Adobe Photoshop
Adobe Photoshop ([əˈdəʊbɪ ˈfəʊtəʃɒp], Էդոուբի Ֆոտոշափ), բազմաֆունկցիոնալ գրաֆիկական խմբագիր, մշակվել և տարածվել է Adobe Systems–ի համար Windows և OS X միջավայրերում։ Հիմնականում աշխատում է պատկերներով, սակայն ունի որոշ վեկտորական գործիքներ։ Արտադրանքը հանդիսանում է շուկայում առաջատարը՝ պատկերացանց գրաֆիկայի խմբագրման ոլորտում։ Հաճախ այս ծրագիրը կոչվում է պարզապես Photoshop։ Այժմ Photoshop–ը հասանելի է OS X, Windows համակարգերում, iOS և Android բջջային համակարգերում[9]։
Տեսակ | Պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ |
---|---|
Հեղինակ | Թոմաս Նոլ[1] և Ջոն Նոլ[2] |
Նախագծումը՝ | Adobe[3] |
ՕՀ | Windows, մաքՕՍ և iPadOS[4] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | փետրվարի 19, 1990[5] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | JFIF, Photoshop Document[6], PNG[6], GIF[6], PSB[6], BMP[6], Cineon[6], Digital Imaging and Communications in Medicine[6], IFF[6], JP2[6], OpenEXR[6], PCX[6], Pixar picture[6], Portable Bitmap Format[6], Scitex Continuous Tone[6], Truevision TGA[6], TIFF[6], Wireless Application Protocol Bitmap Format[6], PICT[6], RGBE image format[6], Photoshop Curve, PhotoShop Extended Digital Book, DNG[7], CALS Compressed Bitmap[7], Adobe Color Swatch, Adobe Color Book?, Adobe Swatch Exchange և Adobe Photoshop gradient |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Photoshop Document[8] |
Արտոնագիր | shareware |
Կայք | adobe.com/products/photoshop.html(անգլ.) |
Adobe Photoshop Վիքիպահեստում |
Կան նաև Photoshop–ի այլ տարբերակներ՝ Photoshop Elements, Photoshop Lightroom, Photoshop Express (Windows Phone 8-ի և 8.1 համար) և Photoshop Touch[10]։
Նկարագրություն
խմբագրելՉնայած նրան, որ ծրագրի բնօրինակը նախագծված է եղել պատկերների խմբագրման համար, այսօր այն լայնորեն օգտագործվում է նաև վեբ–դիզայնում։ Photoshop–ը սերտորեն կապված է լրատվամիջոցներ կարգավորող, անիմացիոն և այլ ստեղծարար ծրագրերի հետ։ Այսպիսի ծրագրերի հետ միասին, ինչպիսիներից են Adobe ImageReady–ը, Adobe Illustrator–ը, Adobe Premiere–ը, Adobe After Effects–ը և Adobe Encore DVD–ն, այն կարող է ստեղծել պրոֆեսիոնալ DVD, տրամադրել միջոցներ ոչ գծային խմբագրման և ստեղծել էֆեկտներ, ֆոն, հյուսվածքներ և այլն հեռուստատեսության համար, կինոարտադրություն և համաշխարհային սարդոստայն։
Photoshop–ի հիմանական ձևը՝ PSD–ն, կարող է ներմուծել և արտահանել վերը նշված բոլոր ծրագրային արտադրանքները։
Photoshop CS–ը օգնում է ստեղծել ցանկ DVD–ի համար։
Photoshop CS3–ը օգնում է եռաչափ մոդելավորման գործում։
Photoshop–ը պահպանում է հետևյալ գունային մոդելները կամ պատկերի գույների նկարագրությունը
- RGB
- LAB
- CMYK
- Մոխրագույն գույներով
- Սև և սպիտակ
- Duotone enru
- 256 գունային գունապնակով (Indexed)
- Բազմալիքային (Multichannel)
Պատմություն
խմբագրելԱռաջին տարբերակը
խմբագրել1987 թվականին, Միչիգանի համալսարանի ուսանող Թոմաս Նոլը Macintosh–ի համար ստեղծում է Photoshop–ի առաջին տարբերակը։ Նա դրան անվանեց Display, բայց 1988 թվականին անվանափոխում է ImagePro։ 1988 թվականի սեպտեմբերին Adobe Systems–ը գնեց ծրագիրը։ Իսկ 1989 թվականին ծրագիրը վերանվանվում է Photoshop։ 1990 թվականին հայտնվեց Photoshop 1.0–ը։
Adobe Creative Suite–ի կառուցվածքը
խմբագրելPhotoshop 8.0–ն ստեղծվել է 2003 թվականի հոկտեմբերին և անվանվում է է Photoshop CS։
Photoshop 10.0–ն ստեղծվել է 2007 թվականի ապրիլին և անվանվում է Photoshop CS3։ CS3 հապավումը նշանակում է, որ արտադրանքը Adobe Creative Suite–ի ինտեգրված երրորդ տարբերակի ծրագրային փաթեթ է։ Նախորդ արտադրանքները՝ Photoshop CS–ը և CS2–ը, ամրապնդեցին իրենց պատկանող նոր արտադրական գիծը, փոխվեցին միայն ծրագրերի խոորհրդանիշները․ աչքերով պատկերի փոխարեն, օգտագործեցին փետուրի նկար։
Ծրագրի այլ հատկանիշներ
խմբագրելAdobe Photoshop Extended ծրագրի հատկանիշները մշակվել են ավելի պրոֆեսիոնալ օգտագործման համար, մասնավորապես՝ ֆիլմերի ստեղծման, եռաչափ գրաֆիկական մոդելավորման և վեբ–դիազայնի, բժշկության, ճարտարապետության և այլնի համար։
Adobe Photoshop Extended ծրագրի ժամանակակից տարբերակը թույլ է տալիս բացել և աշխատել 3D ֆայլերով։ Ստեղծվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիներից են՝ Adobe Acrobat 3D, Autodesk 3ds Max, Maya և Google Планета Земля։
3D մոդելների հետ աշխատանքը շատ մատչելի է, քանի որ դրա միջոցով կարելի է կարգավորել լույսը, պատկերների չափսերը, դիրքերը և այլն։
Photoshop–ուվ շարժումը կեղծելով կարելի է ստեղծել անիմացիոն կադրեր։ Կարելի է ստեղծել մի տեսահոլովակ, որը հիմնված է բազմաթիվ փիքսելային հարաբերակցություններ վրա։ Խմբագրումից հետո, աշխատանքը կարելի է պահպանել որպես ֆայլ GIF-շարժապատկերներ կամ PSD ձևաչափերով, որոնք հետագայում կարելի է օգտագործել շատ վիդեո ծրագրերում, օրինակ՝ Adobe Premiere Pro կամ Adobe After Effects։
Գործիքներ
խմբագրել- Pen Tool(Գրիչ գործիք)– Photoshop–ը ներառում է այս գործիքի մի քանի տարբերակներ։ Այս գործիքը ստեղծում է ուղիղներ
- Measuring and navigation(Չափագրող և նավարկող գործիք)–Այս գործիքը ընտրում է գույն
- Selection(Ընտրության գործիք)–Այս գործիքի միջոցով կատարվում են տարբեր գործողություններ՝ կտրել, պատճենել և այլն
- Video Editing(Վիդեո խմբագրող գործիք)–Ունի առանձնահատկություններ, ինչպիսին է՝ օգտագործելով միայնակ պատկերներ, կարելի է ավելացնել տեքստ և ստեղծել անիմացիա
- 3D Extrusion(3D արտամղող գործիք )–Այս գործիքի միջոցով պատկերները կարող են հեշտությամբ դառնալ եռաչափ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Schewe J. The Birth of a Killer Application: Ten Years of Photoshop
- ↑ Schewe J. The Birth of a Killer Application: Ten Years of Photoshop
- ↑ Adobe Photoshop
- ↑ Photoshop auf dem iPadJanuar 2020 (Version 1.1.1) — 2020.
- ↑ http://www.designbyfire.com/pdfs/history_of_photoshop.pdf
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 https://helpx.adobe.com/photoshop/using/supported-file-formats-photoshop-cs6.html
- ↑ 7,0 7,1 https://github.com/usnationalarchives/digital-preservation/blob/master/Still%20Image%20Formats/NARA_PreservationActionPlan_DigitalStillImage_20190801.pdf
- ↑ https://helpx.adobe.com/photoshop/using/file-formats.html
- ↑ «Adobe Photoshop Touch - Новое приложение для творчества для планшетов». Արխիվացված է օրիգինալից 2014-09-22-ին. Վերցված է 2014-09-19-ին.
- ↑ «Adobe выпустила Photoshop Express для Windows Phone». Արխիվացված է օրիգինալից 2014-06-30-ին. Վերցված է 2014-09-19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Страница семейства продуктов Adobe Photoshop(ռուս.) на официальном сайте Adobe
- Обработка видео в Adobe Photoshop iXBT.com, обзорная статья
- Уроки и справочники по Adobe Photoshop
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Adobe Photoshop» հոդվածին։ |