95-րդ թաղամաս (Կրիվոյ Ռոգ)
95-րդ թաղամաս ((ուկրաիներեն՝ 95 квартал), 95-րդ, Պյատակ[1], նախկինում՝ Գորկու հրապարակ), հրապարակ և համանուն տեղանք Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի Սակսագանի շրջանում։
95-րդ թաղամաս | |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կրիվոյ Ռոգ |
Վայր | Սակսագանի շրջան, Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ |
Նախկին անվանումներ | Գորկու հրապարակ |
Ստեղծում | 1950-ական թվականների սկիզբ |
Մակերես | |
Պատմություն
խմբագրելՀրապարակը կառուցվել է 1950-ական թվականների սկզբին[2]։
Տեղակայում
խմբագրելԳտնվում է Կրիվոյ Ռոգի Սակսագան և Մետալուրգիական շրջանների սահմանին, Սակսագան գետի ձախ ափին։ Վարչականորեն ենթակա է Սակսագանի շրջանին[2]։
Թաղամասի կենտրոնը 95-րդ թաղամաս անունը կրող հրապարակն է, որը ձևավորվում է Գագարինի, Մետալուրգների, Խաղաղության պողոտաների և Ազատ Իչկերիայի (նախկինում՝ Վոլգոգրադի) փողոցի շրջանաձև հատման արդյունքում։ Քաղաքի հիմնական հետիոտնային և տրանսպորտային հանգույցն է[2]։
Ընդհանուր մակերեսը կազմում է 208 մ²։ Հրապարակն ո��նի շրջանաձև ստորգետնյա անցում։ Հրապարակում կան ծաղկապատ տարածքներ[2]։
Անվան կիրառումը զանգվածային մշակույթում
խմբագրելՈւկրաինայի գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պատկանող Kvartal 95 Studio պրոդյուսերական ընկերությունն իր անվանումը ստացել է հենց այս թաղամասի անվանումից, քանի որ Զելենսկին ծնունդով հենց այստեղից է։ Բացի այդ, Զելենսկին ու Կրիվոյ Ռոգի մի խումբ բնակիչներ միասին ստեղծել էին ՈՒՀԱ «Запорожье — Кривой Рог — Транзит», «Сборная Кривого Рога» և «Квартал-95» թիմերը։ Վերջինիս ավագը Վոլոդիմիր Զելենսկին էր։
Պատկերասրահ
խմբագրել-
«Պլազա» առևտրի կենտրոն
-
95-րդ թաղամասի հրապարակի շրջանը
-
Խաղաղության պողոտայի երկու շենքերը, որոնք ստացել են «Բժշկական» անվանումը
-
Համանուն հրապարակի ընդհանուր տեսքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кривий Ріг — яскраві сторінки : фотоальбом : [укр.] / Виконком Криворізької міської ради. — Կաղապար:К. : Балтія-Друк. — С. 20. — 151 с. — ISBN 978-617-516-029-9.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Энциклопедия Криворожья, 2005