First Love (երգ, Ջենիֆեր Լոպես)
«First Love», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի մայիսի 1-ին, որպես նրա «A.K.A.» (2014) կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Իլյա Սալմանզադեի կողմից։
«First Love» | ||||
---|---|---|---|---|
Ջենիֆեր Լոպեսի սինգլը | ||||
«A.K.A.» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 1, 2014 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Փետրվար, 2014 Conway Studios (Լոս Անջելես) Wolf Cousins Studios (Ստոկհոլմ) | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 3:35 | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Իլյա Սալմանզադե, Փիթեր Կարլսոն | |||
Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Նախապատմություն և թողարկում
խմբագրելՋենիֆեր Լոպեսը, «A.K.A.» ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակահատվածում մի փոքր դադար վերցնելուց հետո, իր գործընկերներ Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Քորի Ռունիի հետ զրույց է ունեցել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչքան դժվար կարող են լինել հարաբերությունները, և թե ինչպես «երբ դու գտնում ես այն մարդուն, ում դու կցանկանայիր գտած լինել մի քանի տարի առաջ»։ Մի քանի օր հետո Մաքս Մարտինը և Սավան Կոտեչան Ջենիֆերին հայտնում են, որ այդ զրույցի հիման վրա ցանկանում են երգ գրել։ Ջենիֆեր Լոպեսը հարցազրույցներից մեկում հայտնում է․ «Ես «Կուռք» (Idol) նախագածի Hollywood Week նկարահանմանն էի, և նրանք ուզում էին գալ և նվագել դա ինձ համար։ Նրանք այնքան ոգևորված էին։ Նրանք երգը նվագելու եկան ճաշի ժամանակ՝ «Կուռք» նախագծի ետնաբեմի իմ փոքրիկ հանդերձարանում, և ես պարզապես սիրեցի այն։ Երգը պարզ ճանապարհով գրավել է այս մեծ զգացումը։ Ես զգում եմ կարծես թե բոլոր լավագույն երգերը դրա նման են։ Դա բավականին հետաքրքիր էր։ Մենք այն ձայնագրեցինք հաջորդ մի քանի օրերի ընթացքում։»[1] Մեկ այլ հարցազրույցում նա խոսելով երգի համահեղինակ Մաքս Մարտինի մասին, նշում է որ նա միշտ ցանկացել է աշխատել Մաքս հետ, քանի որ նա պատրաստում է հիանալի փոփ հիթեր[2]։
2014 թվականի ապրիլի 25-ին Ջենիֆերը հայտարարում է, որ «First Love» երգը թողարկվելու է որպես իր նոր ալբոմի երկրորդ սինգլ։ Ապրիլի 27-ին ցուցադրվում է երգի շապիկի պատկերը[3], իսկ ապրիլի 30-ին երգը հասանելի է լինում համացանցում լսելու համար[4]։ Մեկ օր հետո՝ մայիսի 1-ին, այն պաշտոնապես թողարկվում է որպես «A.K.A.» ալբոմի երկրորդ սինգլ։
Երգի կառուցվածք
խմբագրել«First Love»-ը 3 րոպե 35 վայրկյան տևողությամբ[5] բարձր տեմպով փոփ երգ է[6]։ Երգը սիրած մարդուն գտնելու մասին է, ում դու կցանկանայիր գտած լինել նախկինում։ Կրկներգում երգչուհին երգում է․ «Ես կուզեի որ դու լինեիր իմ առաջին սերը / Քանի որ եթե դու լինեիր առաջինը / Ապա չէր լինի երկրորդ, երրորդ կամ չորրորդ սեր»[7]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը, նկարահանվել է 2014 թվականի մայիս ամսվա սկզբին Լոս Անջելեսից դուրս գտնվող Կալիֆորնիայի անապատում։ Ջենիֆեր Լոպեսը նշել է որ այն իր կարիերայի ընթացքում նկարահանված ամենադժվար տեսահոլովակն է եղել։ «Փոթորկոտ քամի էր։ Բառիս բուն իմաստով մենք զգում էինք թե կարծես տորնադոյի մեջտեղում ենք», նա նշում է հարցազրույցներից մեկում[8]։
Մայիսի 27-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքրիկ հատված[9], իսկ նույն օրը այն ամբողջական տարբերակով ներկայացվում է Entertainment Tonight ծրագրի եթերում, որից հետո նաև տեղադրվում է երգչուհու VEVO էջում։ Տեսահոլովակի սև-սպիտակ գունավորման ընտրության մասին Ջենիֆերը People ամսագրին պարզաբանում է, որ շատ են քննարկել թե արդյոք այն պետք է նկարել գույներով թե անգույն, սակայն տեսահոլովակի ռեժիսոր Էնթոնի Մանդլերի որոշմամբ այն նկարահանվել է անգույն[10]։ Տեսահոլովակում նաև նկարահանվել է բրիտանացի հայտնի մոդել Դևիդ Գանդին[11]։
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2014) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Brazil (ABPD)[12] | 42 |
Finland (Suomen virallinen radiosoittolista)[13] | 65 |
SNEP[14] | 193 |
IRMA[15] | 79 |
Italy (FIMI)[16] | 41 |
Japan Hot 100[17] | 80 |
Russia (Tophit Weekly General Airplay)[18] | 201 |
Scottish Singles Top 40[19] | 68 |
IFPI[20] | 50 |
South Korea (Gaon Download Chart)[21] | 15 |
South Korea (Gaon Digital Chart)[22] | 20 |
PROMUSICAE[23] | 15 |
UK Singles Chart[24] | 63 |
Billboard Hot 100[25] | 87 |
Hot Dance Club Songs (Billboard)[26] | 1 |
Pop Songs (Billboard)[27] | 21 |
Rhythmic (Billboard)[28] | 40 |
Տարեվերջյան հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2014) | Հորիզոնական |
---|---|
US Billboard Dance Club Songs[29] | 7 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Կանադա[30] | Մայիսի 1, 2014 | Թվային ներբեռնում | Universal Music Group |
ԱՄՆ[31] | Capitol Records | ||
Ֆրանսիա[5] | Մայիսի 3, 2014 | Universal Music Group | |
Գերմանիա[32] | |||
Իտալիա[33] | |||
Իսպանիա[34] | |||
ԱՄՆ[35] | Մայիսի 20, 2014 | Mainstream radio | Capitol Records |
Միացյալ Թագավորություն[36] | Հունիսի 8, 2014 | Թվային ներբեռնում | Capitol Records UK |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Interview: With 'A.K.A.,' Jennifer Lopez Is More Herself Than Ever». Radio.com. 2014 թ․ մայիսի 7.
- ↑ Ramirez, Erika (2014 թ․ ապրիլի 25). «Jennifer Lopez Previews New Album in Malibu: First Listen». Billboard. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Single Cover: Jennifer Lopez – 'First Love'». Rap-Up. 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Davidson, Amy (2014 թ․ ապրիլի 30). «Jennifer Lopez's new single 'First Love' emerges online — listen». Digital Spy. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 5,0 5,1 «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (French). Amazon.fr. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Wass, Mike (2014 թ․ ապրիլի 28). «Jennifer Lopez Unveils Flawless "First Love" Cover Art, Confirms The Pop Anthem As Next Single». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2014-05-01-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Davidson, Amy (2014 թ․ ապրիլի 30). «Jennifer Lopez's new single 'First Love' emerges online — listen». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Lee, Christina (2014 թ․ մայիսի 21). «Jennifer Lopez Teases Steamy "First Love" Video». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wass, Mike (2014 թ․ մայիսի 27). «Jennifer Lopez Teases Her Super Sexy "First Love" Video On Instagram». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Gomez, Patrick (2014 թ․ մայիսի 30). «See Jennifer Lopez in Her Steamy New 'First Love' Video». People Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Wass, Mike (2014 թ․ մայիսի 29). «Jennifer Lopez Heats Up The Desert In Sultry "First Love" Video: Watch». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brazil» (PDF). ABPD. 2001 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «IFPI - Jennifer Lopez: First Love». Suomen virallinen lista. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Lescharts.com — Jennifer Lopez — First Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է June 27, 2014.
- ↑ "Chart Track: Week 24, 2014". Irish Singles Chart.
- ↑ «FIMI - Classifica settimanale WK 21 (dal 2014-05-19 al 2014-05-25)». FIMI. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Jennifer Lopez Album & Song Chart History Japan Hot 100 for Jennifer Lopez.
- ↑ «Weekly General Airplay TopHit100 23.06-29.06, 2014». TopHit.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է November 20, 2016.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201430.
- ↑ «Gaon Download Chart». Gaon Chart. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Gaon Digital Chart». Gaon Chart. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Spanishcharts.com — Jennifer Lopez — First Love Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է July 7, 2014.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է June 15, 2014.
- ↑ Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Hot 100 for Jennifer Lopez. Ստուգվել է April 25, 2014.
- ↑ Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Jennifer Lopez. Ստուգվել է July 15, 2014.
- ↑ Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Pop Songs for Jennifer Lopez. Ստուգվել է July 1, 2014.
- ↑ Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Jennifer Lopez. Ստուգվել է June 20, 2014.
- ↑ «Dance Club Songs: Year End 2015». Billboard. billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ http://ca.7digital.com/artist/jennifer-lopez/release/first-love(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (German). Amazon.de. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (Italian). Amazon.it. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (Spanish). Amazon.es. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads». Amazon.co.uk. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի տեսահոլովակը ՅուԹուբում
- Երգի բառերը Արխիվացված 2018-10-02 Wayback Machine MetroLyrics-ում