ArmSIG
ArmSIG, ինտերնետ կառավարման հայկական դպրոց[1], կազմակերպվում է Հայաստանի և միջազգային մասնագետների կողմից: Դպրոցը նպատակ ունի կրթել և պատրաստել մասնագետներ և երիտասարդներ ինտերնետ կառավարման ոլորտում՝ ընդգրկելով թեմաներ, որոնք առնչվում են ինտերնետի կառավարմանը, կիբերանվտանգությանը, տվյալների պաշտպանությանն ու ինտերնետի ազատությանը: ArmSIG-ը սովորաբար կազմակերպում է դասընթացներ և սեմինարներ, որոնք ընթանում են որպես ինտերակտիվ հանդիպումներ՝ ներառելով գործնական վարժություններ, քննարկումներ և դեպքերի ուսումնասիրություններ։
ArmSIG | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 2017 |
Երկիր | Հայաստան |
Կայք | armsig.am |
Պատմություն
խմբագրելԻնտերնետ կառավարման դպրոցները (SIG) գործում են 2007 թվականից։ Հայաստանում Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը ձևավորվել է 2017 թվականին՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախաձեռնությամբ[2]։
ArmSIG-ը սկզբում նախատեսված է եղել ուսանողների, ուսուցիչների և լրագրողների համար։ Իսկ երրորդ դպրոցից դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել բոլոր նրանք, ովքեր ցանկություն են ունեցել ուսումնասիրելու ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղություններ։
Միջոցառումներ
խմբագրելArmSIG 2017
խմբագրելArmSIG 2017-ը եղել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված առաջին դասընթացը։ Դասընթացը տեղի են ունեցել 2017թվականի հուլիսի 17-ից 21-ը՝ Երևանում[3]: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են համապատասխան վկայականներ:
Բանախոսներ
խմբագրել- Գրիգորի Սաղյան՝ Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ
- Էդվարդ Պողոսյան՝ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Իգոր Մկրտումյան՝ Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահ
- Լևոն Հովհաննիսյան՝ Մայքրոսոֆթ ընկերության տեխնիկական փորձագետ
- Լիաննա Գալստյան՝ Հայաստանի Ինտերնետ Հանրության վարչության անդամ
- Հայկազ Բաղյան՝ Մեդիակրթության կենտրոն ՀԿ հիմնադիր տնօրեն
- Հոլլի Ռեյշ՝ ICANN-ի Ինտերնետ օգտագործողների շահերը պաշտպանող խորհրդատվական կոմիտեի գործադիր թիմի անդամ
- Միխայիլ Յակուշև՝ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ICANN-ի փոխնախագահ
- Նարինե Խաչատրյան՝ Ապահով Համացանց Հայաստան ծրագրի համակարգող
- Սաթիշ Բաբու՝ InApp տեղեկատվական տեխնոլոգիաների համահիմնադիր և նախագահ
- Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ
- Սարգիս Կնյազյան՝ «Կնյազյան ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի տնօրեն
- Սիրանուշ Վարդանյան՝ ICANN-ի Fellowship ծրագրի ղեկավար
- Սիփան Ասատրյան՝ Տեղեկատվության և հաղորդակցության համակարգող
- Սուսաննա Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ
- Վահագն Հարությունյան՝ Ոստիկան
- Վահան Սիսակյան՝ Էլեկտրոնային սարքերի ինժեներ, ՀԱՀ
- Տիգրան Զարգարյան՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն
- Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ
- Ֆրեդերիկ Դոնկ՝ Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն
- Ալբերտ Տոնեյան՝ Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ
- Արթուր Թունյան՝ «ԷԿԵՆԳ» ընկերության գործադիր տնօրեն
ArmSIG 2018
խմբագրելArmSIG 2018-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքն է, որի տևողությունը եղել է հինգ ամիս։[4] Դասընթացը կազմակեպվել է «Միացյալ Հայ Կամավորների Լիգա»-ի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ Սկսվել է 2018 թվականի հունվարից և ավարտվել նույն թվականի հունիսին[5]։
Ողջ դասընթացը բաժանված է եղել վեց բաժինների՝
- Ներածություն,
- Տեխնիկական,
- Իրավական,
- Անվտանգություն
- Տնտեսական
- Աոցիալ-մշակութային
Բանախոսներ
խմբագրել- Հրաչյա Հակոբյան՝ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ, գլխավոր իրավաբան
- Սորինա Տելեանու՝ SEEDIG-ի գործադիր կոմիտեի նախագահ
- Գրիգորի Սաղյան՝ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնագահ, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր
- Իգոր Մկրտումյան՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ
- Անյա Գենգո՝ Ինտերնետ կառավարման համաժողովի (IGF) քարտուղարության Ինտերնետ կառավարման և քաղաքականության խորհրդատու
- Լիաննա Գալստյան՝ Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի և Ինտերնետ հանրություն ՀԿ-ի արտաքին կապերի մենեջեր, APRALO-ի փոխնախագահ
- Ալեքսանդրա Կուլիկովա՝ ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համաշխարհային շահառուների ներգրավման կառավարիչ
- Ջերան Ունալ՝ «Ինտերնետ հասարակության» եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջեր
- Վահան Հովսեփյան՝ RIPE NCC կազմակերպության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտաքին կապերի տնօրեն
- Ալբերտ Տոնեյան՝ «Վեբ» ընկերության տնօրեն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ
- Լևոն Հովհաննիսյան՝ Մայքրոսոֆթ ընկերության տեխնիկական փորձագետ
ArmSIG 2019
խմբագրելArmSIG 2019-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվածԻնտերնետ կառավարման հայկական դպրոցի 3-րդ հոսքն է, տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 11-13-ը։ Դասընթացների ընթացքում քննարկվել են՝ Ինտերնետ էկոհամակարգը և հիմնական մասնակից կազմակերպությունները, դոմենային անունների համակարգը և IP հասցեները, ամպային լուծումներն ու դրանց տարածումը, կիբերանվտանգությունն ու կիբերհանցագործությունները և այլն[6][7]։
Բանախոսներ
խմբագրել- Ալբերտ Տոնեյան՝ «Վեբ» ընկերության տնօրեն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ[8]
- Անյա Գենգո՝ Ինտերնետ կառավարման համաժողովի (IGF) քարտուղարության Ինտերնետ կառավարման և քաղաքականության խորհրդատու
- Ասյա Դալլաքյան՝ ԱՊՀ երկրներում Մայքրոսոֆթի փոքր և միջին բիզնեսի զարգացման ղեկավար
- Ավագ Առաքելյան՝ EasyDMARC համահիմնադիր և տեխնիկական տնօրեն
- Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ
- Գրիգորի Սաղյան՝ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնագահ, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր
- Իգոր Մկրտումյան՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ
- Լիանա Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար
- Լիաննա Գալստյան՝ ․AM Ռեգիստրի Խորհրդի անդամ, ArmSIG հիմնադիր
- Կարեն Գասպարյան՝ Ucom ՍՊԸ, տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար
- Հռիփսիմե Պապիկյան՝ Իրավախորհրդատու, «Կնյազյան ընդ Փարթնրս» ՓԲԸ, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամ
- Հրաչյա Հակոբյան՝ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ, գլխավոր իրավաբան
- Նատալիա Մոչու՝ ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
- Նարինե Խաչատրյան՝ Ապահով Համացանց Հայաստան ծրագրի համակարգող
- Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ
- Սիրանուշ Վարդանյան՝ ICANN-ի Fellowship ծրագրի ղեկավար
- Սյուզան Մարուխյան՝ ARISC Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
- Սուսաննա Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ
- Վահան Հովսեփյան՝ RIPE NCC կազմակերպության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտաքին կապերի տնօրեն
- Քրիստինա Հակոբյան՝ Ինտերնետ Հանրություն ՀԿ խորհրդի անդամ, SEEDIG դեսպան Հայաստանում
- Ֆրեդերիկ Դոնկ՝ Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն
- Լեոնիդ Տոդորով՝ APTLD գլխավոր տնօրեն
- Ելենա Դոդոնովա՝ Եվրոպայի խորհուրդ
- Մհեր Բեքարյան՝ Վիքիմեիդա, վարչական հարցերով պատասխանատու
ArmSIG 2020
խմբագրելArmSIG 2020-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 4-րդ հոսքն է, տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 14-17-ը։ Դասընթացներն անցկացվել են հիբրիդ տարբերակով՝ առցանց և առերես հանդիպումների միջոցով[9]։
Բանախոսներ
խմբագրել- Ալբերտ Տոնեյան՝ «Վեբ» ընկերության տնօրեն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի Խորհրդի անդամ
- Ավագ Առաքելյան՝ EasyDMARC համահիմնադիր և տեխնիկական տնօրեն
- Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ
- Գրիգորի Սաղյան՝ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի Խորհրդի անդամ, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր
- Իգոր Մկրտումյան՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ
- Լիաննա Գալստյան՝ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի Խորհրդի անդամ, ArmSIG հիմնադիր
- Կարեն Գասպարյան՝ CyberSec ՍՊԸ հիմնադիր և տնօրեն
- Հրաչյա Հակոբյան՝ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ, գլխավոր իրավաբան
- Հայկազ Բաղյան՝ STEM Ծրագրերի կենտրոն, Մեդիակրթության կենտրոն
- Սամվել Մարտիրոսյան՝ ArmSec հիմնադրամի տնօրեն
- Սիրանուշ Վարդանյան՝ ICANN-ի Fellowship ծրագրի ղեկավար
- Սյուզան Մարուխյան՝ ARISC Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
- Մհեր Բեքարյան՝ Վիքիմեիդա, վարչական հարցերով պատասխանատու
- Սիփան Ասատրյան՝ Տեղեկատվության և հաղորդակցության համակարգող
- Միխայիլ Անիսիմով՝ ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
- Արթուր Վարդերեսյան՝ ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն, Microsoft սերտիֆիկացված մասնագետ
- Անի Դալլաքյան՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ, նախագծերի ղեկավար
ArmSIG 2021
խմբագրելArmSIG 2021-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 5-րդ հոսքն է, տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 18-19-ը[10]։
Բանախոսներ
խմբագրել- Արթուր Պապյան՝ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն
- Արթուր Վարդերեսյան՝ «Մենք Քոնսալթինգ» Ընկերության Կառավարիչ գործընկեր
- Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
- Գրիգոր Սաղյան՝ Ինտերնետ Կառավարման Խորհրդի քարտուղար
- Լիաննա Գալստյան՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ Խորհրդի նախագահ
- Կարեն Գասպարյան՝ Cybersec տնօրեն
- Սիրանուշ Վարդանյան՝ ICANN Fellowship ծրագրի ղեկավար
- Վահան Հովսեփյան՝ RIPE NCC Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արտաքին կապերի տնօրեն ղեկավար
- Վեսմիրա Հարությունյան՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ Խորհրդի փոխնախագահ
- Դավիթ Ալավերդյան՝ Մեդիամաքս լրատվականի գլխավոր խմբագիր
- Միխայիլ Անիսիմով՝ ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
- Աննա Կարախանյան՝ AMNIC ադմինիստրատոր
ArmSIG 2022
խմբագրելArmSIG 2022-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 6-րդ հոսքն է։ ArmSIG 2022-ը կազմակերպվել է երկու փուլով՝ առցանց և առկա դասընթացներ։ Առաջին փուլը մեկնարկել է օգոստոսի 16-ին և տևել է 2 շաբաթ։ Երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-9-ը՝ առկա ձևաչափով։ Դասընթացները տեղի են ունեցել Երևանում[11]։
- Անյա Գենգո՝ Ինտերնետ կառավարման համաժողովի (IGF) քարտուղարության ինտերնետ կառավարման և քաղաքականության խորհրդատու
- Ալբերտ Տոնեյան՝ «Վեբ» ընկերության տնօրեն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ
- Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
- Հանա Սաբբաղ՝ Ինտերնետ Հասարակությունում Համայնքային ներգրավվածության մենեջեր Մերձավոր Արևելքի համար
- Գրիգոր Սաղյան՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ
- Իգոր Մկրտումյան՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ
- Վեսմիրա Հարությունյան՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի փոխնախագահ
- Վահան Հովսփյան՝ RIPE NCC, արտաքին հարաբերությունների պատասխանատու
- Լիաննա Գալստյան՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ
- Կարեն Գասպարյան՝ ԻնֆոՍեկ ՍՊԸ տնօրեն
- Սամվել Մարտիրոսյան՝ ArmSec հիմնադրամի տնօրեն
- Սիփան Ասատրյան՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս
- Սուսաննա Մկրտչյան՝ Վիքիմեդիա Հայաստան
- Միխայիլ Անիսիմով՝ ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
- Նիք Հիրկա՝ «Ինտերնետ հասարակություն» ՀԿ համայնքի ներգրավվածության համակարգող եվրոպական տարածաշրջանի համար
- Քրիստինա Գևորգյան՝ «Մենք քոնսալթինգ» ընկերության ավագ իրավախորհրդատու
ArmSIG 2023
խմբագրելArmSIG 2023-ը «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 7-րդ հոսքն է։ Դասընթացը առաջին անգամ կազմակերպվել է մարզում, 2023 թվականին դասընթացները տեղի են ունեցել Սպիտակի տարածաշրջանում[12]։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 15-16-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Internet Governance Armenian School (ArmSig)». Internet Socity NGO (ամերիկյան անգլերեն). 2022-12-20. Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «Ինտերնետ կառավարման հայկական դպրոց | 2022». ARMSIG. Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ArmSIG 2017 — Armenian School on Internet Governance Forum». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «Գլխավոր». Armsig 2018. Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ԾՐԱԳԻՐ». Armsig 2018. Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ARMSIG 2019 — ARMENIAN SCHOOL ON INTERNET GOVERNANCE». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «Ծրագիր — ARMSIG 2019». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «Բանախոսներ — ARMSIG 2019». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ARMSIG 2020 — ARMENIAN SCHOOL ON INTERNET GOVERNANCE». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ArmSIG 5». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ARMSIG VI — Ինտերնետ կառավարման դպրոց». Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ «ArmSIG2023». ARMSIG. Վերցված է 2024-09-16-ին.