AeroMobil, թռչող ավտոմեքենայի սլովակյան նախատիպ, որը մշակել են Բրատիսլավայի AeroMobil s.r.o. ընկերության մասնագետները և առաջին անգամ փորձարկել 2013 թվականին։ Նախատիպը տեսքով ավտոմեքենա է, որը, սակայն կարող է փոխարկվել օդանավի՝ ավտոմայրուղին օգտագործելով որպես թռիչքուղի։

AEROMOBIL 3,0

AeroMobil s.r.o. ընկերության հիմնադիր և ղեկավար Յուրայ Վացուլիկը (Juraj Vaculík) 2015 թվականին հայտարարել է, որ թռչող ավտոմեքենան նախատեսված է այն մեծահարուստ գնորդների համար, ովքեր ի վիճակի են գնելու սուպեր ավտոմեքենաներ և սիրում են ինքնաթիռ վարել, թռչել։ Նա միաժամանակ հայտնել էր, որ այդպիսի ավտոմեքենաների առաջին խմբաքանակը վաճառքի կհանվի 2017 թվականին[1]։

Պատմություն

խմբագրել

Թռչող ավտոմեքենայի առաջին տարբերակը՝ Aeromobil 2.0 անվանումով, ի ցույց է դրվել 2007 թվականի ապրիլին, Ֆրիդրիխսհաֆենի AERO ավիասրահում։ Aeromobil 2.5-ը, որ հիմնադրույթային տարբերակ էր և Յուրայ Վացուլիկի, Ստեֆան Կլայնի ու գյուտարար Դին Կամենի քսանամյա պրպտումների արդյունքը, ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերին, մի կարճ տեսանյութում։ Այդ նույն տարում առաջ են քաշվել հիմնադրույթային ևս երեք տարբերակներ՝ AeroMobil 1.0, 2.0, և 3.0 պայմանական անվանումներով[2][3]։ AeroMobil 2.5-ը առաջինն է եղել, որ ցուցադրվել է նաև Մոնրեալի SAE AeroTech Congress and Exhibition-ում[4]։ Վիեննայի Pioneers փառատոնում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, մշակողների խոսքերով ասած, ցույց է տրվել ապրանքային արտադրանքին՝ Aeromobil 3,0-ին շատ մոտ մի տարբերակ[5][6]։ Նրանք նշել են նաև, որ վերջնական տարբերակում մտադիր են ներառել նաև բալիստիկ անկարգել[7]։

2015 թվականի մայիսի 8-ին Նիտրա օդանավակայանում ջախջախվել է Aeromobil-ի փորձարկվող նախատիպը։ Վարորդ-օդաչուն՝ Ստեֆան Կլայնը, որ փորձարկում էր իր իսկ մշակած մեքենան, կարողացել է կյանքը փրկել անկարգելը (պարաշյուտը) ժամանակին բացելու շնորհիվ և միայն թեթև վնասվածք է ստացել[8]։ Ընկերության ներկայացուցիչ Ստեֆան Վադոչը, խոսելով վթարի պատճառների մասին, ասել է. «Մոտավորապես 300 մետր բարձրության վրա օդաչուն անակնկալ պրոբլեմի է բախվել և հարկադրված է եղել դիմելու անկարգելի օգնությանը»[9]։ Նա հավելել է, որ նախագիծը փակելու մտադրություն չունեն, շարունակելու են մշակել ու զարգացնել, թերևս՝ ընտրելով նախատիպի մեկ այլ տարբերակ[10][11][12][13][14][15]։ Ընդ որում՝ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ խանութներին առաջին թռչող ավտոմեքենաները կմատակարարեն արդեն 2018 թվականին[16][17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Chung, Emily (2015 թ․ մարտի 15). «Flying car will go on sale in 2017, Aeromobil says». CBC News. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  2. Francis, Govers III (2013 թ․ հոկտեմբերի 17). «Aeromobil flying car prototype gets off the ground for the first time». Gizmag. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  3. «About». AeroMobil. Արխիվացված է օրիգինալից 2 січень 2015-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  4. Griffiths, Sarah (2013 թ․ նոյեմբերի 4). «Never get stuck in a traffic jam again! Flying car switches between land and sky - and can reach a top speed of 124mph». The Daily Mail. Associated Newspapers Ltd. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  5. [1]
  6. Thisdell, Dan (2014 թ․ հոկտեմբերի 31). «To fly or drive – why choose?». Flightglobal. Reed Business Information. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  7. Grady, Mary (2015 թ․ մարտի 16). «Next For Aeromobil: Self-Flying Cars». avweb.com. Aviation Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  8. Futuristisches Flugauto stürzt in der Slowakei ab, ORF.at, 9. Mai 2015. Abgerufen 9. Mai 2015.
  9. Absturz aus 300 m Höhe > Rettungsschirm zündet > Pilot unverletzt: Rätsel nach Flugauto-Unfall In: Kronenzeitung vom 10. Mai 2015, S. 18.
  10. «Lietajúce auto havarovalo pri nitrianskom letisku, šoféra zachránil padák». dennikn.sk. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  11. Bergqvist, Pia (2015 թ․ մայիսի 12). «Test Pilot Survives Flying Car Crash». Flying (magazine). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  12. «Aeromobil Flying Car Crashed, Pilot OK». AVweb. Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  13. Druiker, Cindy (2015 թ․ մայիսի 9). «Are Flying Cars for Real This Time?». Epoch Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  14. Hojčušová, Miriam (2015 թ․ մայիսի 8). «V Nitre padol aeromobil aj s jeho vynálezcom». nitra.sme.sk. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  15. «Bei Testflug: Flugauto Aeromobil in der Slowakei abgestürzt - Golem.de». golem.de. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  16. Mack, Eric (2015 թ․ մարտի 16). «Finally! A Flying Car Could Go On Sale By 2017». Forbes. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  17. AFP (2015 թ․ հունիսի 5). «Slovak makers of flying car press on after crash». yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.