավելին, ռադիոլոգիական հետազոտությունները բացի ծլիկից չեն հայտնաբերել այլ կառույց, որի գրգռումը կբերի հեշտոցային օրգազմի։ Օբյեկտիվ չափումները չեն կարողանում ներկայացնել համոզիչ ապացույցներ G-կետի առկայության մասին։ Այնուամենայնիվ, ներկայումս կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են գտնել G-կետը»[6]։

Nature Reviews Urology 2014 թվականի ակնարկը հաղորդում է. «Դեռևս չի հայտնաբերվել որևէ կառույց, որը համապատասխանում է ենթադրյալ G կետին»[49]։

Պատմություն

խմբագրել

Բժիշկների կարծիքով սեռական հեղուկների արտազատումն առողջարար է։ Այս մեթոդը հին ժամանակներում օգտագործվել է բուժելու համար այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ հսիտերիան, հիպոքրոմ անեմիան և այլն։ Հեղուկների արտազատումը խթանելու համար ստիմուլացրել են հեշտոցի պատերը, հեշտոցում տեղադրել են առանանդամանման առարկաներ և այլն[50]։

17-րդ դարում հոլանդացի բժիշկ Ռեգնիեր դե Գրաֆն առաջին անգամ նկարագրել է կանացի սերմնաժայթքումը և այն վերագրել է հեշտոցում գտնվող էրոգեն զոնային, որը, ըստ նրա, շագանակագեղձի հոմոլոգն է։ Սրա մասին հետագայում խոսել է նաև գերմանացի գինեկոլոգ Էռնեստ Գրաֆենբերգը[51]։

G-կետ տերմինն առաջին անգամ շրջանռության մեջ են մցրել Ադիեգոն, Էլիս Կան Լադասը և Բևերլի Ուիփլը՝ ի պատիվ Էռնեստ Գրաֆենբերգի[19]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 See page 135 Արխիվացված 2020-12-10 Wayback Machine for prostate information, and page 76 Արխիվացված 2020-12-10 Wayback Machine for G-spot and vaginal nerve ending information. Rosenthal, Martha (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. ISBN 978-0618755714. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Morris, Desmond (2004). The Naked Woman: A Study of the Female Body. New York: Thomas Dunne Books. էջեր 211–212. ISBN 978-0-312-33852-7.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Balon, Richard; Segraves, Robert Taylor (2009). Clinical Manual of Sexual Disorders. American Psychiatric Publishing. էջ 258. ISBN 978-1585629053. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Greenberg, Jerrold S.; Bruess, Clint E.; Oswalt, Sara B. (2014). Exploring the Dimensions of Human Sexuality. Jones & Bartlett Publishers. էջեր 102–104. ISBN 978-1449648510. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Hines T (2001 թ․ օգոստոս). «The G-Spot: A modern gynecologic myth». Am J Obstet Gynecol. 185 (2): 359–62. doi:10.1067/mob.2001.115995. PMID 11518892. S2CID 32381437.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kilchevsky, A; Vardi, Y; Lowenstein, L; Gruenwald, I (2012 թ․ հունվար). «Is the Female G-Spot Truly a Distinct Anatomic Entity?». The Journal of Sexual Medicine. 9 (3): 719–26. doi:10.1111/j.1743-6109.2011.02623.x. PMID 22240236.
  7. 7,0 7,1 O'Connell, H. E.; Sanjeevan, K. V.; Hutson, J. M. (2005 թ․ հոկտեմբեր). «Anatomy of the clitoris». The Journal of Urology. 174 (4 Pt 1): 1189–95. doi:10.1097/01.ju.0000173639.38898.cd. PMID 16145367. S2CID 26109805.
  8. 8,0 8,1 8,2 Sex and Society, Volume 2. Marshall Cavendish Corporation. 2009. էջ 590. ISBN 9780761479079. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 See page 98 Արխիվացված 2020-12-10 Wayback Machine for the 2009 King's College London's findings on the G-spot and page 145 Արխիվացված 2016-05-09 Wayback Machine for ultrasound/physiological material with regard to the G-spot. Ashton Acton (2012). Issues in Sexuality and Sexual Behavior Research: 2011 Edition. ScholarlyEditions. ISBN 978-1464966873. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 Buss, David M.; Meston, Cindy M. (2009). Why Women Have Sex: Understanding Sexual Motivations from Adventure to Revenge (and Everything in Between). Macmillan Publishers. էջեր 35–36. ISBN 978-1429955225. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  11. 11,0 11,1 Sloane, Ethel (2002). Biology of Women. Cengage Learning. էջ 34. ISBN 9780766811423. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Crooks, Robert; Baur, Karla (2010). Our Sexuality. Cengage Learning. էջեր 169–170. ISBN 978-0495812944. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  13. 13,0 13,1 Rosenthal, Martha (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. էջեր 134–135. ISBN 978-0618755714. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  14. Kammerer-Doak, Dorothy; Rogers, Rebecca G. (2008 թ․ հունիս). «Female Sexual Function and Dysfunction». Obstetrics and Gynecology Clinics of North America. 35 (2): 169–183. doi:10.1016/j.ogc.2008.03.006. PMID 18486835. «Most women report the inability to achieve orgasm with vaginal intercourse and require direct clitoral stimulation ... About 20% have coital climaxes...»
  15. Inari H. Hanel: Der G-Punkt in der Yoni-Massage Արխիվացված 2021-04-14 Wayback Machine
  16. 16,0 16,1 16,2 The Big Book of Sex Toys. Quiver. 2009. էջեր 100–101. ISBN 9781592333554. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  17. Addiego, F.; Belzer, E. G.; Comolli, J.; Moger, W.; Perry, J. D. (1981). «Female ejaculation: a case study». The Journal of Sex Research. Journal of Sex Research. 17 (1): 13–21. doi:10.1080/00224498109551094.
  18. David H. Newman (2009). Hippocrates' Shadow. Simon & Schuster. էջ 130. ISBN 978-1416551546. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  19. 19,0 19,1 Taking Sides: Clashing Views On Controversial Issues In Human Sexuality. McGraw-Hill Education. 2005. էջեր 79–82. ISBN 978-1429955225. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  20. Goldberg, DC; Whipple, B; Fishkin, RE; Waxman H; Fink PJ; Wiesberg M. (1983). «The Grafenberg Spot and female ejaculation: a review of initial hypotheses». J Sex Marital Ther. 9 (1): 27–37. doi:10.1080/00926238308405831. PMID 6686614.
  21. Darling, CA; Davidson, JK; Conway-Welch, C. (1990). «Female ejaculation: perceived origins, the Grafenberg spot/area, and sexual responsiveness». Arch Sex Behav. 19 (1): 29–47. doi:10.1007/BF01541824. PMID 2327894. S2CID 25428390.
  22. Federation of Feminist Women's Health Centers (1991). A New View of a Woman's Body. Feminist Health Press. էջ 46. ISBN 978-0-9629945-0-0.
  23. 23,0 23,1 Archer, John; Lloyd, Barbara (2002). Sex and Gender. Cambridge University Press. էջեր 85–88. ISBN 9780521635332. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  24. The Case Of The Female Orgasm: Bias In The Science Of Evolution. Harvard University Press. 2005. էջ 53. ISBN 9780674017061. OCLC 432675780. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  25. New Scientist. Vol. 197. New Science Publications (original from University of California). 2008. էջ 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  26. New Scientist. New Science Publications (original from University of Virginia). 2008. էջ 66. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  27. 27,0 27,1 Pappas, Stephanie (2012 թ․ ապրիլի 9). «Does the Vaginal Orgasm Exist? Experts Debate». LiveScience. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  28. 28,0 28,1 Buisson, Odile (2009). «The clitoral complex: a dynamic sonographic study». The Journal of Sexual Medicine. 6 (5): 1223–31. doi:10.1111/j.1743-6109.2009.01231.x. PMID 19453931. S2CID 5096396.
  29. 29,0 29,1 Carroll, Janell L. (2013). Discovery Series: Human Sexuality (1st ed.). Cengage Learning. էջ 103. ISBN 978-1111841898. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  30. The Orgasm Answer Guide. Johns Hopkins University Press. 2009. էջեր 108–109. ISBN 978-0-8018-9396-4. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  31. 31,0 31,1 Human Sexuality: An Encyclopedia. Routledge. 2014. էջ 231. ISBN 978-1135825096. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  32. Nicola Jones (2002 թ․ հուլիսի 3). «Bigger is better when it comes to the G-Spot». New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  33. Janice M. Irvine (2014). Disorders of Desire: Sexuality and Gender in Modern American Sexology. Temple University Press. էջ 271. ISBN 978-1592131518. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  34. Rebecca Chalker (2011). The Clitoral Truth: The Secret World at Your Fingertips. Seven Stories Press. էջ 95. ISBN 978-1609800109. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  35. Michael L. Krychman (2009). 100 Questions & Answers About Women's Sexual Wellness and Vitality: A Practical Guide for the Woman Seeking Sexual Fulfillment. Jones & Bartlett Learning. էջ 98. ISBN 978-1449630775. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  36. Committee On Gynecologic Practice, American College of Obstetricians Gynecologists (2007 թ․ սեպտեմբեր). «ACOG Committee Opinion No. 378: Vaginal "rejuvenation" and cosmetic vaginal procedures». Obstet Gynecol. 110 (3): 737–8. doi:10.1097/01.AOG.0000263927.82639.9b. PMID 17766626.
  37. Childs, Dan (2008 թ․ փետրվարի 20). «G-Shot Parties: A Shot at Better Sex?». ABC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  38. «BBC News - The G-spot 'doesn't appear to exist', say researchers». 2010 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
  39. «The real G-spot myth | Yvonne Roberts | Comment is free | guardian.co.uk». The Guardian. London. 2010 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  40. Lois Rogers (2010 թ․ հունվարի 3). «What an anti-climax: G-Spot is a myth - Times Online». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  41. «BBC NEWS | Health | Female G spot 'can be detected'». html. 2008 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  42. Weiten, Wayne; Dunn, Dana S.; Hammer, Elizabeth Yost (2011). Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st Century. Cengage Learning. էջ 386. ISBN 9781111186630. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  43. Santos, F; Taboga, S. (2003). «Female prostate: a review about biological repercussions of this gland in humans and rodents». Animal Reproduction. 3 (1): 3–18.
  44. Babmindra, VP; Novozhilova, AP; Bragina, TA; և այլք: (1999). «The structural bases of the regulation of neuron sensitivity». Neurosci. Behav. Physiol. 29 (6): 615–20. doi:10.1007/BF02462474. PMID 10651316. S2CID 9132976. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  45. Vincenzo Puppo (2011 թ․ սեպտեմբեր). «Anatomy of the Clitoris: Revision and Clarifications about the Anatomical Terms for the Clitoris Proposed (without Scientific Bases) by Helen O'Connell, Emmanuele Jannini, and Odile Buisson». ISRN Obstetrics and Gynecology. 2011 (ID 261464): 5. doi:10.5402/2011/261464. PMC 3175415. PMID 21941661.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  46. Alexander, Brian (2012 թ․ հունվարի 18). «Does the G-spot really exist? Scientist can't find it». MSNBC.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  47. Woodall, Camay (2014). Exploring the Essentials of Healthy Personality: What is Normal?. Vol. 2. ABC-CLIO. էջեր 168–169. ISBN 978-1440831959. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  48. Komisaruk, B. R.; Wise, N.; Frangos, E.; Liu, W.-C.; Allen, K.; Brody, S. (2011). «Women's Clitoris, Vagina, and Cervix Mapped on the Sensory Cortex: fMRI Evidence». The Journal of Sexual Medicine. 8 (10): 2822–30. doi:10.1111/j.1743-6109.2011.02388.x. PMC 3186818. PMID 21797981.
  49. Buisson, O; Rubio-Casillas, A (2014). «Beyond the G-spot: clitourethrovaginal complex anatomy in female orgasm». Nature Reviews Urology. 11 (9): 531–538. doi:10.1038/nrurol.2014.193. PMID 25112854. S2CID 13701675. {{cite journal}}: |first1= missing |last1= (օգնություն)
  50. Blackledge, Catherine (2003). The Story of V: A Natural History of Female Sexuality. Rutgers University Press. էջ 203. ISBN 978-0-8135-3455-8. «history of v.»
  51. Roeckelein, Jon E. (2006). Elsevier's Dictionary of Psychological Theories. Elsevier. էջ 256. ISBN 9780444517500. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. «The G-spot is not felt normally during a gynecological exam, because the area must be sexually stimulated in order for it to swell and be palpable; physicians, of course, do not sexually arouse their patients and, therefore, do not typically find the woman's G-spot